Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործն Արմավիրի մարզի դատարանից ուղարկվել է Երևանի քրեական դատարան։ Տեղեկությունը հաստատել են Դատական դեպարտամենտից «Փաստինֆո»-ի հետ զրույցում, նշել են, որ գործը Երևանի քրեական դատարանում այսօր ստացվել է։ Մակագրման մասին տվյալներ այս պահին դեռևս առկա չեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ դատավորն էր հրաժարվել քննել Վեհափառ Հայրապետի և ԳՀԽ անդամների վերաբերյալ քրեական գործը։ Նախ՝ դատավոր Մանուկյանը որոշել էր ինքնաբացարկ հայտնել՝ պատճառաբանելով, թե իրեն փաստաբանական արտոնագիր է տվել այդ գործով փաստաբան Արա Զոհրաբյանը, ինչից հետո գործը վերամակագրվել էր Սերժ Ռուշանյանին, որն էլ օգոստոսի 28-ին որոշել էր գործն ուղարկել Երևանի քրեական դատարան։

Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ իբրև Արման Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Մասնավորապես, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, այլևս կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն իր ավազանի անունով՝ Արման Սարոյան, հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը:

Հայցադիմումը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից։ Վերջինս նաև բավարարել է հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը՝ ժամանակավորապես վերականգնելով եպիսկոպոսին՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Այս որոշումից հետո իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել՝ իբրև դատական ակտը չկատարելու համար, ինչի հետևանքով Գերագույն հոգևոր խորհդի անդամների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել, արգելվել նրանց ելքը՝ ՀՀ-ից։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ քրեական հետապնդում է հարուցվել նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ, նրա նկատմամբ ևս խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Թե ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․․․ անպատկերացնելի մի բան․ Ժաննա Ալեքսանյան Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո» Պուտինի և Էրդողանի բանակցությունները 30 րոպեի փոխարեն տևել են մոտ մեկուկես ժամ և հիմնականում անցել են մամուլի համար փակ ձևաչափով Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ» Գերմանիան մտադիր է խստացնել Ռուսաստանի քաղաքացիների մուտքի վերահսկողությունը․ Վադեֆուլ Վերջին 3 ամսվա ընթացքում Գագիկ Խաչատրյանը երկու անգամ կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխվել և մասնակցել է քննչական գործողությունների. փաստաբանական խումբը տեսանյութ է հրապարակել Իրաքն ավարտել է Սիրիայից ԱՄՆ-ի փոխանցած և ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող ավելի քան 5,7 հազար անձանց հարցաքննությունը Փեզեշքիանը վստահ է ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի հաղթանակին Կալաս․ ԵՄ-ը 2023 թվականից չի կարողանում ապաշրջափակել Կիևի համար նախատեսված 6,6 մլրդ եվրոն Բանակում 2018 թվականից մինչ օրս ոչ մարտական պայմաններում զnhվել է 460 զինծառայող. Գոհար Մելոյան Ռուսաստանը հեռացվել է G20-ի պաշտոնական լուսանկարից Պարզվում է՝ այսուհետ պաշտպանական կողմն իրավունք չունի միջնորդություն ներկայացնել քննիչին. փաստաբան Պատգարակով դատարան տեղափոխված Գագիկ Խաչատրյանի կալանքի հարցը կքննի դատավոր Արամ Գրիգորյանը Հորմուզի նեղուցի խնդրի լուծված չլինելը վնաս է հասցնում բոլոր երկրներին. Կատարի ԱԳՆ ԵՄ-ն չի արագացնի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վճարումը Անցած 15 ամսում մենք ռազմական ոլորտում արձանագրել ենք 1 տասնամյակին համարժեք առաջընթաց․ Ղալիբաֆ ԱՄՆ-ն բավարար ռազմական ներուժ ունի աշխարհում սպառնալիքներին հակազդելու համար․ Վենս «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը բաց է երկխոսության համար․ Բելոզյորով Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին․ փորձագետ Դիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներ Թուրքիայի ու Վրաստանի ոստիկանական ակադեմիաները փոխըմբռնման հուշագիր կստորագրեն Կիևում և Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակումների հետևանքով 12 մարդ է զոհվել Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը ՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am