Ինչ կասի Պուտինը Փաշինյանին՝ Ուիտկոֆֆին լսելուց հետո

Ուիտկոֆֆի ու Քուշների մոսկովյան այցից առաջ թերեւս արժե ուշադրության արժանացնել մի քանի հետաքրքիր հանգամանք՝ ուղեկցող հանգամանք։

Մոսկվա այցից մի քանի օր առաջ Ուիտկոֆֆը փաստորեն հոդված է հրապարակում Թրամփի ուղու մասին, որը տարածում է նաեւ Թրամփը՝ իր սոցցանցային էջում։ Բնականաբար, Ուիտկոֆֆը խաղաղասիրական խոսքեր է շռայլում ծրագրի հասցեին, այն որակելով աշխարհաքաղաքական կարեւոր նախագիծ եւ Թրամփի դիվանագիտական «հանճարի» արդյունք, միեւնույն ժամանակ նշելով, թե այն կարող է օրինակ ծառայել նաեւ Մերձավոր Արեւելքի համար։ Մինչ ամերիկյան կողմը այդպիսի խոսքեր է շռայլում Թրամփի ուղու մասին, Ռուսաստանը «շռայլում» է մտահոգություններ։

«Այսպես կոչված «Թրամփի երթուղին» Հայաստանի տարածքով ամերիկացիներին թույլ է տալիս տեղակայել իրենց զորքերը կամ մասնավոր ռազմական ընկերությունները, հետախուզական ենթակառուցվածքը անմիջապես Հայաստանի տարածքում և Իրանի սահմանի անմիջական հարևանությամբ», հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեակալ Ալեքսեյ Շեւցովը։ Մոտ երկու շաբաթ առաջ լրահոսում տարածվեց նաեւ Իրանի զինված ուժերի հրամանատարի խորհրդականի հայտարարությունը, որ Թրամփի ուղու հարցում Հայաստանն ու Իրանը չունեն ընդհանուր մոտեցում, եւ՝ որ Իրանի համար ինչպես Հորմուզի նեղուցում է անընդունելի ամերիկյան ներկայությունը, այդպես էլ Կովկասում։ Իհարկե կասկածի տակ դրվեց այն, թե եղել է իրապես այդպիսի հայտարարություն, բայց համենայն դեպս Իրանը պաշտոնապես որեւէ կերպ չհերքեց դրա եղելությունը։

Անկասկած է, որ Թրամփի ուղին ոչ թե խաղաղության մասին է, այլ աշխարհաքաղաքական մրցակցության, որ ծավալվում է Հայաստանի հարավում։ Մրցակցություն, որը կարող է խաղաղությունը վերածել բախման կետի, եթե իրադարձությունները զարգանան այնպես, որ հնարավոր չլինի այդ գոտում մերձեցնել աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների մոտեցումներն ու շահերը։ Իսկ այն, որ այդ ռիսկը առկա է, վկայում է դեռեւս ամիսներ առաջ Ռուսաստանից հնչած թերեւս ամենից էական գնահատականը։ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, որը 2020 թվականի պատերազմից հետո զբաղվում էր կոմունիկացիաների հարցով հայ–ռուս–ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբի համանախագահողի աշխատանքով, 2026 թվականի ապրիլի 2–ին՝ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի հաջորդ օրը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ Թրամփի ուղին խախտում է այդ ռեգիոնում հաստատված անվտանգային ստատուս–քվոն։ Օվերչուկը հայտարարեց, որ այդ ռեգիոնում ստատուս–քվոն հաստատվել է դեռեւս Գյուլիստանի ռուս–պարսկական պայմանագրով, մոտ 200 տարի առաջ, ու Թրամփի ուղին խախտում է այդ պայմանագիրը։

Օվերչուկը եզրակացրել էր, որ դա նշանակում է անվտանգության սպառնալիք։ Ընդգծենք, որ նրա այդ հարցազրույցը հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցից անմիջապես հետո։ Ուիտկոֆֆը Թրամփի ուղու մասին իր հոդվածը հրապարակում է իր՝ Մոսկվա կատարելիք այցից առաջ։

