ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործընթացը մտնում է վճռորոշ փուլ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շուտով e-draft հարթակում կտեղադրի ՀԷՑ-ին վերաբերող նախագիծը։ Դրան կհաջորդի նաև հանրային քննարկում, որից հետո փաստաթուղթը կմտնի Կառավարության նիստի օրակարգ։ Սակայն Կառավարության որոշմամբ գործընթացը չի ավարտվի։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դրանից հետո մի քանի ամիս կտևի ընկերության գնահատման գործընթացը։ Հենց այդ գնահատման արդյունքում էլ որոշվելու է պետության կողմից վճարվելիք փոխհատուցման չափը։ Այսինքն՝ պետությունը նախ պետք է ստանա ՀԷՑ-ի ամբողջական վերահսկողությունը, այնուհետև գնահատվի ընկերությունը, և արդեն դրա հիման վրա սեփականատիրոջը կտրամադրվի փոխհատուցում։

«Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ վերջնական փուլում նախատեսվում է ՀԷՑ-ը պետական ռեգիստրում գրանցել որպես 100 տոկոս պետական սեփականություն։ Այս գործընթացի ամենահետաքրքիր հատվածը, թերևս, լինելու է ոչ միայն այն, թե երբ ՀԷՑ-ը պաշտոնապես կդառնա պետական ընկերություն, այլև՝ որքան է պետությունը վճարելու դրա դիմաց։ Առաջիկայում հրապարակվելիք նախագծից և հետագա գնահատման գործընթացից կախված կլինի, թե պետական բյուջեի վրա ինչ ֆինանսական բեռ կընկնի։

Փաստորեն, ՀԷՑ-ի պետականացման ճանապարհը մտնում է վերջին և ամենաթանկ փուլերից մեկը՝ ընկերության գնահատում, փոխհատուցում և պետական գրանցում։ Ու այս ամենը հպարտ հարկատուներին հաշվին»։

դիտվել է 107 անգամ
Լրահոս
«Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին․«Իրավունք» Բանակում կրքեր են բորբոքվել. «Հրապարակ» Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն Ինչ խմորումներ են Աբովյան համայնքի շուրջ. հեղինակության փնտրտուք․ «Ժողովուրդ» Ինչպես է փոխվել արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի ունեցվածքը մեկ տարում․ Ժողովուրդ Արևմուտքն էլ է պայմաններ դնում. «Հրապարակ» Ի՞նչ են հասկացրել արցախյան էլիտային. «Իրավունք» Ինտելեկտուալ Հեղափոխություն․ ինչ կփոխվի մեր կյանքում 9 նոր պայմանագիր՝ առանց մրցույթի․ ի՞նչ է ձեռք բերել Հ1-ը. pastinfo.am ԱՄՆ բանակը կնքել է ԱԹՍ-ների դեմ լազերային համակարգի արտադրության առաջին պայմանագիրը Բայդենի վարչակազմը Ուկրաինային տվել է շատ ավելի շատ զինամթերք՝ ամբողջովին անվճար, քան մենք օգտագործել ենք Իրանում. Թրամփ 15 ամիս՝ երեխաների վերադարձի գործը քննելու համար․ ՄԻԵԴ-ը Հայաստանի դատարանների ձգձգումը խախտում է համարել․ Hetq.am Ուկրաինան պատրաստ չէ միանալ ԵՄ-ին․ Պետեր Մադյար Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան Արեգակի վրա տեղի է ունեցել աշնան առաջին հզոր բռնկումը Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին ներգրավվել է իրավապաշտպանի մահվան հետաքննությանը Վենսը խոստովանել է՝ ԱՄՆ-ն խոցելի վիճակում է հայտնվել «Իրանի պատմության խորությունը մի շփոթեք մանկության բակի չափսերի հետ»․ Իրանի ԱԳՆ-ում պատասխանել են ԱՄՆ ֆինանսների նախարարին Միլիարդատեր Լեոն Բլեքը հրաժարվել է Կոնգրեսում Էպշտեյնի գործով ցուցմունք տալուց և հայց է ներկայացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am