«Հրապարակ»․ Հանրային ռադիոն դադարել է լինել ժողովրդի ձայնը

1926 թվականի սեպտեմբերի 1-ին ստեղծվեց Հանրային ռադիոն: Հենց այդ օրը հեռարձակվեց 25 րոպե տեւողությամբ առաջին փորձնական ռադիոհաղորդումը: Հնչում էր ժողովրդական երաժշտություն, որը պարբերաբար ընդմիջվում էր տեղական լուրերով։ Այսօր` սեպտեմբերի 1-ին, Հանրային ռադիոն նշեց իր հոբելյանական 100 ամյակը:
Հանրային ռադիոյի նախկին լրագրող Ալիսա Գեւորգյանին «Հրապարակը» հարցրեց` ի՞նչ տրանսֆորմացիայի է այս տարիներին ենթարկվել Հանրային ռադիոն: Գեւորգյանը նկատեց. «Այն ռադիոն, որտեղ աշխատել եմ, արդեն չկա: Չեմ ուզում վիրավորել այն մարդկանց, ովքեր այսօր աշխատում են այնտեղ, բայց իսկապես` այսօրվա ռադիոն պրոադրբեջանական է ու հակահայ: Երբեմն ինչ-որ ռիլեր եմ տեսնում. ակնհայտ պրոադրբեջանական քարոզ, պրոթուրքական քարոզ, եւ ամենակարեւորը` ինչքան հակառուս, այդքան լավ: Ես աշխատում եմ չհետեւել ռադիոյի հրապարակումներին, երբեմն միայն ռիլեր եմ տեսնում: Որ գիտեմ, թե ով է ղեկավարում ռադիոն, ինձ համար ամեն ինչ պարզ է: Ես աշխատել եմ ուրիշ ռադիոյում: Ես աշխատել եմ այնտեղ 30 տարի, նաեւ Արցախյան պատերազմից հետո:

30 տարի շարունակ ռադիոյում` երկու հայկական պետության ծնունդը, չափահասությունը, զարգացումը՝ իր թերություններով ու առավելություններով, իմ աչքի առաջ է տեղի ունեցել, ես դրա մի մասն եմ եղել: Ինձ զգացել եմ մի փոքրիկ մասնիկ, որն իր փոքրիկ ներդրումն է ունենում երկու հայկական պետության կայացման գործում: Արցախի ազատագրման ընթացքն ինձ համար հրաշք է եղել: Ցեղասպանությունից հետո` 100 տարի անց արցախյան ազատամարտն իրապես ցնծության առիթ էր: Հանրային ռադիոն մշտապես հայկականության կարեւորագույն մասն է եղել: Ազգային ինքնության պահպանման գործում այն կարեւոր ներդրում է ունեցել: Պատերազմից հետո ես մեկուսացած եմ եղել իմ հաղորդման մեջ, այն ուրիշ աշխարհ էր ինձ համար: Պատերազմի ճանապարհով անցած մարդկանց ճակատագրերն էի ներկայացնում, բայց հետո` Արմեն Քոլոյանի ղեկավարումից հետո ամեն ինչ փոխվեց: Ես հասկացա, որ իմ աչքի առաջ ռադիոն փոխվում է ամեն օր, հասկացա, որ այն այլեւս այն ռադիոն չէ, որտեղ ես աշխատել եմ երեք տասնամյակ»:

