Նոր Նորքի 9-րդ զանգվածում հղի հարևանուհուն դաժանորեն սպանած հղի կինը շուտով ազատության մեջ կլինի. դեպքի ահասարսուռ մանրամասները

ArmLur.am-ի տեղեկություններով` հաշված ամիսներ անց ազատության մեջ կլինի տարիներ առաջ Նոր Նորքի 9-րդ զանգվածում ահասարսուռ սպանության հեղինակ` դեպքի պահին հղի մի կին: Ինչպես պարզ էր դարձել դեպքից կարճ ժամանակ անց, սպանության դրդապատճառը եղել էր անձնական գաղտնիքը, որը ըստ ծրագրի` զոհը պետք է իր հետ գերեզման տաներ: Սակայն… շաբաթն ուրբաթից շուտ եկավ… 2007 թվականի մայիսի 12-ն էր: Նոր Նորքի 9-րդ զանգվածի շենքերից մեկի 81-րդ բնակարանում հայտնաբերվել էր 8 շաբաթական հղի կնոջ մարմին` արյան մեջ թաթախված: Եվ որևէ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ այդ դաժանության հեղինակը սպանվածի հարևանուհին էր` ևս հղի ընկերուհին: Իրավապահներին դեպքը բացահայտելուն, կարելի է ասել, օգնել էր հանցագործ կնոջը հանգստացնող ներարկած բժշկուհին, ով նրա ձեռքին սպի էր նկատել , և հարցը` որտեղից է այն առաջացել, մնացել էր անպատասխան: Ի դեպ, սպանվածի մոտից կորել էր նաև ամուսնական մատանին, որը գտնելու ուղղությամբ ևս իրավապահները քննություն էին սկսել: Պարզվել էր` այն գտնվում է ոսկի վաճառող մի կնոջ մոտ, ով իրավապահներին ասել, թե մեկ օր առաջ ոսկին գնել է մի հղի կնոջից: Վաճառողուհու նկարագրած հղի կինը շատ նման էր սպանվածի հարևանուհուն: Ավելի ուշ սպանության հեղինակ կինը նախաքննական մարմնին պատմել է, թե շատ էր անկեղծացել հարևանուհու հետ ու պատմել էր իր կողմից ամուսնական անհավատարմության մասին: Միմյանց գաղտնիքներն իմանալը կանանց կախման մեջ էր գցել իրարից: Կնոջ խոսքերով՝ հարևանուհին սկսել էր թերագնահատել իրեն, շահագործել իր անկեղծությունը, նսեմացնել. «Նա ինձ ասում էր՝ գյուղացի, անխելք…»: Եվ երբ նա սպառնացել է իր գաղտնիքները հայտնել ամուսնուն, այլևս չի կարողացել համբերել: Դեպքի օրը՝ 2007 թվականի մայիսի 12-ի առավոտյան՝ ժամը 10-ին, ամեն օրվա պես հարևանուհիները պետք է սուրճ խմեին: Կինը տանը թողել էր մուլտֆիլմ դիտող 4-ամյա որդուն ու ննջարանում քնած Գուրգենին՝ ամուսնու եղբորը, և շտապել էր հարևանուհու տուն: Սուրճի սեղանի շուրջ կանայք սկսել են վիճել: Ըստ կնոջ՝ հարևանուհին ծաղրել էր իրեն, սպառնացել, թե գաղտնիքները հայտնելու է ամուսնուն: Ինքը վախեցել ու ասել էր, թե հիմա կվերադառնա: Նա արագ դուրս էր եկել տանից, մտել էր իրենց բնակարան, վերցրել էր խոհանոցային դանակը, աջ ձեռքով պահել էր թիկունքի մասում ու վերադարձել էր, ապա թիկունքից դանակով երեք անգամ հարվածել էր հարևանուհուն: Վերջինս ընկել էր հատակին ու գոռացել էր. «Վա՜խ, մամա ջան, էս ի՞նչ արեցիր»: Կինը հարևանուհու հայացքից վախեցած՝ չէր կարողացել մենակ մնալ նրա հետ, վազել էր իրենց տուն, ամուսնու եղբորը հայտնել էր, որ դանակահարել է: Եվ նրանք երկուսով գործել էին արդեն որպես համախոհներ: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ կնոջ սիրեկանը եղել է հենց տեգրը… Երբ մտել էին բնակարան, տեսել էին, որ կինը փորձում է սողալով գնալ պատշգամբ և օգնություն կանչել: Նրանք կնոջը հարվածել էին