Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ: Նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը…

 Մաս 1-ին

Հայաստանի շուրջ կրկին սրվում է աշխարհաքաղաքական գլխավոր հարցը. « ի վերջո, իրականում ո՞ւմ կողմից եք դուք՝ Ռուսաստանի՞, թե՞ Եվրոպայի, ԵԱՏՄ-ի՞, թե՞ ԵՄ-ի՞, Արևելքի՞, թե՞ Արևմուտքի։ Աշխարհում ստեղծված այս իրվիճակում Մոսկվան չի ցանկանում լսել «հայկական հատուկ» մասին զրույցները։

Մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները, պաշտոնապես առաջարկեցին Հայաստանին անցկացնել համազգային հանրաքվե՝ ընդ որում՝ «հնարավորինս շուտ»։ Վերջերս ՌԴ նախագահը ևս անդրադարձել է այս թեմային։ Տրամաբանությունը հետևյալն է. եթե ցանկանում եք միանալ Եվրոպային՝ խնդրեմ, թող ժողովուրդը որոշի։

Միամիտները կասեն. «Փաշինյանն, ով տարիներ շարունակ խոսել է Հայաստանի եվրոպական հեռանկարների մասին, պետք է ուրախ լինի այս հնարավորությամբ»։

Սակայն Նիկոլը ցանկություն չունի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Ավելին՝ նրա շահերից է բխում հնարավորինս երկար խուսափել նման ընտրություն կատարելուց։

Նրա ներկայիս նպատակը շատ ավելի ռոմանտիկ ու պրոզայիկ է՝ պահպանել ռուսական շուկան, ապահովել եվրոպական ֆինանսներն ու արտոնությունները, բացել Թուրքիայի սահմանը, տնտեսական կապեր հաստատել Ադրբեջանի հետ և, փորձել Հայաստանը վերածել փոքր առևտրային խաչմերուկի։վԱյս ամենից հետո միայն խոսել եվրոպական մեծ ընտրության մասին։

Տեղյակները գիտեն, որ ԵՄ-ին չեն միանում զուտ համակրանքի, սիրել-չսիրելու կամ «անձնական ճաշակի» հիման վրա: Հայաստանի եվրոպական ինտեգրման շուրջ քննարկումներում հաճախ անտեսվում է իրականությունը։ ԵՄ-ին միանալու համար բավարար չէ պարզապես առավոտյան արթնանալ, ինքնահռչակվել որպես ժողովրդավար «բաստիոն», բարձրացնել եվրոպական դրոշն ու Բրյուսելին ասել. «Մենք որոշել ենք լինել ձեզ հետ»։ Եվրոպական միությունը քաղաքական համակրանքի վրա հիմնված ակումբ չէ։

Թեկնածուն նախ պետք է պաշտոնական հայտ ներկայացնի։ Այնուհետև Եվրոպական հանձնաժողովը պետք է գնահատի այն։ ԵՄ բոլոր անդամ պետությունները պետք է համաձայնեն շնորհել թեկնածուի կարգավիճակ։ Դրանից հետո նրանք բոլորը պետք է համաձայնեն բանակցություններ սկսել։

Այնուհետև սկսվում է այսպես կոչված «սքրինինգը»՝ ազգային օրենսդրության ուսումնասիրությունը և դրանց համապատասխանեցումը եվրոպական օրենսդրությանը։ Դրան հաջորդում են բանակցային տասնյակ գլուխներ։
Ստանդարտ համակարգում դրանք 35-ն են՝ ապրանքների ազատ տեղաշարժ, մրցակցություն, պետական ​​գնումներ, բանկային գործ, ֆինանսական վերահսկողություն, հարկեր, մաքսային գործ, գյուղատնտեսություն, էներգետիկա, շրջակա միջավայր, տրանսպորտ, սպառողների իրավունքի պաշտպանություն, դատական ​​համակարգ, մարդու իրավունքներ, միգրացիա, սահմանային հսկողություն, ոստիկանության գործունեություն, հակակոռուպցիոն պայքար, արտաքին և առևտրային քաղաքականություն։

Եվ միայն անհրաժեշտ օրենքների ընդունումը բավարար չէ: Անհրաժեշտ է նաև ստեղծել այն կիրառելու ունակ հաստատություններ։ Եվրոպական հանձնաժողովը հստակ նշում է, որ թեկնածու երկիրը պետք է համապատասխանեցնի իր ազգային օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը՝ միաժամանակ վերակառուցելով այդ օրենքի կիրառման համար անհրաժեշտ վարչական և ինստիտուցիոնալ ենթակառուցվածքը։ Եվ այս ամենը շատ պրագմատիկ և քիչ ռոմանտիկ գործընթաց է, որը ոմանց համար օգտակար է, իսկ նրանց՝ ովքեր արդեն հարմարվել են իշխանության անկյուններում և օգտվում են նրա բարիքներից՝ կդառնա դժգոհությունների պատճառ։