Կարծիքներ կան, որ թե՛ Հանրային հեռուստաընկերությունը, թե՛ ռադիոն մշտապես ծառայել են օրվա իշխանություններին: Այդ երեք տասնամյակի ընթացքում հատկապես ո՞ր իշխանությունն է ամենաշատը ճնշում գործադրել լրագրողական ազատության դեմ։ «Ես 30 տարվա լրագրող եմ եղել այնտեղ եւ երբեք չեմ եղել պրոիշխանական լրագրող: Եթե ես այնտեղ տեսնեի բաներ, որոնք իմ սկզբունքներին դեմ էին, անգամ մեկ օր չէի աշխատի: Այո, բնականաբար, հանրայինում աշխատող լրագրողը քիչ թե շատ ներքին տաբուներ է ունենում, սակայն դա ինձ ոչ մեկը չի թելադրել: Այո, ես գիտեի, որ չեմ կարող բանակի դեմ նյութեր հրապարակել, քանի որ բանակն իմ ընտանիքն է, իմ զավակն է: Ռադիոականն այդ զգացողությամբ է ապրում: Ես ինչ խնդիրներ տեսել եմ, դրանց մասին բարձրաձայնել եմ ռադիոյում, առանց հայհոյանքի, առանց վիրավորանքի: Հայհոյանքն այս իշխանությունը ներմուծեց մեր կյանք` բոլոր ոլորտներ: Անգամ ակադեմիական դիվանագիտական մակարդակով են իրար վիրավորում ու հայհոյում: Ունեցել ենք սոցիալական հաղորդումներ, որտեղ մարդիկ իրենց խնդիրների մասին են բարձրաձայնել: Մենք մարդկանց դժգոհությունը տարիներ շարունակ եթեր ենք տվել, ինչը հիմա հնարավոր չէ անել: Ցանկացած սոցիալական քննադատություն կվերագրեն պետության դեմ սաբոտաժի: Հանրային ռադիոն դադարել է լինել ժողովրդի ձայնը, իսկ ես աշխատել եմ մի լրատվամիջոցում, որը կարեւորել է հանրության խոսքը, ազգային արժեքները, երկու հայկական պետությունները եւ այլն:

Այսօր Հանրային ռադիոն վերածվել է ադրբեջանաթուրքական քարոզչամեքենայի: Ղեկավարը, ղեկավարի դիրքորոշումը շատ կարեւոր են: Ռադիոյում աշխատող լրագրողը կա՛մ պիտի ինձ նման ակնհայտորեն դեմ գնա այդ ամենին, կա՛մ պետք է հանուն աշխատանքի հանդուրժի եւ աշխատանքը պահի: Կան հարցազրուցավարներ, որոնք վերջին տարիներին են ռադիո ներմուծվել: Նրանք բացահայտ պրոադրբեջանական, պրոթուրքական եւ հակառուսական քարոզչություն են իրականացնում: Անգամ Ռուսաստանի դեմ թշնամանք են հրահրում եթերից: Ռուբեն Մեհրաբյան եւ այս կարգի մարդիկ են հայտնվել ռադիոյում, նրանք են հիմնական ձայները դարձել, եւ ես աշխատում եմ այլեւս չհետեւել այդ ամենին, քանի որ ռադիոն ինձ համար ուղղակի աշխատավայր չի եղել, եղել է մի վայր, որտեղ ես կարողացել եմ իմ մասնաբաժինը բերել երկու հայկական պետությունների կայացման ճանապարհին»:

 

դիտվել է 262 անգամ
Լրահոս
Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը Կայա Կալլաս. «Որոշ երկրներ դեմ են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների խորացմանը» ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ Վիճաբանություն՝ Թուրքիայի խորհրդարանում Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Կիսակառույց շինությունում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք Արամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետ Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Իշխանության բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել Նախկինում եղած անհամաձայնությունները չեն կարող որոշիչ լինել հայրենիքի համար ճգնաժամային վիճակում միավորվելու համար ՀՀ-ին դարձրել են աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ․ Աշոտյան Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է Մանրամասներ 11-ամյա երեխայի մասին․ ինչ է հայտնաբերվել օրգանիզմում Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը» Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ է նշանակվել Կա՛մ դու աջակցում ես Իլհամ Ալիևի փորձերին, կա՛մ ընտրում ես հայոց պետականության ճանապարհը․ Լևոն Զուրաբյան Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Փաշինյանը ստու՛մ է. ինքն է տեսել՝ ինչ բարեգործություն է արել Սամվել Կարապետյանը (video) Ո՞վ է 9 կյանք խլած վթարի մեղավորը (video) Իրանը շատ խիստ զգուշացրել է․ պատրաստ են ոտքերը «ջարդել», հենց․․․ Հայկ Նահապետյան (video) «Մգեռ, մուֆթա՞ էիր քծնում Նիկոլին․․․»․ Անժելա Թովմասյան (video) Եվրոպայում մի շարք ինքնաթիռներից ուղևորների են տարհանել՝ ռումբի ահազանգի պատճառով 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am