Սա բացահայտ սրբապղծություն է, հոգևոր վանդալիզմ և ազգային-եկեղեցական արժեքների ոտնահարում․ Սամվել դպիր

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հովհաննավանքում, այլևս լոկ եկեղեցական կանոնների խախտում չէ․ սա բացահայտ սրբապղծություն է, հոգևոր վանդալիզմ և ազգային-եկեղեցական արժեքների ոտնահարում»,- գրել է Սամվել դպիր Գրիգորյանը։

«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, այլ ոչ թե ռաբիզ երաժշտության տակ փող աշխատելու «բիզնես օբյեկտ»» վերնագրով գրառման մեջ նա շարունակել է. «Կարգալույծ Ստեփան Ասատրյանի ազատ անկումը շարունակվում է՝ եկեղեցական կարգապահության մերժումից մինչև իր իսկ Եկեղեցու դեմ բացահայտ առճակատում, Հովհաննավանքի զավթում, կարգալույծ վիճակում ապօրինի ծիսական գործունեության ծավալում, Հայրապետի ու եպիսկոպոսների նկատմամբ վիրավորական խոսքեր, դատարանի կողմից Միքայել Սրբազանի հանդեպ զրպարտիչ ճանաչված հրապարակային մեղադրանքներ և այլատեսակ բանսարկություններ և զրպարտություններ։

Եվ արդեն Հովհաննավանքից նոր ահազանգ է հնչում։

Օհանավանի բնակիչները պնդում են, որ դարեր շարունակ խոկման, ապաշխարության և Սուրբ Պատարագի վայր հանդիսացող վանքի տարածքում կազմակերպվում են խնջույքներ ու «փարթիներ», հնչում են ռուսական «բլատնոյ» և ռաբիզ երաժշտություն, տեղադրվում են վրաններ, իսկ տարածքում իրականացվում է նաև առևտրային գործունեություն։ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, լինելով Հովհաննավանքի օրինական հոգևորականը, չի կարողանում մուտք գործել եկեղեցի, մինչդեռ Ստեփանը շարունակում է տնօրինել տարածքը ոստիկանների շուրջօրյա ներկայության պայմաններում։

Եվ ուրեմն, մենք արդեն գործ ունենք ոչ միայն կանոնական ապստամբության, այլև վանական սրբավայրի զավթումից հետո դրա հոգևոր դիմագծի աղավաղման հետ։

Բայց այսօրվա պատկերը օդից չի ծնվել։

Եկե՛կ քննենք․

1. Սկիզբը՝ եկեղեցական հնազանդության մերժումը։

Ստեփան Ասատրյանը դեռ մինչև կարգալուծումը հրապարակային ելույթներով վարկաբեկել էր Մայր Եկեղեցին, թեմակալ առաջնորդին ու ծառայակից հոգևորականներին, անտեսել թեմակալ առաջնորդի հրահանգները, Պատարագի ընթացքում կամայականորեն զեղչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակությունը և բազմիցս հրաժարվել ներկայանալ իրեն վերաբերող եկեղեցական հանձնախմբի նիստերին։

Այսինքն՝ կարգալուծությունը մեկ պահի քմահաճ որոշում չէր։ Դրան նախորդել էր նվիրապետական կարգին չհնազանդվելու մի ամբողջ ընթացք։

2. «Չեմ ընդունում»․ բացահայտ ապստամբությունը։

Կարգալուծությունից ընդամենը երկու օր անց, երբ Մայր Աթոռի ներկայացուցիչները Հովհաննավանքում պահանջեցին հանձնել եկեղեցու բանալիները, նա հայտարարեց, որ չի ընդունում այդ որոշումը և բանալիները չի հանձնում։

3. Հովհաննավանքի զավթումը։

Կարգալույծ հռչակվելուց հետո Ս․Ասատրյանը չհեռացավ Հովհաննավանքից և չհանձնեց ոչ միայն եկեղեցու, այլ նաև Եկեղեցապատկան բնակարանի բանալիները։

4. Սրբապղծություն՝ կարգալույծ վիճակում ծեսերի շարունակումը:

Կարգալույծի հանդես գալը որպես կեղծ «հոգևորական» ոչ միայն հոգևոր ապստամբություն է, այլև բացահայտ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ և ժողովրդի խաբեություն։

