Երեկվա ողբերգական վթարից մահացած տաքսու վարորդը 3 երեխա ունի, 4–րդին էին սպասում

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին ողբերգական վթարից զոհված տաքսու վարորդը՝ Սամսոն Կարապետյանը, 3 երեխա ունի, փոքրը 2,5 տարեկան։

Ընտանիքը 4-րդ երեխային է սպասում, որը մի քանի օրից պետք է լույս աշխարհ գա։

Մեր տեղեկություններով Սամսոնը Ռուսաստանում էր աշխատում, վերջին 3 ամիսներին է «Ֆայտոն» տաքսի ծառայությունում սկսել աշխատել։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:15-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բախվել էին մարդատար «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով 5 հոգի մահացել էին, 11 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ապարանի և տարբեր բժշկական կենտրոններ։

NEWS.am–ի տեղեկություններով, նախօրեին Քուչակ-Ապարան ավտոճանապարհին ողբերգական վթարից զոհված 5 անձանցից երկուսը՝ Թմոյան ազգանունով, ամուսիններ են Վանաձորից։ Մյուս զոհերի ազգանուններն են՝ Կարապետյան, Մանուկյան, Պապյան։ Բոլորը «Opel» մակնիշի մեքենայի ուղեւորներն են, 2-ը տղամարդ, 3-ը՝ կին։ Մահացել է նաեւ տաքսու վարորդը՝ մոտ 50 տարեկան տղամարդ։

NEWS.am–ի տեղեկություններով, տաքսին Վանաձորից երեւան էր ուղեւորվում, այն պատկանում էր երթուղին սպասարկող «Ֆայտոն» տաքսի ծառայությանը։ Վարորդը՝ Սամսոնը մոտ մեկ ամիս առաջ էր սկսել ծառայությունում, սակայն նախքան այդ էլ տաքսի էր վարել։ Տղամարդը Վանաձորից է, երկու երեխա ունի, ընտանիքը երրորդ երեխային է սպասում։

Նախնական տեղեկություններով «Opel» տաքսին է եղել վթարի մեղավորը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային բախվել Երևան-Արթիկ երթուղին սպասարկող ավտոբուսին։

11 քաղաքացի տարբեր աստիճանի վնասծքներով տեղափոխվել էր Ապարանի բժշկական կենտրոն։ 8-ը դուրս էին գրվել հիվանդոցից, 2–ը տեղափոխվել էին Երեւան՝ «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ։

«Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող տուժածը տղամարդ է, ունի կողերի եւ ազդոսկրի գլխիկի կոտրվածքներ։ ԲԿ–ից հայտնեցին, որ տուժածը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում, կայուն ծանր վիճակում է։

դիտվել է 209 անգամ
Լրահոս
9 նոր պայմանագիր՝ առանց մրցույթի․ ի՞նչ է ձեռք բերել Հ1-ը. pastinfo.am ԱՄՆ բանակը կնքել է ԱԹՍ-ների դեմ լազերային համակարգի արտադրության առաջին պայմանագիրը Բայդենի վարչակազմը Ուկրաինային տվել է շատ ավելի շատ զինամթերք՝ ամբողջովին անվճար, քան մենք օգտագործել ենք Իրանում. Թրամփ 15 ամիս՝ երեխաների վերադարձի գործը քննելու համար․ ՄԻԵԴ-ը Հայաստանի դատարանների ձգձգումը խախտում է համարել․ Hetq.am Ուկրաինան պատրաստ չէ միանալ ԵՄ-ին․ Պետեր Մադյար Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան Արեգակի վրա տեղի է ունեցել աշնան առաջին հզոր բռնկումը Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին ներգրավվել է իրավապաշտպանի մահվան հետաքննությանը Վենսը խոստովանել է՝ ԱՄՆ-ն խոցելի վիճակում է հայտնվել «Իրանի պատմության խորությունը մի շփոթեք մանկության բակի չափսերի հետ»․ Իրանի ԱԳՆ-ում պատասխանել են ԱՄՆ ֆինանսների նախարարին Միլիարդատեր Լեոն Բլեքը հրաժարվել է Կոնգրեսում Էպշտեյնի գործով ցուցմունք տալուց և հայց է ներկայացրել Երեկվա ողբերգական վթարից մահացած տաքսու վարորդը 3 երեխա ունի, 4–րդին էին սպասում ԱՄՆ-ում հայ տղամարդը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ մաքսանենգ ճանապարհով ՌԴ ապրանքներ արտահանելու համար Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Միացյալ Նահանգները շուտով կվերսկսի դաշնակիցներին զինшմթերքի վաճառքը․ Թրամփ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով Վահագն Չախալյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ Եվրոպային սառը ձմեռ է սպասվում. Bloomberg Թրամփը հակված է ավարտել Իրանի հետ հակամարտության ակտիվ փուլը. WSJ Կաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Հերթական դատավորն է փորձում հրաժարվել Կաթողիկոսի «գործը» քննելուց Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am