Կրթել չստացվեց, որոշել է պատժել․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Ընտրություններից առաջ մի քանի ամիս պասիվացած ու հանրային դաշտից անհետացած Աննա Հակոբյանն ամռանը հանկարծ միանգամից ակտիվացավ եւ սկսեց խոսել ընտանեկան բռնության, կանանց իրավունքների մասին եւ այդ թեմայով անգամ փոդքաստեր է վարում: Նրա ուղիղ եթերները տարածվում են համացանցով, եւ մարդիկ հարցեր են տալիս, վարկածներ առաջ քաշում, թե ինչ նպատակով եւ ինչու է Նիկոլ Փաշինյանի կինը մտել այս թեմայի մեջ, այն էլ՝ այսքան ժրաջանորեն:

Նա նաեւ խոսում էր օրենսդրական փոփոխությունների եւ կանանց նկատմամբ բռնության հետ կապված Քրեական նոր հոդված մտցնելու մասին եւ անգամ փորձեց իր այս նախաձեռնությանը մասնակից դարձնել խորհրդարանական ընդդիմությանը` առաջարկելով երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին՝ հանդիպել իր հետ եւ քննարկել այս հարցերը: Նրանք, բնականաբար, հրաժարվեցին: Ապա տիկին Հակոբյանը Ֆեյսբուքով հանձնարարեց խորհրդարանականներին՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել եւ ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչել։ Պարզ է, որ ՔՊ-ն արագորեն անցավ այս հանձնարարությունը կատարելուն:

Տիկնոջ հանձնարարականը որսացին իշխանական երեք տիկնայք՝ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանն ու Ծովինար Վարդանյանը․ նրանք «Ընտանեկան բռնության մասին» բազմաչարչար օրենքում եւ կից օրենքներում հերթական փոփոխությունների նախագիծն են հեղինակել, որը տիկնոջ հանձնարարականից ուղիղ մեկ շաբաթ անց խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել։ Պատգամավորներն առաջարկում են ավելի խստացնել ընտանիքում եւ զուգընկերների միջեւ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական բռնության դեպքերը, ընդ որում՝ պատիժ նախատեսել բոլոր դեպքերում, երբ կա եւ անգամ չկա բողոք, ու բռնության փաստն արձանագրել են ուրիշները։ Պարտադիր պատիժ սահմանել նաեւ այդ դեպքում, եթե կողմերից մեկը փոշմանել ու հետ է վերցրել դիմումը։ Օրենսդրական այս փաթեթը բացառում է նաեւ հաշտությունը, տուժողի կրկնակի հարցաքննությունը, բռնարարի տնային կալանքը, մանավանդ երբ նա տուժողի հետ միեւնույն տանն է ապրում` նոր տրավմայից խուսափելու համար, պարտադրում է նաեւ բռնարարի ռեաբիլիտացիա։ Այս արշավին երեկ ներգրավվեց նաեւ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը․ ՆԳՆ-ն երկու ծավալուն հաղորդագրություն տարածեց, թե ինչքան կարեւոր նախաձեռնությամբ է հանդես եկել Աննա Հակոբյանը, եւ ինչքան հրատապ հարց է Հայաստանի համար այս օրենսդրական փոփոխություններն անելը:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը ժամանակին էլ նույնքան եռանդով հայտարարում էր, որ «կրթվելը նորաձեւ» է, կոչ էր անում բոլորին սովորել, գրքեր կարդալ, հիմա կրթարշավը մի կողմ թողած` որոշել է կարգուկանոն հաստատել հայ ընտանիքներում եւ անգամ հայտարարում է, որ հայկական ընտանիքների մոդելը փոխելու առաքելություն է ստանձնել: Նրա ներկայացմամբ, հայկական ընտանիքներում բոլոր տղամարդիկ բռնարարներ են, եւ ամեն երկրորդ կին բռնության է ենթարկվում։

Թե ինչ թաքնված նպատակներ ու շահեր կան այս արշավի ետեւում, պարզ կդառնա ապագայում, սակայն, անկասկած, պետության ղեկավարի կինը հենց այնպես չի մտել այս դաշտ, եւ գույներն էլ պատահական չէ, որ խտացրած է ներկայացնում։ Մինչդեռ մեր երկրում բռնության օրենսդիրն ու տարածողը հենց իր ամուսինն է, որն ամբիոններից 8 տարի շարունակ սպառնում է, գոռգոռում, վիրավորում ու նվաստացնում է մարդկանց, հոգեբանական բռնություն է կիրառում եւ խրախուսում բռնությունը, ինչպես արեց երեկ` իր ճեպազրույցում շնորհակալություն հայտնելով Գագիկ Խաչատրյանին պատգարակի վրա բերման ենթարկած իրավապահներին:

Ի դեպ, իշխանական շրջանակներում էլ են տարակուսած Փաշինյանի կնոջ նման նախաձեռնողականությունից, որը կայծակնային արձագանք գտավ իշխանական կանանց շրջանում: Ոմանք կատակում են, թե Աննա Հակոբյանն իր ամուսնուց դժգոհ է եւ փորձում է մուռ հանել հայ տղամարդկանցից` խստացված օրենքն էլ մահակ դարձնել ամեն երկրորդ հայ տղամարդու գլխին, որոնք ոչ մի ձեւ չունեն խուսափելու պատժից, անգամ եթե սեփական կինը չի բողոքում, եւ բռնության փաստն էլ ապացուցված չէ։ Ասենք, մի հարեւանի հիվանդագին երեւակայության եւ նախանձի հողի վրա տված ցուցմունքը կարող է մարդուն պատժելու հիմնավոր առիթ ծառայել:

դիտվել է 379 անգամ
Լրահոս
Ալիևն ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթ է ունեցել․ Տաթևիկ Հայրապետյանը Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին Ողբերգական վթար. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերվել է ևս երեք դի Գայլերի հարձակման հետևանքով գյուղացու 75 ոչխարներից 11-ը անկել են, ևս 14-ը՝ վնասվել Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան Ձյուն կտեղա Արտակարգ իրավիճակ․ Հրազդանի կիրճում «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե ձևաչափի, այլ՝ աշխատանքի բովանդակության վրա․ Բադալյան Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Տոկաևը շտապել է շնորհավորել է Ալիևին Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը «Hongqi»-ն Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ բախվել է էլեկտրասյանը Հայտնվել են արգելափակման մեջ Ալիևը կրկին խոսել է 44-օրյա պատերազմում հաղթանակի մասին Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Տիգրան Կ․-ն իր վարած մեքենայով է վրաերթի ենթարկել Սյուզաննա Ղ․-ին​ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am