ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հախուռն եւ անբռնազբոս արձագանքեց ուժային կառույցների աշխատակիցների մասին հարցին՝ սպառնալով, որ գտնելու է նախկիններին «ուտեչկա» տվողներին եւ ազատելու է աշխատանքից։ Ասաց, որ նախկիններն իրավապահ համակարգում իրենց յուրայիններն ունեն, նաեւ՝ դատավորների մեջ:

Ըստ Փաշինյանի՝ ընդդիմությունն աղբյուրներ ունի ԱԱԾ-ում, որտեղից «սլիվ» են արել, որ գալու են Լեւոն Քոչարյանի տուն, եւ դա է պատճառը, որ երեխաները պաստառի վրա գրել էին՝ «Բարի գալուստ ԱԱԾ եւ Քննչական կոմիտե», եւ սպասում էին իրավապահներին, այսինքն` Քոչարյանները նախապես տեղյակ են եղել ԱԱԾ-ի ժամանման մասին: Հիշեցնենք, որ այդ օրը ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ տեսանյութ էր հրապարակել, գրելով. «Երբ գիտես, որ վաղ թե ուշ գալու են. նախագահ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային եւ քննիչներին»։

 Այդ տեսանյութը եւ այն, որ երեխաները տանն են եղել ու այդ ամբողջ խայտառակ տեսարանին ներկա են եղել, ակնհայտորեն դուր չէր եկել Փաշինյանին, եւ նա ճեպազրույցում ոչ միայն դատապարտում էր երեխաների ծնողներին, որ զավակներին չեն տարել տատի-պապի, հարեւան-բարեկամի տուն, այլեւ զայրացած էր, որ իր հանձնարարականը` ներխուժել եւ խուզարկել պատգամավորի տունը, անակնկալ չի եղել: Եվ վրդովված տեքստեր էր ասում` ուղղված իրավապահներին, թե պետք է գտնեք ինֆորմացիայի արտահոսք կատարած ծառայողներին, որոնց ինքը «չի նախանձում», հակառակ պարագայում «զանգվածային ազատումներ են լինելու»՝ սպառնաց նա:

«Ո՞վ է գիշերվա կեսին զանգում, Ռոբերտ Քոչարյանին ասում, որ` գիտե՞ս ինչ, գալու են ձեր տուն խուզարկության: Գտնելու ենք էդ ուտեչկա տվողներին, եւ ես չեմ նախանձում, թե նրանց հետ ինչ է տեղի ունենալու: Եթե էդ անուններն ու ապացույցները չեղան, ես ուղիղ ասում եմ՝ իրավապահ համակարգի՝ իմ որոշումների տիրույթում գտնվող հատվածում զանգվածային ազատումներ են լինելու: Այ, որ չասեք, զանգվածային, մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ: Սպառնում եմ, ահավոր, սաստիկ ձեւի սպառնում եմ»,- օրենքը տրորելով հայտարարում էր երկրի ղեկավարը։

Իրավապահ կառույցներից եւ ԱԱԾ մեր աղբյուրներից փորձեցինք պարզել, թե ինչպես են ընկալել այս «հաթաթաները»: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանի զայրույթն ու ցայտնոտը ոչ թե Քոչարյանի վերաբերյալ «ուտեչկայով» են պայմանավորված, այլ այն փաստով, որ ԱԱԾ-ում խռովության ալիք է բարձրացել Փաշինյանի՝ նախկինների եւ նրանց ընտանիքների նկատմամբ իրավական «բեսպրեդելի» պատճառով։ Շատ աշխատակիցներ սկսել են արտահայտվել, որ չի կարելի կարմիր գծեր անցնել, սա արդեն «չերեզչուր է», ի վերջո, Փաշինյանի ընտանիքը հավերժ չէ, իսկ իրենք ուզում են մնալ եւ ապրել այս երկրում` Փաշինյանից հետո էլ: Բայց հիմա այնպիսի հրահանգներ են ստանում ու կատարում, որ հետո անգամ սեփական ընտանիքն ու հարազատները չեն ների իրենց, եւ այս պարագայում անգամ դիմակներ կրելն ու հրահանգի տակ թաքնվելը չեն փրկելու։ Խոսում են, որ Նիկոլ Փաշինյանը «մահապարտ» է` բոլոր հնարավոր օրենքները խախտած, բայց մենք ինչու պետք է իրեն հանցակից դառնանք, ո՞րն է մեր շահը: Այս շշուկները, ըստ մեր աղբյուրի, հասել են Փաշինյանին, եւ պատահական չէ, որ նա սպառնում է զանգվածային ազատումներով, այսինքն՝ հասկացնում է, որ աշխատանքից կազատվեն բոլոր ըմբոստները, որոնք կփորձեն հակադրվել իր հրամաններին։

դիտվել է 278 անգամ
Լրահոս
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ «Թուրքերը գործի են անցել․ ռուսական ռազմաբազան դուրս եկավ, 2 ժամում կմտնեն Երևան»․ Նարե Սոսե (video) Հավատը, դեպի Արցախ վերադարձի՝ միևնույն է չի կարող կորչել․ Արտակ Զաքարյան «Так не получится»: Путин поставил Пашиняна перед выбором - ЕС или ЕАЭС (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Մեր հարցը փակված չէ․ մեր իրավունքները վաղեմություն չունեն․ Արցախի միություն ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել (video) Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար Արցախի իշխանությունը պատրաստ է ճնշումներին, բոլոր քայլերը հաշվարկում ենք․ խաղաղությունը չպետք է ստանալ ազատության հաշվին. Բաղունց Երևանում 28-ամյա էլեկտրիկը հոսանքահարվել է և 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին Սեպտեմբերի 2-ը մեր հիշողության մեջ կա և ունենալու է իր արժանի տեղը․ Տիգրան Դումիկյան Արցախի պատմությունը չի ավարտվել… Մետաքսե Հակոբյան Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․հայտարարություն «Мы уйдем хоть завтра»: Путин поставил Пашиняна перед выбором (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է․․․ Գագիկ Խաչատրյանին էդ ի՞նչ էիք անում․ Գառնիկ Դանիելյան (video) ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Հիմա Արցախ վերադառնալու համար հստակ պայմաններ են պետք․․․ (video) Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հայաստանի հետ ՌԴ հարաբերություններում տիրող իրավիճակը սկսվել է Ղարաբաղի շուրջ ծագած խնդիրներից. Պուտին ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Բաղունցը չհերքեց` ճնշումներ կան․ ինչու՞ Արցախի ԱԺ նախագահ չեն ընտրում (video) Տեսա՞ք՝ Պուտինի հետ հանդիպմանն ինչ եղավ․ Փաշինյանը Հայաստանը ներքաշում է սարսափելի պատմության մեջ (video) Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ» «А при чем здесь Россия?»: Путин напомнил Пашиняну, кто признал Карабах (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am