ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն Իռլանդիայում ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ հայտարարել է, որ կանչել է Բրյուսելում Ռուսաստանի դեսպանին՝ օգոստոսի սկզբին Գերմանիայի Լայպցիգ/Հալլե օդանավակայանում պայթուցիկ նյութերով բեռնված անօդաչու թռչող սարքի ենթադրյալ հիբրիդային հարձակման փորձի առնչությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա նշել է X-ում գրառման մեջ։«Լայպցիգի հարձակումներն ունեն պետության կողմից հովանավորվող ահաբեկչության բոլոր հատկանիշները։ Մենք կպատասխանենք վճռականորեն։ Ռուսաստանի ռազմական համալիրին վերաբերող 1600 կետերն արդեն մշակվում են, և մենք պատրաստ ենք ավելի շատացնել դրանք։ Մենք, ինչպես նաև շատ անդամ պետություններ, նաև կանչել ենք ԵՄ-ում Ռուսաստանի ներկայացուցչին», – նշել է նա։Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ին Գերմանիայի արտաքին գործերի և ներքին գործերի նախարարները համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել են, որ Բեռլինի կառավարությունը եզրակացրել է, որ Ռուսաստանն է պատասխանատու ձախողված հարձակման համար։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն նույնպես Դուբլինում լրագրողներին հայտնել է, որ Փարիզն ի պատասխան այդ միջադեպի կանչել է Ռուսաստանի ներկայացուցչին։

«Ես կանչել եմ Փարիզում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ բողոք ներկայացնելու համար», – ասել է Բարոն՝ հավելելով, որ պատժամիջոցները պետք է կիրառվեն եվրոպական մակարդակով, մասնավորապես՝ Ռուսաստանի, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» դեմ։

Ռուսաստանցի պաշտոնյաներն, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, մերժել են Մոսկվային ուղղված մեղադրանքները և նշել, որ Բեռլինը ցանկանում է շեղել ուշադրությունը սեփական թերություններից։Օգոստոսի 4-ին Լայպցիգի օդանավակայանում տեղի է ունեցել ուկրաինական An-124 բեռնատար ինքնաթիռի նկատմամբ դիվերսիայի փորձ։ Գերմանացի քննիչներին հղում անելով՝ լրատվամիջոցները նշել են, որ ենթադրյալ հարձակմանը մասնակցել է մի քանի անօդաչու թռչող սարք։ Պայթուցիկ նյութեր պարունակող ԱԹՍ-ներից մեկը հայտնաբերվել է ուկրաինական բեռնատար ինքնաթիռների մոտ, իսկ երկրորդը, հավանաբար, բախվել է DHL բեռնատար ինքնաթիռին առաջինի հայտնաբերումից մի քանի րոպե անց։

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Բջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Ֆիդանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի հանդիպմանը Սահմանափակում է կիրառվել Արկադի Համբարձումյանի, նրա հետ 22 փոխկապակցված անձանց պատկանող գույքերի վրա Հայաստանի ղեկավարի արձագանքը ծեծկռտուքին՝ հաստատված սահմաններից դուրս է․ Արթուր Խաչատրյան Աննա Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ․ փաստաբան Աննա Հակոբյանն իր էս բռնության համար առանձին քրեական գործով է անցնելու․ Արմինե Ադիբեկյան (video) Ամեն իշխանություն ունի իր գրավիտացիայի կենտրոնը, այս իշխանության համար կենտրոնը կոնֆլիկտն է` նախկինների, անցյալի, պատմության հետ, այն ձգում է իր շուրջը բոլորին. Արփինե Հովհաննիսյան Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում Ալիևը չի մեկնի Թուրքիա «Դուք Եռաբլուր եք եռապատկել, եկել Էդգար Ղազարյանի՞ց եք խոսում․ դրա մասին մտածեք»․ Արեգա Հովսեփյանի դիպուկ խոսքը (video) Գազամատակարարման պլանային դադարեցումներ մարզերում ՝ հոկտեմբերի 30-ին Դուք իմ համակարգչին հետևում եք․․․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Դու էն սորտն ես, որ հարևանի դռան տակ կեղտոտում ա, ասում՝ «ք*քեցի»․ Արմինե Ադիբեկյան (video) Թարմացված․ Երևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել Պատրաստ ենք, պատասխաններդ ստանալու եք, ավել էլ ենք տալու․ Արամ Վարդևանյանը՝ Փաշինյանի սպառնալիքին (video) «Դե խոսա՛ արա՛, խոսա՛, Ջհանգիրյան Գագո»․ քաղաքացի (video) Սպասե՛ք՝ Փաշինյանն անցնելու է նոր կտրուկ քայլերի․ Նինա Կարապետյանց (video) Այսօրվա դեպքերը պետք է ընկալել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացում ընդդիմության կամքը կոտրելու, կողմ քվեարկելուն հարկադրելու նախապատրաստական քայլերի համատեքստում․ Ղամբարյան «Կիսագրագետ փնթի բոմժե՛ր», դուք էսօր աթոռ էիք շպրտում, որ․․․ Արմինե Ադիբեկյան (video) Գործ ունենք Հայաստանի խորհրդարանում ալիևյան ՕՄՈՆ-ի հատուկ գործողության հետ, որի նպատակն էր ընկճել ընդդիմությանը. Զուրաբյան Շատ ուրախ եմ, որ պաշտոնը Վահագնի մեջ չի փոխել մի բան․ ինձ տեսնելիս դեռ նույն կերպ խեղդվում է. Արթուր Սուքոյան Հորմուզի նեղուցում երեք լցանավ է պայթել ականների վրա․ ԻՀՊԿ ԵՄ-ն դեմ է արտահայտվել պատերազմի ավարտից հետո «Հյուսիսային հոսքի» վերագործարկմանը Ինչպե՞ս եք գնահատում այն վարկային բեռը, որն ունի մեր ժողովուրդը 8 տարի առաջվա համեմատ. Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am