Ռաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայում
«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան Լա լիգայի 2026/27 մրցաշրջանի մեկնարկում գրանցել է տպավորիչ վիճակագրություն՝ հավասարվելով համաշխարհային ֆուտբոլի լեգենդներ Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին։
Sofascore-ի տվյալներով՝ 2015/16 մրցաշրջանից ի վեր Իսպանիայի առաջնության մեկնարկային երեք տուրերում միայն երեք ֆուտբոլիստի է հաջողվել իր ակտիվում գրանցել առնվազն 5 գոլ կամ արդյունավետ գործողություն: Ռաֆինյան դարձել է այս բացառիկ ցուցակի երրորդ անդամը։ Նրանից առաջ նման բարձր արդյունավետություն մրցաշրջանի մեկնարկում ցուցադրել էին միայն Կրիշտիանու Ռոնալդուն՝ 2015/16 մրցաշրջանում, և Լիոնել Մեսսին՝ 2017/18 մրցաշրջանում։ Բրազիլացի հարձակվողը վստահորեն առաջնորդում է կատալոնական թիմի հարձակման գիծը և ցուցադրում է փայլուն մարզավիճակ։
Հիշեցնենք, որ Լա լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» կիրակի՝ սեպտեմբերի 6-ին հյուրընկալվելու է «Վալենսիային»։ «Մեստալիա» մարզադաշտում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։15-ին։
Armsport
