Հավատը, դեպի Արցախ վերադարձի՝ միևնույն է չի կարող կորչել․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2018-ին, Նիկոլ Փաշինյանը «թավշյա հեղափոխության» ֆոնին, սեպտեմբերի 2-ի իր ուղղերձում գրում էր. «Արցախի անվտանգությունը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Արցախի ճակատագիրը համայն հայության գուրգուրանքի առարկան է։ Այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հանգել խնդրի խաղաղ և արդարացի լուծման»։

02 սեպտեմբերի, 2019թ. Նիկոլ Փաշինյանը գրում է. «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է: Փառք Արցախի հերոսական ժողովրդին: Փառք միասնական և հաղթանակած հայ ժողովրդին»: Նա նաև խոստանում է, որ անելու են ամեն ինչ՝ Արցախի ինքնորոշման իրավունքի համար մղված պայքարի արդյունքները պահելու համար:

2 սեպտեմբերի, 2020թ: Մոտալուտ պատերազմի ֆոնին, վարչապետը, ֆեյսբուքյան կարճ գրառմամբ շնորհավորել է Արցախի ժողովրդին՝ Անկախության օրվա առիթով:

2021թ. Փաշինյանն իր ուղերձում օգտագործում էր Արցախի Հանրապետություն հասկացությունը՝ նշելով «…Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է։ Այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով»։

Դա անվիճելի ճշմարտություն էր, ուստի խնդիրը վերջնականապես թաղելու համար անհրաժեշտ էր ամբողջությամբ հայաթափել Արցախը:
2022-23թթ Նիկոլի ուղերձը գրեթե նույնն էր․ երկու ուղերձներում էլ նա այլևս չէր օգտագործում Արցախի Հանրապետություն տերմինը։ Նրա համար Լեռնային Ղարաբաղն այլևս տարածքային միավոր էր, իսկ Արցախի կարգավիճակի հարցն էլ Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիր:
2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, Ֆրանսիայի և ԵՄ-ի ազդեցության ներքո Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո, սովի և շրջափակման մատնված Արցախին ուղղված 2023 թ. ուղերձում Փաշինյանը հայտարարել է.
«Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և միջազգային հանրությունը հստակ արձանագրում են. հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացի, այդ թվում՝ միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով․․․»:
2023թ. Արցախին ուղղված ուղղերձից ընդամենը 17 օր հետո, աշխարհը տեսավ 2022թ. հոկտեմբերի 6-ի Մակրոն-Միշել-Ալիև-Փաշինյան քառյակի ջանքերի, և սովի ու շրջափակման ենթարկված «Բաքու-Ստեփանակերտ երկխոսության» հետևանքները:

2024, 2025, 2026 թվականներին ՔՊ ականները ոչ միայն Արցախի Հանրապետություն, այլ Արցախ բառն անգամ չեն արտասանում: Նրանք ոչ թե վախենում են այն արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը:

Այնպես ինչպես Արարատ, Սփյուռք, Պատմական Հայրենիք, Հաղթանակներ, Ազգային Եկեղեցի և հայոց ինքնությունը ձևավորող այլ բաղադրիչներ են աստիճանաբար դուրս մղվելու՝ պետական կառավարման միջոցով:

Արցախը դրանցից ամենաշոշափելին ու ամենացայտունն էր: Դրա դուրս մղումն ու ադրբեջանականացումը մեծ աշխարհաքաղաքական խաղի կարևոր օղակներից մեկն էր: Հերթը հասել է Հայաստանի Հանրապետությանը նոր փորձությունների ու նրա ինքնիշխնությունը տարբեր ձևախեղումների ենթարկելուն: Ներսից ու դրսից, գիտակցված ու անգիտակից, գեղեցիկ փաթեթավորված բարի նպատակների անվան տակ…
Հ.Գ.

Հավատը, դեպի Արցախ վերադարձի՝ միևնույն է չի կարող կորչել: Այն ոչ ոք չի կարող ո՛չ հանրաքվեով, ոչ որևէ տեսակի պարտադրանքով դուրս մղել մարդկանց մտքերից, սրտերից ու ազգային հիշողություններից»:

դիտվել է 106 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Բժիշկներից հետ են գանձում հունվարից ստացած աշխատավարձերը Ի՞նչ կլինի, եթե փակվի 102-րդ ռուսական ռազմաբազան Բաքվի բռնապետ Ալիևն է անգամ Փաշինյանին հիշեցրել իր արածը․ Արցախի ԱԺ պատգամավոր (video) «Հրապարակ»․ Հանրային ռադիոն դադարել է լինել ժողովրդի ձայնը Դարձ ի 2018 թվական «Հրապարակ»․ 5 ամբիոնի վարիչի մրցույթ է հայտարարվել «Հրապարակ»․ Ինձ համար նման մարդու ձեռքը սեղմելն անգամ անպատվաբեր կլիներ Դրանք Եռաբլուր ոտք դնելու բարոյական իրավունք չունեն, 49% հավաքածը չպետք է խոսի Արցախի հարցից (video) Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ «Թուրքերը գործի են անցել․ ռուսական ռազմաբազան դուրս եկավ, 2 ժամում կմտնեն Երևան»․ Նարե Սոսե (video) Հավատը, դեպի Արցախ վերադարձի՝ միևնույն է չի կարող կորչել․ Արտակ Զաքարյան «Так не получится»: Путин поставил Пашиняна перед выбором - ЕС или ЕАЭС (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Մեր հարցը փակված չէ․ մեր իրավունքները վաղեմություն չունեն․ Արցախի միություն ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել (video) Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար Արցախի իշխանությունը պատրաստ է ճնշումներին, բոլոր քայլերը հաշվարկում ենք․ խաղաղությունը չպետք է ստանալ ազատության հաշվին. Բաղունց Երևանում 28-ամյա էլեկտրիկը հոսանքահարվել է և 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին Սեպտեմբերի 2-ը մեր հիշողության մեջ կա և ունենալու է իր արժանի տեղը․ Տիգրան Դումիկյան Արցախի պատմությունը չի ավարտվել… Մետաքսե Հակոբյան Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․հայտարարություն «Мы уйдем хоть завтра»: Путин поставил Пашиняна перед выбором (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է․․․ Գագիկ Խաչատրյանին էդ ի՞նչ էիք անում․ Գառնիկ Դանիելյան (video) ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am