Պետական ​​գնումների եվրոպական կանոնները կարող են դուր չգալ շատերին: Ֆինանսական վերահսկողության նոր պահանջները կարող են դժգոհեցնել բանկիրներին։ Եվրոպական մրցակցային չափանիշները կարող են նեղացնել խոշոր բիզնեսներին, որոնք սովոր են իշխանությունների հետ հատուկ հարաբերություններին։

Նոր մաքսային քաղաքականությունը կարող է խնդիրներ առաջացնել եվրասիական մատակարարման շղթաներում գործող ընկերությունների համար։ Դատական ​​բարեփոխումները, անշուշտ, անցանկալի կլինեն իշխանության այն թևերի համար, ովքեր լիովին գոհ են ստատուս քվոյից։ Իսկ երբ հարցը հասնում է ոչ թե հրապարակային կարգախոսներին, այլ փողին, իշխանությանն ու սեփականությանը՝ եվրոպական ինտեգրման եռանդուն կողմնակիցների թիվը սկսում է նվազել։
Հենց այդ պատճառով էլ ԵՄ-ին անդամակցելու ուղին տասնամյակներ է ետևում ։ Վրաստանը հայտը ներկայացրել էր դեռ 2022 թվականին և 2023-ին ստացել թեկնածուի կարգավիճակ, սակայն դրանից հետո գործընթացը կասեցվել է քաղաքական պատճառներով։

Ի տարբերություն՝ Ուկրաինան շարունակել է առաջ մղել գործընթացը. 2022 թվականին հայտ ներկայացնելուց և թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո երկիրը 2024-ին սկսել է բանակցությունները, 2025-ին ավարտել է screening-ի գործընթացը, իսկ 2026-ի ամռանը սկսել է բանակցային առանձին խմբերի (կլաստերների) բացումը։ Այլ կերպ ասած՝ նույնիսկ պատերազմի պայմաններում սա բազմափուլ գործընթաց է, այլ ոչ թե պարզապես «դեպի Եվրոպա ընթանալու» մասին քաղաքական հայտարարություն։
Շարունակելի…»։

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Հովհաննավանքի կարգալույծ քահանան, պարզվում է', նախկինում էլ եկեղեցու բակում մանղալ-խորոված է թույլ տվել` 2 անգամ Երկիրը ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ․ Լևոն Ազիզյան Արմեն Գրիգորյանը կյանքում մեկ նպատակ պետք է ունենար՝ ապաշխարել․ Տիգրան Աբրահամյան Կարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը․ Տիգրան Դումիկյան #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին կանչել են Մոսկվա․ նորից հեղափոխություն կանի՞ Նիկոլը․ Հայկ Նահապետյան (video) Նոր Արեշում Nissan Teana-ն բախվել է Գազել-ին, ապա գազատար խողովակների հենասյուներին․ կան վիրավորներ Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում. Լիա Սարգսյան «Ավելի արդյունավետ աշխատեցին, քան «Պատրիոտ» համակարգերը»․ Ուիթքոֆի և Քուշների՝ Կիև այցի հիմնական հայտարարություններն ու արդյունքները Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկել Ո՞ւր են կարգալույծ սրբապիղծին հսկող ոստիկաններն ու մյուս ապստամբողները. Տեր Մանուկ ԶՊՄԿ-ի սուբսիդավորման շնորհիվ` ինքնարժեքից ցածր գնով ավիատոմս դեպի Կապան (video) Մենք աննորմալ ռիսկային գոտում ենք, ու մեզ սպառնում են անհավանական ծանր ռիսկեր․ Վահե Հովհաննիսյան Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց․ ՀՎԿԱԿ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը Հաճելի լուր․ Գագիկ Սուրենյանը՝ առաջիկա շաբաթվա եղանակի մասին (video) Ինչու՞ են Հայաստանում Արհեստական բանականության գործարան ուզում կառուցել․ մեր պաշարներն են ծախսելու (video) Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում․ Պեսկով #ՀԻՄԱ․ Փաշինյանին փակուղի են գցել․ելք չունի․ինչու՞ Նիկոլն արեց իր վերջին հայտարարությունը․ Մարգարյան (video) Ռեզային ԱՄՆ-ին պայման է առաջադրել Հորմուզի բացման համար Իսրայելի պաշտպանության բանակը անցկացնում են անսպասելի պատերազմի սցենարի պատրաստության վարժանքներ, կիրակի օրը հայտարարել է բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը։ «Արշալույս 2.0» անվամբ վարժանքները որոշվել են առաջիկա հրեական մեծ տոների նախօրեին անվտանգության իրավիճակի վերլուծության ֆոնին և Իսրայելի վրա հետագա հարձակումները կանխելու ռազմավարության շրջանակներում, որը նման է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղե... Իսրայելի ՊԲ-ն վարժանքներ է անցկացնում՝ հանկարծակի պատերազմի պատրաստվածությունը բարձրացնելու համար Պուտինը միշտ հարգել է ամերիկացի բանակցողներին․ Ուիթքոֆ Հութիները հայտարարել են, որ խոցել են Սաուդյան Արաբիային պատկանող անօդաչու թռչող սարք Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am