Մահացությունների մոտ 48 %-ը պայմանավորված է սիրտ-անոթային հիվանդություններով.սրտաբան

«Ինչպես բնությունը, այնպես էլ մարդկային օրգանիզմը գարնան գալստյան հետ կարծես արթնաում է և ակտիվանում է արյան շրջանառությունը, բոլոր օրգան-համակարգերի ֆունկցիոնալ գործնեությունը և դա առաջին հերթին անդրադառնում է այն հիվանդների վրա, որոնք ունեն անոթային համակարգի հետ կապված խնդիրներ: Հատկապես սրացումներ են լինում հիպերտոնիկ հիվանդների մոտ »,- մարտի 4-ին հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց  ՀՀ ԱՆ  գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը: Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը նման մարդկանց խորհուրդ է տալիս եղանակային փոփոխություններից առաջ դիմել իրենց բուժող կամ պոլիկլինիկայի բժիշկին: «Սեզոնային այս փոփոխությունների շեմին պետք է դիմել բժիշկի, որպեսզի կատարվեն համապատասխան շտկումներ իրենց բուժման մեջ կամ անհրաժեշտության դեպքում մեկ անգամ ևս ստուգման ենթարկվեն: Ինչ վերաբերում է հիպերտոնիկ հիվանդներին,ապա երբեմն հարկ է լինում ավելացնել հակահիպերտենզիվ, այսինքն՝ հակաճնշումային դոզաները և կանխել հնարավոր սրացումները: Ինքնաբուժությամբ զբաղվել կամ որոշակի այլ ինքնուրույն գործունեություն իրենց բուժման հետ կապված ՝ ես խորհուրդ չեմ տա»,-շեշտեց սրտաբանը: Սրտաբանը փաստում է, որ բնակչության ընդհանուր մահացության կեսը ՝ մոտ 48 %-ը պայմանավորված է սիրտ-անոթային հիվանդություններով: Սրտաբանի փոխանցմամբ՝  մեծ թիվ են կազմում նաև թաքնված հիպերտոնիկները, որոնք չնայած գանգատներին խուսափում են դիմել բժշկին: «Չբուժված հիվանդությունները հանգեցնում են սուր սրտային կամ սիրտ-անոթային խանգարումների , առաջին հերթին դա սրտամկանի կաթվածն և ինսուլտը ՝ ուղեղի կաթվածը, որոնք մահացության մեջ կազմում են առյուծի բաժինը: Իսկ եթե ժամանակին չենք դիմում բժիշկի, ապա , բնականաբար, կարող ենք ունենալ նաև հանկարծամահություն»,-նշեց բժիշկ Հայրապետյանը: Անդրադառնալով հիպերտոնիկ հիվանդների վիճակագրությանը՝ սրտաբանը նշեց. «Մոտավորապես մինչև 500 հազար մարդ տառապում է հիպերտոնիկ հիվանդությամբ»: Նրա խոսքով՝ սիրտ-անոթային հիվանդություններով էլ տառապում է բնակչության մեկ երրորդ մասը: Հիվանդության նախանշաններից սրտաբանն առաջին հերթին շեշտեց ցավը կրծքավանդակի հատվածում, սուր ծակոցները, հիշողության մթագնումը, հևոցը և ծանր շնչառությունը: Բժշկի խոսքով ՝ բոլոր սիրտ-անոթային հիվանդությունները չունեն բուժման միատեսակ ձև, յուրաքանչյուր հիվանդին անհատական բուժում պետք է ցուցաբերվի: Աստղիկ Ավագյան

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am