Մեսսին և Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ խաղալ նույն թիմում

Արգենտինացի և պորտուգալացի լեգենդար հարձակվողներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն կարող են պատմության մեջ առաջին և վերջին անգամ հանդես գալ նույն թիմի կազմում։ Ինչպես հաղորդում են ESPN Argentina-ն և TNT Sports Argentina-ն, ֆուտբոլային աշխարհի աստղերին իր հրաժեշտի խաղին է հրավիրել Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Կառլոս Տևեսը։

Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Սպասվում է, որ 42-ամյա Տևեսի հրաժեշտի հանդիպումը կկայանա դեկտեմբերի 19-ին՝ «Բոկա Խունիորսի» լեգենդար «Լա Բոմբոներա» մարզադաշտում (հիշեցնենք, որ նա կարիերան պաշտոնապես ավարտել է 2022 թվականի հունիսին): Ըստ շրջանառվող լուրերի՝ արգենտինացին խաղին հրավիրելու է մոտ 60 ֆուտբոլիստի, որոնց հետ երբևէ կիսել է խաղադաշտը: Հրավիրվածների ցանկում, բացի Մեսսիից և Ռոնալդուից, տեղ են գտել նաև Ուեյն Ռունին, Անդրեա Պիռլոն և այլ աստղեր։

Տևեսը Ռոնալդուի հետ փայլել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» 2007-2009 թվականներին՝ նվաճելով Պրեմիեր լիգայի երկու տիտղոս, Չեմպիոնների լիգայի գավաթն ու Աշխարհի ակումբային առաջնությունը։ Իսկ Լիոնել Մեսսիի հետ նա երկար տարիներ պաշտպանել է Արգենտինայի հավաքականի գույները՝ նվաճելով 2004 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը, ինչպես նաև մասնակցելով աշխարհի ու Ամերիկայի գավաթի մի շարք խաղարկությունների և հասնելով եզրափակիչներ։

Արգենտինական TyC Sports հեռուստաալիքը նշում է, որ Մեսսիի և Ռոնալդուի համատեղ ելույթը կդառնա անհավանական դիտարժան ու պատմական իրադարձություն։

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Հիվանդի հարազատը վիճել է, ծեծկռտուք է եղել․ բժիշկներից մեկը տուժել է Որքան գազ է հնարավոր մեկ տարվա ընթացքում մղել Իրան-Հայաստան գազատարով. տեսականը և իրականը Գործարար Նարեկ Նալբանդյանի մեքենաները տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ» Իրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ Armlur Փլուզում՝ Գորիսում. փրկարարներն անվնաս դուրս են բերել արգելափակված քաղաքացուն Իմ կալանքի նիստի ժամանակ ասել եմ, որ օրը գալու է․ մաղթել եմ, որ իրա գործը չքննի իր նման դատավոր. Կոչուբաև Նա մտել է բանտ՝ առողջ, իսկ մի քանի շաբաթվա ընթացքում բանտից մեզ հանձնել են մարդու՝ անշնչшցած․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ Պեսկով Զելենսկի․ Ուկրաինային երկնքում 2,5 անգամ ավելի շատ F-16 կործանիչներ են անհրաժեշտ Արագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցում Դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տшռապանք պատճառելու համար Գազայում զոհերի թիվը հասել է 74,695-ի Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով Հարգելի՛ դատավորներ, նայե՛ք Մասիս Մելքոնյանին և խղճացե՛ք ինքներդ ձեզ ՔՊ-ի համար Սրբուհին Ժաննա դը Արկն է, մենք էլ՝ խարույկ վառողները... Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից․ Արա Պողոսյան ՀՀ ինքնիշխան տարածքը բանակցային գաղտնիքների առարկա են դարձրել․ ինչ են թաքցնում ժողովրդից․ Մարիաննա Ղահրամանյան Իրանում խոստացել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմից հետո կտրուկ մեծացնել ՀՕՊ-ի և ավիացիայի հնարավորությունները Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք 1 բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս Անտառում հայտնաբերել են Հունգարիայի նախկին նախարարի թաքցրած միլիարդները Բուլղարիան այլևս զենք և զինամթերք չի մատակարարի Ուկրաինային Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Նույնը սպասվում է բոլոր մասիսմելքոնյաններին․ Հովհաննիսյան Ռոմանոս Պետրոսյանը ստում է. թող տղամարդավարի ճշմարտությունն ասի. Դավիթ Ղազինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am