Կգա մեր Հաղթանակների ժամը․ Բագրատ Սրբազանի ուղերձը Արցախին և Մայր Հայաստանին

Արցախ, իմ հոգի, իմ սիրտ, իմ կյանք, իմ գերված Հայրենիք….Մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ… Կարոտում եմ քեզ ու խեղդվում այդ կարոտից… «ուր արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդասպանները»… քանզի մեր «իշխաններն ապստամբներ են և գողերին գողակից, կաշառք սիրող են և վրեժխնդիր» (Ես. Ա 21-23 ):

Երանի արժանի լինենք Քեզ ու մեր նահատակ զավակներին…

Այո՛, քանի շունչ կա բերանումս և սիրտս բաբախում է, ապրելու եմ Քեզ համար՝ Քեզ վերստին հանդիպելու ու գրկելու անհագ ցանկությամբ, իմ Հրաշք Աշխարհ, իմ խոցված ու արյունաքամ Տուն…

Չեմ դադարելու ոչ մեկ վայրկյան ապրել Մեծ Վերադարձիդ տեսիլքով, որովհետև իմ երազներն ու իղձերն ավելի մեծ են, քան իմ մի քանի տարվա սահմանափակ օրերով կյանքը… Եվ այո, «արդ քանի որ այսպիսի հույս ունենք, մեծ համարձակություն ենք ունենում մեր վարքի մեջ… որովհետև Տերն Ինքը Հոգին է, ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է» (Բ Կորնթ. Գ 12, 17):

Ազատությո՜ւն Քեզ, ուրացված ու դավաճանված Հայոց Դշխո և ազատություն թշնամու բանտային ճիրաններում տառապող ու պայքարող մեր եղբայրներին… երանի արժանի լինենք Քեզ ու Քո անմահ զավակներին և այդպես օրհնված գնանք այս կյանքից…

Ազատությո՜ւն Քո շղթայված ու խոցոտված Մորը՝ մեր Մայր Հայաստանին, և ես համոզված եմ, որ կգա մեր Հաղթանակների ժամը՝ Հայոց Հաղթանակի ժամը, և մենք ենք բերելու այդ բաղձալի Հաղթանակը, որովհետև այլընտրանք չունենք… պարզապես չունենք…

«Քաջալերվեցե՛ք, Ես եմ, մի՛ վախեցեք…» (Մարկ. Զ 50):

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան

02.09.2026

դիտվել է 220 անգամ
Լրահոս
Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը Կայա Կալլաս. «Որոշ երկրներ դեմ են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների խորացմանը» ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ Վիճաբանություն՝ Թուրքիայի խորհրդարանում Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Կիսակառույց շինությունում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք Արամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետ Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Իշխանության բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել Նախկինում եղած անհամաձայնությունները չեն կարող որոշիչ լինել հայրենիքի համար ճգնաժամային վիճակում միավորվելու համար ՀՀ-ին դարձրել են աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ․ Աշոտյան Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է Մանրամասներ 11-ամյա երեխայի մասին․ ինչ է հայտնաբերվել օրգանիզմում Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը» Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ է նշանակվել Կա՛մ դու աջակցում ես Իլհամ Ալիևի փորձերին, կա՛մ ընտրում ես հայոց պետականության ճանապարհը․ Լևոն Զուրաբյան Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Փաշինյանը ստու՛մ է. ինքն է տեսել՝ ինչ բարեգործություն է արել Սամվել Կարապետյանը (video) Ո՞վ է 9 կյանք խլած վթարի մեղավորը (video) Իրանը շատ խիստ զգուշացրել է․ պատրաստ են ոտքերը «ջարդել», հենց․․․ Հայկ Նահապետյան (video) «Մգեռ, մուֆթա՞ էիր քծնում Նիկոլին․․․»․ Անժելա Թովմասյան (video) Եվրոպայում մի շարք ինքնաթիռներից ուղևորների են տարհանել՝ ռումբի ահազանգի պատճառով 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am