Թրամփի ուղին ֆորմալ իմաստով չի վերաբերում ուկրաինական թեմային, բայց ուկրաինական թեման ինքնին ռուս–ամերիկյան ավելի լայն թեմայի առիթ է, հետեւաբար գրեթե անխուսափելի է, որ սեղանին չհայտնվի նաեւ Իրանի հարցը, Մերձավոր Արեւելքի հարցն առհասարակ։ Իսկ դա նշանակում է, որ այնտեղ կլինի նաեւ Թրամփի ուղին։ Ավելին, այս համատեքստում բոլորովին պետք չէ մոռանալ, որ 2025 թվականի օգոստոսի 8–ից առաջ՝ երբ Վաշինգտոնում ստորագրվեց Թրամփի ուղու վերաբերյալ հայտնի եռակողմ հայտարարությունը, նույն Ուիտկոֆֆը դարձյալ Մոսկվայում էր՝ օգոստոսի 6–ին։ Եվ Թրամփի ուղու մասին հայ–ամերիկյան–ադրբեջանական եռակողմ ակտից երկու օր առաջ նա Մոսկվայում ՌԴ նախագահ Պուտինի հետ 3,5 ժամ բանակցությունից հետո համաձայնեցրել էր Ալյասկայի Թրամփ–Պուտին հանդիպումը, որ կայացավ արդեն օգոստոսի 15–ին։

Նաեւ, այս ֆոնին բավականին ուշագրավ է եւ այն, որ Բիշքեկում Փաշինյան–Պուտին հանդիպումից հետո ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանին հրավիրել է բոլոր հարցերը ավելի մանրամասն ու հանգիստ քննարկել Մոսկվայում, առաջիկա օրերին։ Մեծ հավանականությամբ, այստեղ եւս, Մոսկվան դիտարկել է Ուիտկոֆի ու Քուշների հետ քննարկումը, որի արդյունքի համատեքստում էլ թերեւս կլինի Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցն ու հանգամանալից քննարկումները Պուտինի հետ։

Այս մասին գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Իհարկե գալու է ժամանակը, երբ կկարողանամ շարունակել կառուցել․ Գագիկ Ծառուկյան Հաքերները գրեթե 6 ՏԲ տվյալներ են հրապարակել համացանցում Ստամբուլում հրդեհվել է վեցհարկանի հյուրանոցը․ տուժել է 12 մարդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտին հարվածելու մասին Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու մտադրություն չունի. Թրամփ Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվայում երթևեկում են Aurus ավտոմեքենաներով Ինչ կասի Պուտինը Փաշինյանին՝ Ուիտկոֆֆին լսելուց հետո Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերը պատրաստ են սահմանների բացմանը Հեռախոսային խարդախները զանգերից անցնում են մեսենջերներ․ զգուշացում Պուտինը հրամայել է երեք օր ձեռնպահ մնալ Կիևի վրա հարձակումներից Թբիլիսյան խճուղում բախվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus»-ում հրդեհ է բռնկվել Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի Ամերիկյան չորս հրթիռներ հարվածել են Խարգ կղզու մոտ գտնվող տանկերին Եղանակն՝ առաջիկա օրերին Վեհափառի գործով դատախազը ազատման դիմում է գրել. ո՞րն է պատճառը. 5–րդ ալիք Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Մեսսին և Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ խաղալ նույն թիմում Սխալը` սխալի ետեւից «Փաշինյան, Խաչատուրյան, Ալեն ու Արարատ, բոլորովդ որոշեք՝ ով է ձեզանից ավելի սրբապիղծ»․ Անդրեասյան (video) Ասեմ՝ ով թույլ չի տվել, որպեսզի Փաշինյանը Բիշքեկում հանդիպի Իրանի նախագահին․ Մարգարյան (video) Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Մարտունիում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն Բացահայտեմ՝ ինչու հենց այդ պահին խոշտանգելով տարան Գագիկ Խաչատրյանին (video) Պուտինն անցնում է միջուկային զենքերի ու զորքերի զորավարժության․ ի՞նչ է սպասվում առաջիկայում (video) Ալեն Սիմոնյանը նախահարձակ եղավ․ ես ուզում եմ տեսնել նրան Բաքվում․ Վահե Մովսիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am