Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում. Լիա Սարգսյան

«Իշխանություն» լրատվականն ահազանգեր է ստանում Օհանավանից։ Բնակիչները խմբագրությանը տեսանյութ են տրամադրել և պնդում են, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքի տարածքը վերածել է «բիզնես կենտրոնի»․ վանքի տարածքում փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, վրաններ են տեղադրվում, իսկ հոգևոր լռության փոխարեն մինչև ուշ երեկո հնչում է ռուսական «բլատնոյ» երաժշտություն և ռաբիզ։

Բնակիչների փոխանցած տեղեկությունները հաստատել է նաև Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիսը։
Նրա խոսքով՝ նախկինում եկեղեցու տարածքում անգամ մեկ ֆուրշետի կամ բարձր երաժշտության համար հոգևորականները թեմակալ առաջնորդից խիստ նկատողություն էին ստանում։ Մինչդեռ այսօր Ստեփան Ասատրյանը, ըստ նրա, որևէ եկեղեցական իշխանության չի ենթարկվում և տարածքում «ինչ ուզում անում է»։

«Հիմա իրեն խանգարող չկա՝ ինչ ուզում, անում է։ Մեզ չի ենթարկվում։ 24 ժամ ոստիկաններ կան, իրեն հսկում են, անգամ հոգեհանգստի ժամանակ ոստիկանները հետը գնում են, կողքին կանգնում։ Ես Հովհաննավանքի քահանան եմ, բայց չեմ կարողանում գնալ եկեղեցի»,- ասել է Տեր Սարգիսը։
Եկեղեցու տարածքում ոչ միայն փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, այլև առևտրային գործունեություն է իրականացվում, իսկ դրանից ստացվող գումարները եկեղեցական կառույց չեն մուտքագրվում և տնօրինվում են Ստեփան Ասատրյանի կողմից։

Եվ այս ամենը՝ ոստիկանների շուրջօրյա ներկայության պայմաններում։
Տեր Սարգիսը նաև պնդում է, որ Ստեփան Ասատրյանը որևէ եկեղեցական հրահանգի չի ենթարկվում և մարդկանց խաբում է, թե իրեն իբր վերականգնել են հոգևոր ծառայության մեջ։ Մինչդեռ, Մայր Աթոռից, Հովհաննավանքի հոգևորականներին հորդորել են եկեղեցի չգնալ մինչև այն վերադարձվի Մայր Աթոռի տնօրինությանը և տաճարը սրբագործվի։

դիտվել է 314 անգամ
Լրահոս
Երգչուհի Նառայի թոռնիկը ավտովթшրի է ենթարկվել. «Ուիգմոր»-ում երեխայի մորն անտակտ պատասխան են տվել Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել Բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Toyota»-ն Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը» Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Բուլղարիան համաձայնագիր են կնքել Ռոմանոս Պետրոսյանի «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ․ Դավիթ Ղազինյան Հայաստանը օկուպացրած իշխանությունների օրոք այսօր էլ կալանավայրում քաղբանտարկյալ մահացավ. Հակոբյան Բաթումիում քաղաքացին հրացանով կրակել է հարևանի վրա «Հայաստան» խմբակցությունը Արսեն Գևորգյանի մահվան համար պատասխանատու է համարում իշխանություններին Մոտ ապագայում մենք կբախվենք միջազգային ճնշման․ «Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Եվրոպան վախենում է, որ դուրս կմնա Ուկրաինայի համաձայնագրից, եթե Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության հասնեն․ Ռուբիո Հազարավոր մարդիկ կարտոֆիլի պես իրար շալակ են երթևեկում, իսկ Տիգրան Ավինյանը այ այսպիսի լավ պայմաններ է ապահովում իր սիրելի աշխատողների համար․Սասուն Խաչատրյան Զելենսկին մանրամասներ է հայտնել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների մասին Ալիևը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու COP31 գագաթնաժողովին Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից «Ուժեղ Հայաստանը» վաղն ակցիա կիրականացնի ԵՄ գրասենյակի դիմաց`«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով Իշխանությունները փոխվում են, ստորագրությունները՝ մնում․Լևոն Զարգարյան Էջմիածնում 15-ամյա աղջիկը դպրոցի մոտ դանակով հարվածել է ընկերուհուն. մանրամասներ դեպքից Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը Տեսել եմ՝ ինչ շիտակ ու ազնիվ մարդ էր Արսենը. սա աշխարհի վրա չարացած, աշխարհից նեղացած, դժբախտ մարդկանց գործելաոճ է, խղճում եմ ձեր սերունդներին. Գոհար Մելոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am