Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիա

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է Հայաստանի տարածքի խորքում իր հենակետը։ Այդ մասին վկայում են Sputnik Արմենիան հետազոտած արբանյակային լուսանկարները։

Խոսքը 2021թ․ներխուժումից հետո Սյունիքում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի մասին է։

Sputnik Արմենիան ուսումնասիրել է, մասնավորապես, 2025 թվականի մայիս և հուլիս ամիսների արբանյակային լուսանկարները, որոնք համեմատելով՝ ակնհայտ են էական փոփոխություններ. երկու ամսում այստեղ ընդարձակվել են ճանապարհները, փորվել է խրամատների ցանց, կառուցվել են նոր ամրաշինություններ։ Հուլիսյան լուսանկարում երևում է, որ աշխատանքների շարունակվում են։2025 թվականի մայիս և հուլիս ամիսների արբանյակային լուսանկարները

Նշենք, որ սահմանազատման շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հիմք ընդունել ԽՍՀՄ փլուզման պահին միութենական հանրապետությունների սահմանները։ Խորհրդային քարտեզների հիման վրա 2024 թվականին արդեն համաձայնեցվել է մոտ 12 կմ Տավուշում։

Սակայն Google-ի և ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1974 թվականի քարտեզների համադրմամբ պարզվում է, որ Ադրբեջանի ԶՈւ տվյալ հենակետը գտնվում է Հայաստանի տարածքում՝ սահմանից մոտ 3 կմ հեռավորության վրա:

Ըստ այդմ, խորհրդային քարտեզներով հետագա սահմանազատման պարագայում այդ հատվածի նկատմամբ Երևանի ինքնիշխանությունը որևէ հարց չի առաջացնի։

Հատկանշական է, որ սահմանազատման հիմնարար սկզբունքները կողմերը համաձայնեցրել էին դեռևս 2024 թվականի մայիսին, սակայն դա չի խանգարել Ադրբեջանին 2025 թվականին էապես ուժեղացնել այդ հենակետը։

Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ սա Հայաստանի տարածքի «նեղ» հատվածներից մեկն է. Հայաստանի սահմանների միջև հեռավորությունը կազմում է ընդամենը 26-27 կմ:

Սա Հայաստանի տարածքում ադրբեջանական դիրքի ամրապնդման միակ դեպքը չէ։ Հայաստանի տարածքում նմանատիպ գործողություններ Ադրբեջանը ձեռնարկել է, օրինակ, 5-6 կմ դեպի հարավ-արևելք գտնվող տարածքում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում. Դանիելյան Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական Պսևդո շուստրի դավաճաններ 2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով Իսրայելի ԶՈւ-ն նոր hարվածներ է հասցրել Լիբանանի հարավին Պուտինը հրամայել է երեք օր ձեռնպահ մնալ Կիևի վրա հարձակումներից՝ սկսած այսօր կեսգիշերից․ Պեսկով Երևանի գրքի փառատոն չի, ՔՊ ձայնագողերի թայֆայատոն ա «Արմեն Գրիգոյանը անկեղծ պատմել է այն ամենի մասին, ինչ արել են» ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը Ի՞նչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիա Վեհափառի գործով դատախազը ազատման դիմում է գրել. ո՞րն է պատճառը Սևանավանքի եկեղեցու գմբեթին ու խաչին կայծակի հարվածը՝ հատկապես երեկոյան ժամերգության պահին, խորհելու առիթ է տալիս․ Սամվել դպիր Գրիգորյան Մակրոնի «ամենավատ» գագաթնաժողովը. Փարիզի տիեզերական համաժողովը հայտնվել է ձախողման եզրին. Politico Գազ չի լինելու․ հասցեներ Գործադուլ՝ «Սպայկայում». Արարատի աշխատակիցները դադարեցրել են աշխատանքը․ լրագրող Իհարկե գալու է ժամանակը, երբ կկարողանամ շարունակել կառուցել․ Գագիկ Ծառուկյան Հաքերները գրեթե 6 ՏԲ տվյալներ են հրապարակել համացանցում Ստամբուլում հրդեհվել է վեցհարկանի հյուրանոցը․ տուժել է 12 մարդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտին հարվածելու մասին Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու մտադրություն չունի. Թրամփ Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվայում երթևեկում են Aurus ավտոմեքենաներով Ինչ կասի Պուտինը Փաշինյանին՝ Ուիտկոֆֆին լսելուց հետո Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերը պատրաստ են սահմանների բացմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am