Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան

Բիշքեկում Պուտին–Փաշինյան հանդիպման հրապարակային հատվածը, իսկ առավել ևս դրան հաջորդած ռուսական տեղեկատվական արձագանքը, բավական հստակ քաղաքական ուղերձ են պարունակում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական ուժի ներկայացուցիչ Դավիթ Անանյանը։

Նա մասնավորապես, նշել է. «Ըստ էության, Փաշինյանին Մոսկվա հրավիրելը սովորական դիվանագիտական հրավեր չէր։ Դա ավելի շատ վերջնագրի տրամաբանություն ուներ՝ եթե գալիս ես Մոսկվա, պետք է գաս Բիշքեկից տարբերվող օրակարգով։ Բիշքեկում Փաշինյանը փորձեց պահպանել վերջին տարիների իրեն բնորոշ երկիմաստությունը՝ մի կողմից շարունակել խոսել եվրոպական ինտեգրման մասին, մյուս կողմից չհրաժարվել ԵԱՏՄ տնտեսական հնարավորություններից և հնարավորինս երկար հետաձգել վերջնական ընտրությունը։

Սակայն այս անգամ Մոսկվայի պատասխանը բավական պարզ էր. ընտրությունը Հայաստանի իրավունքն է, բայց այդ ընտրությունը պետք է կատարել։ Ավելին՝ Պուտինը հրապարակայնորեն առաջարկեց հարցը հանձնել Հայաստանի ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով և «փակել թեման»։

Իսկ արդեն հաջորդ քայլը՝ Փաշինյանին Մոսկվա հրավիրելը, ըստ էության, կարելի է կարդալ այսպես. Մոսկվայում այլևս քննարկելու իմաստ ունի ոչ թե Բիշքեկում հնչած նույն բացատրությունները, այլ Հայաստանի հետագա արտաքին քաղաքական և ինտեգրացիոն ուղեգծի վերաբերյալ կոնկրետ պատասխանները։

Այլ կերպ ասած՝ եթե Մոսկվա գնալու համար նոր օրակարգ չկա, եթե Փաշինյանը պատրաստվում է կրկնել Բիշքեկի նույն թեզերը և շարունակել «և՛ այստեղ, և՛ այնտեղ» քաղաքականությունը, ապա այդ այցի քաղաքական անհրաժեշտությունն էլ գրեթե վերանում է։

Սա, թերևս, Բիշքեկի հանդիպման ամենակարևոր արդյունքն էր։ Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում։ Սպասում է որոշման։

Եվ հիմա հարցն այն է, թե Փաշինյանը Մոսկվա գնալու է որոշո՞ւմ ներկայացնելու, թե՞ հերթական անգամ ժամանակ շահելու։ Ամեն դեպքում, եթե ասելիք չկա, դիվանագիտական լեզվով ասած` մոսկովյան այցը կարող է նաև հետաձգվել»։

դիտվել է 411 անգամ
Լրահոս
Ռուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանը Պուտինը Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով Ոստիկանները մտել են Մգեր Արմենիայի բնակարան․ նրան վտարում են Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել Ուշիի աղետաբեր վթարը․ գյուղերում սգում են 9 զոհերի մահը․ ինչպես եղավ, և ով էր հիմնական մեղավորը Սամվել Կարապետյանի ձերբակալումը քաղաքական հետապնդnւմների շղթայի մի մասն է կազմում․ Թանդիլյան Արթուր Դանիելյանի խափանման միջոցի դեմ բողոքը մերժվել է․ «Ադեկվատ» միաբանության անդամ «Ուժեղ Հայաստանի» աջակիցները հավաքվել են ՔԿ վարչության մոտ՝ ի աջակցություն Կարապետյանի Երբ կհրապարակվի Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Զելենսկին Մելանյա Թրամփին կպարգևատրի Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով Որոշվել է ամբողջությամբ չեղարկել Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 4-ին ՔՊ-ին անհրաժեշտ է ԱԺ-ում ստանալ ադրբեջանահաճո հանրաքվե իրականացնելու համար ընդդիմության ձայները Գագիկ Ծառուկյանը դատարանում հուզվեց՝ մայրիկի՝ Ռոզա Ծառուկյանի մասին խոսելիս (video) «Սամվե՛լ, Սամվե՛լ․․․»․ Թմբուկներով հարվածներ, վանկարկումներ․․․ Կարապետյանի աջակիցների ակցիան (video) Վախեցած Նիկոլ Փաշինյան, Սամվել Կարապետյանի ժպիտով պատասխանը ստացար․ Արեգա Հովսեփյան (video) ՔՊ-ի հետ կպայմանավորվեմ մի բան. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) Հենց նոր խայտառակություն տեսանք․ մինչև ատամները զինված ԱԱԾ-ն այստեղ էր, որ․․․ Մարիաննա Ղահրամանյան (video) Լարված խոսակցություն լրագրողի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև (video) Փաշինյանը երեկ Բրյուսելում հայտարարել է՝ գնում է նոր սրման․ ՌԴ-ի հետ էլ փչացրեց ամեն ինչ․ Սուրենյանց (video) Ավտոմատներով ԱԱԾ հատուկջոկոտայինները Սամվել Կարապետյանին բերեցին Քննչական. իրավիճակը թեժացավ (video) Սամվել Կարապետյանին 100%-ով տանելու է կալանքի․ Փաշինյանն ուզում է բանակցել․ Նարեկ Կարապետյան (video) Նարեկ Կարապետյանի հրատապ լայվը՝ Քննչական կոմիտեի դիմացից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am