Կարգալույծի կողմից ոչ մի եկեղեցական խորհուրդ չի իրագործվում, այսինքն՝ նրա կողմից կատարված ցանկացած ծես՝ «մկրտություն», «Պատարագ», «պսակ», «թաղման» և «բժշության» կարգեր անվավեր են, հոգևոր տեսանկյունից բովանդակազուրկ, Սուրբ Խորհրդի անարգում։ Իսկ նրանից մկրտվածներին ու պսակվածներին պարտադիր է նորից մկրտել և նորից պսակել։

Կարգալույծի կողմից մատուցված «պատարագը», կատարված «մկրտությունը», «պսակը» ոչ թե շնորհ են, իսկ «թաղման կարգը» ոչ թե մխիթարություն և ողորմության աղերս առ Աստված, այլ մարդկանց խաբեություն և սրբապիղծ բեմականացում:

Նրա՝ որպես հոգևոր կոչում չունեցող անձի կողմից սրբազան վայրի՝ եկեղեցու, եկեղեցական սպասքի ապօրինի օգտագործումը, ծեսի պատրանքով աղտոտելը կանոնական հանցանք է և ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ։

Նա, զրկված լինելով քահանայական շնորհից, երբ ձևացնում է, թե «Պատարագ» է մատուցում կամ «մկրտություն» անում, նա կեղծիք է մատուցում Աստծո անունով։ Դա ոչ միայն կանոնական ապօրինություն է, այլ նաև ծանրագույն մեղք՝ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ:

5. ԵՎ ՀԻՄԱ՝ ՎԱՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԲԼԱՏՆՈՅ», ԽՆՋՈՒՅՔՆԵՐ ԵՎ ԱՌԵՎՏՈՒՐ:

Ինչպե՞ս հասանք այնտեղ, որ դարավոր վանքը, որտեղ վանականներ են ճգնել, սերունդներ աղոթել են, վերածվի մի տարածքի, որտեղ կարգալույծ աշխարհականը փաստացի ապօրինաբար տնօրինում է եկեղեցական կյանքն ու տարածքը։

Հովհաննավանքը Ստեփան Ասատրյանի սեփականությունը չէ։ Այն Հայ Առաքելական Եկեղեցու սրբավայր է։ Ամենավտանգավորը այն է, երբ կարգալույծ աշխարհականի անձնական ապստամբությունը ներկայացվում է հավատացյալներին որպես «եկեղեցական բարենորոգում», իսկ նվիրապետական կարգի մերժումը՝ որպես ազատություն։

Քահանայությունը սեփականություն չէ, որ պահես քեզ։

Խորանը սեփական բեմ չէ, որ դերասանություն անես:

Վանքը սեփական բիզնես տարածքը չէ, որ «օբյեկտի» վերածես։

Հավատացյալը պարտավոր է տարբերել օրինական հոգևոր ծառայությունը Ս․ Ասատրյանի ինքնակոչ ծիսական գործողություններից և չմասնակցել դրանց ու նմանատիպ «փարթիներին»՝ անձամբ այդ անօրենություններին մասնակից չդառնալու և հոգևոր վնաս չկրելու համար։

Յուրաքանչյուր մարդ պետք է շատ հստակ հասկանա՝ եկեղեցական զգեստը, խորանը և ծեսի արտաքին նմանակումը Ս․Ասատրյանին քահանա չեն դարձնում։

Մայր Աթոռն արդեն հստակ հայտարարել է՝ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող այդ գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են»։

դիտվել է 320 անգամ
Լրահոս
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է Ալիևի պարտադրած սահմանադրական փոփոխությունները կտապալվեն․ Արամ Վարդևանյան Այսօր Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Ձերբակալվել է Բաղրամյան պողոտայում 29-ամյա անձի դանակահարnւթյան մեջ կասկածվողը Ալիևն ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթ է ունեցել․ Տաթևիկ Հայրապետյանը Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին Ողբերգական վթար. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերվել է ևս երեք դի Գայլերի հարձակման հետևանքով գյուղացու 75 ոչխարներից 11-ը անկել են, ևս 14-ը՝ վնասվել Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան Ձյուն կտեղա Արտակարգ իրավիճակ․ Հրազդանի կիրճում «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե ձևաչափի, այլ՝ աշխատանքի բովանդակության վրա․ Բադալյան Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Տոկաևը շտապել է շնորհավորել է Ալիևին Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am