Թուրքիան պատասխանատվություն է ստանձնում հակամարտությունները դիվանագիտորեն լուծելու հարցում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է ստանձնում հակամարտությունները երկխոսության և դիվանագիտության միջոցով կարգավորելու հարցում և շարունակում է աշխատել հանուն խաղաղության ու կայունության։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Թուրքիայի նախագահը նշել է, որ ՇՀԿ-ն, որը ներկայացնում է 3,5 միլիարդ բնակչություն և 35 տրիլիոն դոլարի համախառն ներքին արդյունք, բազմաբևեռ աշխարհակարգի առանցքային տարրերից մեկն է։

«Մենք ձգտելու ենք բոլոր ոլորտներում զարգացնել համագործակցությունը ՇՀԿ-ի հետ՝ այն դիտարկելով որպես վերելք ապրող ուժ»,- հայտարարել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ ՇՀԿ-ն կարող է կարևոր դեր ունենալ ոչ միայն խաղաղության և կայունության ապահովման, այլև անվտանգ տրանսպորտային միջանցքների ստեղծման և էներգետիկ անվտանգության ամրապնդման գործում։

Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան հանդես է գալիս Անդրկասպյան Միջին միջանցքը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ փոխկապակցելու օգտին և մեծ նշանակություն է տալիս ՇՀԿ-ի շրջանակում համագործակցությանը։

Անդրադառնալով կլիմայի փոփոխությանը՝ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ իր երկիրը մտադիր է նպաստել դրա բացասական հետևանքների դեմ պայքարին՝ հիշեցնելով, որ նոյեմբերի 11-12-ը Անթալիայում կանցկացվի COP31 գագաթնաժողովը։

Էրդողանը նաև հայտարարել է, որ տարածաշրջանային պատասխանատվության և հավաքական զսպման սկզբունքների վրա հիմնված Մեքքայի պաշտպանական դաշինքը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության ու կայունության ապահովման գործում։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Իսրայելի շարունակվող հարձակումներին։

«Մենք չպետք է մոռանանք Գազան և Լիբանանը, որտեղ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 74 հազար մարդ։ Այս ագրեսիվ քաղաքականության գինը վճարում է մեր ամբողջ տարածաշրջանը»,- հայտարարել է Էրդողանը։

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Մոսկվայում եկեղեցու մոտ տղամարդը բահով հարձակվել է մարդկանց վրա․ նա սպանվել է #ՈՒՂԻՂ․ Թվեր ու փաստեր․․․ Նիկոլի մեծ թալանն առողջապահական համակագում․ Արմենուհի Կյուրեղյան (video) Էդգար Ղազարյանի բացառիկ ռեպորտաժն Ակադեմիական քաղաքից (video) Քրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է Ստեփան Ասատրյանը պետք է հերքի Սրբազանի մասին զրպարտիչ տեղեկություններն ու վճարի 1 միլիոն դրամ Էստոնիայի օդային տարածք ԱԹՍ-ներ են մտել. ԱԳ նախարար Թուրքիան պատասխանատվություն է ստանձնում հակամարտությունները դիվանագիտորեն լուծելու հարցում. Էրդողան ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է «Հետույքից վիրավորված» Սասունին մի բան կհիշեցնեմ․ ԵԿՄ-ական Կարապետ Պողոսյան (video) Պուտին-Փաշինյան վերջին հանդիպու՞մ․ Ռուսաստանը վճռորոշ է տրամադրված․ Օվերչուկի զգուշացումը՝ Նիկոլին (video) Շենգավիթի տատի՛, Նիկոլիդ ընտրելու արդյունքում կորցրել եմ իմ 5000 եղբայրներին․ Անդրեասյանը պոռթկաց (video) Ես սարսուռով ու ահով եմ սպասում․ Պուտինի դիմաց Փաշինյանը փակուղում է լինելու (video) «Էս Ալիևին հորից շատ է սիրում․ Սյունիքի գինը՝ Ալիև-Փաշինյան հանդիպմանը»․ Կարապետ Պողոսյան (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (video) Էդ մարդուն անիմաստ ինչու՞ են տարել մեկուսարան, 2 օր է՝ հաց չի կերել, դեղ չի խմել, անորոշ վիճակ է (video) «Փաշինյա՛ն, բա մի հատ Ալիևի դեմքին գոռայիր՝ էդ ու՞մ ես ասում կապիտուլյանտ»․ Աշոտ Անդրեասյան (video) Շենգավիթի սկանդալային դեպքից հետո բնակիչները թաղապետարանում են․ մի ստե՛ք, աղբը դուք եք բերել (video) «ԱՄՆ-ը պետք է շրջափակման մեջ հայտնվի տարածաշրջանում»․ Իրանի խորհրդարանի փոխխոսնակ (video) «Արա Սասու՛ն,դու ռուսերեն խոսալ չգիտես՝ ո՞նց են քեզ КГБ-իշնիկները հոկտեմբերի 27-ից պատմել»․Սամվելյան (video) ԵԱՏՄ անդամ են, բայց սիրտները ԵՄ է ուզում, իսկ ԵՄ-ում էլ մեզ սպասող չկա․ Շարմազանով Թուրքիան շարունակելու է աջակցել ՀՀ-Ադրբեջան խաղաղության հաստատմանը․ Էրդողանը հանդիպել է Ալիևին Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու. Սամվել Կարապետյան Աստված Աննա Վարդապետյանի պապային երկար կյանք տա․ Բագրատ Միկոյանի ակնարկը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am