Կալաս․ ԵՄ-ը 2023 թվականից չի կարողանում ապաշրջափակել Կիևի համար նախատեսված 6,6 մլրդ եվրոն
Խաղաղության եվրոպական հիմնադրամում, որից ԵՄ-ը ռազմական գործողությունների սկզբից վճարում էր Ուկրաինային զենքի մատակարարումների համար, 2023 թվականից արգելափակված է մնում 6,6 մլրդ եվրո, որը Բրյուսելը չի կարող փոխանցել Կիևին՝ միության երկրների միջև տարաձայնությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ Իռլանդիայում գտնվող «Դրուիդների հովիտ» հանգստավայր ժամանելով, որտեղ անցկացվում է ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։
«Մենք ակտիվորեն աշխատում ենք Խաղաղության եվրոպական հիմնադրամի ապաշրջափակման ուղղությամբ։ ԵՄ շատ երկրներ արդեն ասել են, որ եթե դա տեղի ունենա առաջիկա օրերին, ապա իրենց հասանելիք գումարները պատրաստ են փոխանցել Ուկրաինային։ Մենք գիտենք, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամում արգելափակված է մնում 6,6 մլրդ եվրո, և այժմ քննարկում ենք, թե այդ գումարի որ մասը կուղղվի Ուկրաինային, իսկ որը՝ ԵՄ երկրներին», - ասել է Կալասը։