թավայով, արյունոտ դանակով, նույնիսկ՝ հեռակառավարման վահանակով: Կինը դիմադրել էր ամբողջ ուժով: Նույնիսկ կարողացել էր մի պահ ձեռք գցել սպանության գործիքն ու հարվածել կնոջ ազդրին՝ նրան պատճառելով այս գործով կարևոր հանցանշաններից մեկը: Կինը երկար ժամանակ չէր խոստովանել կատարածը: Նա կալանքի տակ էր առնվել դեպքի հաջորդ օրը՝ 2007 թվականի մայիսի 13-ին: Հուլիսի 24-ին ծնվել էր աղջնակը, իսկ 2008 թվականի մարտի 24-ին տվել էր առաջին խոստովանական ցուցմունքը: Արդյունքում կինը դատապարտվել է 11 տարի, տեգրը՝ 12 տարի ազատազրկման…

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել 3 միլիոն վարչապետ էինք, հիմա դառանք 3 միլիոն ռագատկի քար․ լոռեցիներ (video) Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվեցին Հպարտ եմ, որ իմ հոր անունը շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն․ Էմմա Ծառուկյան Հիշե՛ք խոսքս․ Արծվաշենով կուտը տալիս են, որ Նիկոլը ձեզ ծախի․․․ Արմինե Ադիբեկյան (video) Փաշինյանը «գլխատում է»․ ռուսներին մի բան է ասելու, ու․․․ Սուրեն Սուրենյանց (video) Ասե՛մ՝ ինչու է Փաշինյանը սևեռված կանանց նկատմամբ այս սարսափելի խոշտանգումների վրա․ Փոստանջյան (video) Սա ողբերգություն է․ սկանդալային ձայնագրությունը բացահայտել է Փաշինյանի ծրագիրը․ Արամ Սարգսյան (video) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան (video) Նիկո՛լ, կարո՞ղ է Արեգնազ Մանուկյանը պետական գաղտնիք պարունակող քո գրառումներն է փոխանցել․ Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ծառուկյանի ուղերձը․ Նիկոլի գաղտնի պլանի բացահայտում»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին․ բայց նա սխալվում է իր հաշվարկներում․ Խամոյան «Նիկո՛լ, լավ եք արել, որ Ծառուկյանի էդ կադրերը նկարել եք, գիտե՞ս՝ հետո դա ոնց է օգտագործվելու». Փոստանջյան (video) Մեր ամրությունը փորձելու օրերի մեջ ենք․ նախկին կին քաղբանտարկյալ Ինչ-որ իրավիճակներում ես ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու, քան Աշոտյանի գործի մեջ կա որևէ իրավական հետք. Նաիրա Զոհրաբյան Ռուսաստանը բաց է իր նպատակներին բանակցությունների միջոցով հասնելու համար. Պեսկով Բաքուն պնդում է՝ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցվել է Հայրենիքից ստացած տպավորություններն ու հոգևոր ապրումները նոր ներշնչանք կհաղորդեն ուխտավորներին. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Առաջ sms էր ուղարկում, հիմա հրապարակային ասում է՝ էս պտի անես․ Քոչարյանը՝ դատավորին (video) Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ «Նիկո՛լ, քո ձեռքը հասավ Արեգնազի զավակին էլ․ մայրը գազան է դառնում, երբ․․․ »․ Ագնեսա Խամոյան (video) «18 թվից մինչև էսօր էս աբսուրդի թատրոնի մասնակից եմ ու չեմ հակասնում՝ ինչի մեջ եմ մեղադրվում»․ Ռոբերտ Քոչարյան Իսպանիայում 40 աստիճան շոգի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. BBC Հայաստանի «բերմուդյան եռանկյունին». Հակոբ Բադալյան Նիկոլը Ծառուկյանի կենդանիներին բառի բուն իմաստով գողացել է․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am