Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի

Արգենտինայում հաջորդ տուրի տղամարդկանց և կանանց ֆուտբոլային բոլոր մրցաշարերի խաղերը կընդհատվեն 10-րդ րոպեին՝ ի նշան Լիոնել Մեսիի նկատմամբ հարգանքի, որն օրերս հայտարարել էր Արգենտինայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան որոշել է, որ բոլոր հանդիպումները կընդհատվեն առաջին խաղակեսի ուղիղ 10-րդ րոպեին (ի պատիվ Մեսսիի խորհրդանշական 10 համարի մարզաշապիկի)։ Խաղը կանգնեցվելու է մեկ րոպեով, որպեսզի ֆուտբոլիստները, մարզիչներն ու երկրպագուները բուռն ծափահարություններով պատվեն Մեսիին։

Որոշումը վերաբերում է երկրի ներսում անցկացվող բոլոր պաշտոնական խաղերին։ Այն կներառի տղամարդկանց և կանանց բոլոր լիգաները, ինչպես նաև ֆուտզալի և լողափնյա ֆուտբոլի առաջնությունները։

Մեսին Արգենտինայի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2005 թվականին՝ Հունգարիայի դեմ ընկերական խաղում։ Հետագա տարիներին նա դարձավ հավաքականի առաջատարն ու ավագը, ինչպես նաև Արգենտինայի պատմության լավագույն ռմբարկուն և ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը։ Նա Արգենտինայի հավաքականի հետ նվաճել է հինգ խոշոր տիտղոս մեծահասակների մակարդակում՝ երկու Կոպա Ամերիկա, Ֆինալիսիմա, աշխարհի առաջնություն և օլիմպիական ոսկի։ Մեսսին մասնակցել է աշխարհի վեց առաջնությունների՝ 2006, 2010, 2014, 2018, 2022 և 2026 թվականներին։ Նա աշխարհի առաջնություններում Արգենտինայի ռեկորդակիրն է՝ անցկացրած 34 հանդիպմամբ և հեղինակած 21 գոլով։ Նա նաև միակ ֆուտբոլիստն է, որը աշխարհի առաջնության լավագույն խաղացողի մրցանակը նվաճել է երկու անգամ՝ 2014 և 2022 թվականներին։

Լիոնել Մեսին Արգենտինայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 207 խաղի՝ դառնալով 125 գոլի հեղինակ։

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Գագիկ Խաչատրյանի տղաները պետք է խոսեն․․․ ի՞նչ է եղել Նիկոլի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեների անվանումները Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի մարզում 2-3 բալ ուժգնությամբ Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածո՞ւն է․ ինչ պլաններ ունի Փաշինյանը Առուշի հետ (video) Ռուսական բազան հեռացվու՞մ է․․․ նոր մանրամասներ (video) Երեկվա ողբերգական վթարի հետևանքով 11 տուժածներից 8-ը դուրս են գրվել հիվանդանոցից Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել գրեթե 1000 տոննա դիզելային վառելիք Գագիկ Խաչատրյանը փո՞ղ է տվել Նիկոլին․․․ (video) Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի Ինչ է իրականում թաքցնում Նիկոլը․․․ (video) Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Եղանակն՝ առաջիկա օրերին Հայ-իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր Իրանը հայտնել է ամերիկյան հարվածների հետևանքով 18 զոհի, 142 վիրավորի մասին Փաշինյանը մի բան է անում․ մենք պետք է հստակ պատասխան տանք․ Արամ Սարգսյան (video) «Օտարերկրյա գործակալ» էի, բայց մեղադրականում դրա մասին ոչ մի բառ չկա. Թևանյան 622 հազար դոլարանոց սուտը պայթեց. Անդրանիկ Թեւանյանի ուղերձը կալանավայրից (video) «Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով #ՈՒՂԻՂ․ Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլն արագ թռել է ու․․․ Սուրեն Սուրենյանց (video) Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Զախարովա ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ Պարզվել է «ՊԱԶ» ավտոբուսի և «Opel Zafira»-ի բախման հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը Վրեժ Մխիթարյանը նշանակվել է Փաշինյանը նոր «բռնոցի» է սկսում․ իշխանությունը պատրաստվում է Տիգրանաշենի հարցին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am