130 երիտասարդները «կորած են». ազատամարտիկը զայրացած է

«1993 թվականին, երբ հայ ազգի համար ամենասարսափելի օրերն էին, չկային մարդիկ, որ պոստ պահեին, դատարկություն էր:  Այդ ժամանակ շատերին ստիպելով էին սահման ուղարկում»,-Հայել.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը; Խաչատրյանը չի համակերպվում արյան գնով նվաճված հայրենիքում  փաստացի պատանդ լինելու մտքի հետ: Նա ընդգծում է, որ այսօր, հայը իր երկրում չի ապրում հայավարի: «Առաջ են գնում կեղծ կենսագրությամբ հայտնի մարդիկ, որոնք պատերազմի մասին հուշեր են պատմում: Այդ մարդկանց մեծամասնությունը չի եղել ծառայության մեջ: Այսօրվա իշխանության մեջ մտնողները  չեն  եղել ծառայության մեջ, այդ մարդիկ իշխանությանը անդամագրվում են շահադիտական նպատակներով»,-ասում է ազատամարտիկը: Ազատամարտիկը չի կարող մի քանի խոսք չուղղել գործող իշխանություններին. «Այս իշխանությունները լավ բան չեն արել  մեր երկրի համար: Նրանք մարտի  մեկով  են եկել: Մինչև  այսօր որևէ բնագավառում առաջընթաց չկա, ավելի ենք  աղքատացել»,-իր մտքերով կիսվեց ազատամարտիկը: «Իշխանության մեջ մտնողները ովքե՞ր են : Այսօր իմացա, որ 130 երիտասարդ պատրաստվում են հանրապետական դառնալ: Այդ երիտասարդները կորած են մեզ համար: Ազատամարտիկը չի կարող այս իշխանության մեջ մտնել : Իշխանության մեջ մտնում են այն մարդիկ, ովքեր ակնկալիքներ ունեն: Նրանց ուսագլխից մինչև ծնկները մեդալներ են շարված»,-նկատում է Խաչատուր Խաչատրյանը, ով ընտանիքի 13 անդամի հետ միասին ապրում է վարձակալած բնակարանում, որի վարձը արդեն մի քանի ամիս չի կարողանում վճարել: «Ժողովրդի ու հայրենիքի նվիրակները բանտ ընկան:Ապարը, Ռեմբոն….Սևեռվենք Ավետիսյան Խաչիկի վրա, ո՞վ է իմանում, որ նա երեխաների հետ միասին է սահման գնացել: Նույնը Վոլոդյա Ավետիսյանը, ով շինծու գործով դատապարտվեց: Այսքանից հետո ո՞ւմ վստահենք ու ոնց ապրենք մեր հայրենիքում»,-ընդգծեց  Խաչատրյանը: Անդրադառնալով Նորք-Մարաշում վնասազերծված ահաբեկչական խմբավորման անդամներին, որոնց աջակցելու մեղադրանքով ազատամարտիկներ ձերբակալվեցին` Խաչատրյանն ասաց. «Եթե Քեսաբ գնացող զինվորներ են եղել, խոսքը այն տղայի մասին է, որը իբր ղեկավարել է ահաբեկչական խմբավորումն և նա մեր ազատամարտիկներից մեկի տղան է: Ես էլ զենք ունենայի Քեսաբի համար զենք կտայի, չէ որ հանուն հայերի էր:Մեր երկրի ներսում հայի վրա զենք բարձրացնելը ընդունելի չէ: Ազատամարտիկը չի կարող հայի վրա ձգան ձգել: Ես կարծում եմ, որ հայրենիքի դավաճանն էլ է թուրք, բայց տեռորիստական ակտի ժամանակ      կարող էին պատահական անցորդներ զոհվել, որը անընդունելի է»,-եզրափակեց զայրացած ազատամարտիկը: Հիշեցնենք, 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Լուսինե Ղազարյան

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am