2018-ի իրադարձությունը կառավարման համակարգի խորքային ճգնաժամի, ոչ թե սոցիալական ընդվզման հետևանք էր

Այն, ինչ տեղի է ունեցել 2018 թվականին, Հայաստանում ոչ թե սոցիալ–տնտեսական ծանր վիճակի, այլ կառավարման համակարգի խորքային ճգնաժամի հետեւանք է։ Թյուր է կարծիքը, թե սոցիալական վիճակից ու անարդարությունից դժգոհ հանրությունն ընդվզեց։ Այո, հանրությունը դժգոհ էր, խիստ դժգոհ էր, բայց այդպես դժգոհ էլ կմնար հարյուր տարի, եթե իրավիճակից դժգոհություններ խորացած չլինեին հենց կառավարող համակարգի ներսում, գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն իր տելեգրամյան ալիքում։

«Այդ ներքին բաժանարար գծերն ու ճաքերն են հնարավոր դարձրել առանց որեւէ բախման եւ արյան տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը։ Սերժ Սարգսյանը չի ընդդիմացել դրան, Սարգսյանը պարզապես գնահատել է իրավիճակը, ուժերի հարաբերակցությունը՝ ներսում եւ դրսում, ու ընդամենը դրել մեկ խնդիր՝ կառավարել իրավիճակի ընթացքը այնպես, որ բոլոր պարագաներում ունենա ելք։

Սարգսյանը այդ իմաստով «համակարգել» է հեղափոխական պրոցեսը այնպես, ինչպես Ադամ Սմիթի «անտեսանելի ձեռքը» տնտեսության մեջ, իհարկե պատկերավոր իմաստով։

Սրա համար եմ ասում, որ եզրահանգումը, թե «Սերժը տվեց իշխանությունը Նիկոլին», կամ՝ «Սերժը բերեց Նիկոլին», չի արտացոլում տեղի ունեցածի խորությունն ու շերտավորությունը, այլ պարզունակացնում է ամեն ինչ, գործնականում շփոթեցնելով հանրությանը։

Սերժ Սարգսյանը չխանգարեց, որ Փաշինյանը գա, որովհետեւ մնացել էր ըստ էության մենակ։ Կթողնե՞ին նրան մենակ իշխանական համակարգի այն թեւերն ու բեվեռները, որոնք թերեւս հրճվում էին Փաշինյանի հաջողությամբ, եթե պատկերացնեին տեղի ունեցածի ամբողջ մասշտաբը։

Սա հետաքրքիր հարց է»։

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Ե՞րբ Ժեզուսը կնշի նորամուտը. Ֆլիկը հստակեցրել է Բարսելոնայի նորեկի կարգավիճակը Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ Գեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Գերմանիան կրկին պատերազմ է ուզում․ Լավրով Որոշ եվրաչինովնիկների անառողջ ամբիցիաները կարող են տարածաշրջանում նոր աղետների պատճառ դառնալ 2018-ի իրադարձությունը կառավարման համակարգի խորքային ճգնաժամի, ոչ թե սոցիալական ընդվզման հետևանք էր Ուիթքոֆը Մոսկվայում և Կիևում կայացած բանակցությունների արդյունքների մասին Գազամատակարարման վթարային դադարեցում Գեղարոտում քամին պոկել ու շպրտել է գյուղապետարանի տանիքը Վթարային ջրանջատում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ը և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Փաշինյանի հետ հույսեր կապողները և՛ Հայաստանում, և՛ դաշնակից Ռուսաստանում սխալվեցին․ Շարմազանով Օկուպացված Ակնայում ականի վրա տրակտոր է պայթել Անսպասելի ավա՞րտ. Բենզեման չի կարող վերադառնալ Լիգա 1 և մոտ է կարիերան ավարտելուն Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ ԱՄՆ-ը վախենnւմ էր, որ ռшզմամթերքի պակասի մասին արտահոսքը տեղի է ունեցել լրտեuի պատճառով․ CBS Բայց ինչն է ողբերգականն այս պատմության մեջ. Մլադիչին միջազգային տրիբունալին հանձնեց նույն Սերբիայի նախագահը Քրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելը Ռուսական բանակն ազատագրել է Դոնեցկի Կուրտովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը. Լևոն Ազիզյան Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am