Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ԲԲԸ-ի սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է «Գաջեգործ» ՓԲ ընկերության պետական բաժնեմասի սեփականաշնորհման իրավական հիմքերն ու պարզել, որ սեփականաշնորհման գործընթացն իրականացվել է օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 1997 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ թույլատրվել էր սեփականաշնորհել «Գաջեգործ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ ընկերությունը վերակազմավորելով «Գաջեգործ» բաց բաժնետիրական ընկերության։

Նույն որոշմամբ ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը սահմանվել էր 110 միլիոն դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 88 միլիոն 160 հազար դրամ։ Բաժանորդագրության ենթակա են եղել 8816 բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով: Արդյունքում, սակայն, փաստացի բաժանորդագրվել է 5791 բաժնետոմս, որոնց համար վճարվել է ընդհանուր 57 միլիոն 910 հազար դրամ, իսկ ձևավորված ընկերության կանոնադրական հիմնադրամը կազմել է 62 միլիոն 930 հազար դրամ։

1997 թվականի օգոստոսի 7-ին, Պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության և «Գաջեգործ» ԲԲ ընկերության միջև կնքվել է սեփականաշնորհման պայմանագիր, որով ձեռնարկության վաճառքի գինը սահմանվել է 88 միլիոն 160 հազար դրամ, սակայն վաճառվել է 57 միլիոն 910 հազար դրամով։

Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 1997 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ Ընկերության կանոնադրական հիմնադրամի պետական բաժնեմասը նվազեցնելու կարգ սահմանված չի եղել, իսկ այդ բաժնեմասը նվազեցնելու վերաբերյալ Կառավարության նոր որոշում չի կայացվել։

Արդյունքում, առանց օրենքով նախատեսված համապատասխան իրավական հիմքի, ընկերության պետական բաժնեմասը նվազեցվել է 62 միլիոն 930 հազար դրամի չափով, ինչի հետևանքով գնորդին հասանելիք բաժնետոմսերի փաթեթի գինը փաստացի նվազեցվել է, և ձեռնարկությունը՝ նախատեսված 88 միլիոն 160 հազար դրամի փոխարեն, վաճառվել է 57 միլիոն 910 հազար դրամով։

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության կողմից 2026 թվականի օգոստոսի 7-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Միաժամանակ, պետության գույքային շահերի պաշտպանության նպատակով, 2026 թվականի օգոստոսի 7-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ 1997 թվականի օգոստոսի 7-ին կնքված սեփականաշնորհման պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը 10 հազար դրամ անվանական արժեքով 8816 բաժնետոմսը վերադարձնելու պահանջներով:

2026 թվականի օգոստոսի 27-ին հայցադիմումն ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ, բավարարվել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը:

դիտվել է 314 անգամ
Լրահոս
Մոսկվայում են․ ի՞նչ են քննարկել Բջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Ֆիդանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի հանդիպմանը Սահմանափակում է կիրառվել Արկադի Համբարձումյանի, նրա հետ 22 փոխկապակցված անձանց պատկանող գույքերի վրա Հայաստանի ղեկավարի արձագանքը ծեծկռտուքին՝ հաստատված սահմաններից դուրս է․ Արթուր Խաչատրյան Աննա Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ․ փաստաբան Աննա Հակոբյանն իր էս բռնության համար առանձին քրեական գործով է անցնելու․ Արմինե Ադիբեկյան (video) Ամեն իշխանություն ունի իր գրավիտացիայի կենտրոնը, այս իշխանության համար կենտրոնը կոնֆլիկտն է` նախկինների, անցյալի, պատմության հետ, այն ձգում է իր շուրջը բոլորին. Արփինե Հովհաննիսյան Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում Ալիևը չի մեկնի Թուրքիա «Դուք Եռաբլուր եք եռապատկել, եկել Էդգար Ղազարյանի՞ց եք խոսում․ դրա մասին մտածեք»․ Արեգա Հովսեփյանի դիպուկ խոսքը (video) Գազամատակարարման պլանային դադարեցումներ մարզերում ՝ հոկտեմբերի 30-ին Դուք իմ համակարգչին հետևում եք․․․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Դու էն սորտն ես, որ հարևանի դռան տակ կեղտոտում ա, ասում՝ «ք*քեցի»․ Արմինե Ադիբեկյան (video) Թարմացված․ Երևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել Պատրաստ ենք, պատասխաններդ ստանալու եք, ավել էլ ենք տալու․ Արամ Վարդևանյանը՝ Փաշինյանի սպառնալիքին (video) «Դե խոսա՛ արա՛, խոսա՛, Ջհանգիրյան Գագո»․ քաղաքացի (video) Սպասե՛ք՝ Փաշինյանն անցնելու է նոր կտրուկ քայլերի․ Նինա Կարապետյանց (video) Այսօրվա դեպքերը պետք է ընկալել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացում ընդդիմության կամքը կոտրելու, կողմ քվեարկելուն հարկադրելու նախապատրաստական քայլերի համատեքստում․ Ղամբարյան «Կիսագրագետ փնթի բոմժե՛ր», դուք էսօր աթոռ էիք շպրտում, որ․․․ Արմինե Ադիբեկյան (video) Գործ ունենք Հայաստանի խորհրդարանում ալիևյան ՕՄՈՆ-ի հատուկ գործողության հետ, որի նպատակն էր ընկճել ընդդիմությանը. Զուրաբյան Շատ ուրախ եմ, որ պաշտոնը Վահագնի մեջ չի փոխել մի բան․ ինձ տեսնելիս դեռ նույն կերպ խեղդվում է. Արթուր Սուքոյան Հորմուզի նեղուցում երեք լցանավ է պայթել ականների վրա․ ԻՀՊԿ ԵՄ-ն դեմ է արտահայտվել պատերազմի ավարտից հետո «Հյուսիսային հոսքի» վերագործարկմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am