Առողջապահության համակարգում կադրային խառնաշփոթը չի ավարտվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը շարունակում է առողջապահության ոլորտում նոր կադրային լուծումների փնտրտուքը, իսկ վերջին նշանակումները դեռևս չեն բացառվում որպես ժամանակավոր որոշումներ։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առողջապահության փոխնախարարի պաշտոնից ազատված Լևոն Հակոբյանը ներկայումս փորձում է որևէ կերպ պահպանել իր տեղը համակարգում։ Մեր տեղեկություններով՝ նա պաշտոնի փնտրտուքի մեջ է և տարբեր մակարդակներում փորձում է հասկանալ՝ առողջապահության համակարգում ինչ պաշտոն կարող է զբաղեցնել։

Հակոբյանի պաշտոնանկության հարցը, ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների, քննարկվել է դեռևս որոշ ժամանակ։ Պատճառների թվում նշվում են նրա աշխատանքային հարաբերությունները և տարբեր բժշկական հաստատությունների ղեկավարների հետ ունեցած տարաձայնությունները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրա կոնֆլիկտային գործելաոճը պարբերաբար դժգոհությունների և ներքին քննարկումների առիթ է դարձել։

Սակայն այստեղ ուշագրավն այն է, որ պաշտոնանկությունը դեռ չի նշանակում առողջապահական համակարգից հեռացում։ Ըստ մեր տեղեկությունների՝ Հակոբյանը շարունակում է պաշտոն գտնելու փորձերը։

Մյուս կողմից՝ առողջապահության համակարգում մեծ աղմուկ է առաջացրել Լենա Նանուշյանի վերադարձը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «ԱրմԼուր»-ը, Նիկոլ Փաշինյանը նրան ազատել էր փոխնախարարի պաշտոնից, սակայն կարճ ժամանակ անց Նանուշյանը կրկին վերանշանակվեց։

Իշխանական շրջանակներում այս որոշումը տարբեր կերպ են մեկնաբանում։ Առողջապահական համակարգի մի շարք ներկայացուցիչներ, մեր տեղեկություններով, զարմացած են եղել այդ վերանշանակումից և չեն հասկացել՝ ինչն է փոխվել պաշտոնանկությունից հետո, որ Նանուշյանը կրկին վերադարձել է նույն պաշտոնին։

Հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ նույն ժամանակահատվածում աշխատանքից հեռացվեց Արմեն Գասպարյանը։ Ոլորտի ներկայացուցիչների շրջանում, ըստ մեր աղբյուրների, հենց այս որոշումն է ամենաշատ հարցերը առաջացրել։

«Ինչպե՞ս կարող է համակարգում պահվել մի կադր, որի աշխատանքի վերաբերյալ հարցեր կան, իսկ ոլորտը լավ իմացող մասնագետը հեռացվել»,– այս տրամաբանությամբ հարցադրումներ են անում առողջապահական համակարգում։

Արդյունքում՝ առողջապահության նախարարությունում և ամբողջ համակարգում, մեր տեղեկություններով, բավական լարված մթնոլորտ է։ Կադրային փոփոխությունները ոչ թե վերջնականապես լուծել են խնդիրները, այլ նոր հարցեր են առաջացրել։

Իշխանական շրջանակներում, սակայն, չեն բացառում, որ այս ամենը դեռ վերջնական չէ։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է նոր կադրերի փնտրտուքը, և առաջիկայում առողջապահության համակարգում կարող են լինել նոր փոփոխություններ։

Այսինքն՝ Գասպարյանի հեռացումը, Նանուշյանի վերադարձը և Հակոբյանի՝ համակարգում մնալու փորձերը կարող են լինել ոչ թե առանձին դրվագներ, այլ առողջապահության ոլորտում դեռ չավարտված մեծ կադրային վերադասավորման մաս։

Մնում է միայն հասկանալ՝ վարչապետը վերջնականապես ում է վստահելու առողջապահական համակարգի կառավարումը և արդյոք հերթական կադրային փոփոխությունները կդառնան լուծում, թե պարզապես նոր շրջափուլ կսկսեն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 267 անգամ
Լրահոս
Բելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով կա զոհ Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ» ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են․ «Հրապարակ» Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ» Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձում է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը. «Ժողովուրդ» Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ․ «Ժողովուրդ» Առողջապահության համակարգում կադրային խառնաշփոթը չի ավարտվում․ «Ժողովուրդ» Շենգավիթի տնակների բնակիչների հետ քաղաքապետարանը հանդիպում կանցկացնի․ «Ժողովուրդ» Արցախի նախկին քննիչներն ու դատախազները թոշակի իրավունքի հարցում անորոշության մեջ են հայտնվել․ «Ժողովուրդ» Նուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին Վանաձորում 3-րդ հարկից ընկած 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել Նոյեմբերյանի քաղաքապետը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. Հրապարակ Ձերբակալել են Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանին ու տեղափոխում են Երևան Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ Հայտնաբերվել են չափաքանակից ավելի որսի դեպքեր Մենք բոլորս սպասում ենք, որ ճշմարտությունը հաղթի Հայաստանում․ Զատուլինը շնորհավորել է Քոչարյանին Հայաստանը կարող է դառնալ 120 կմ թռիչքային հեռահարությամբ Pinaka հրթիռների առաջին պատվիրատուն. IDRW Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Ստամբուլում կկայանա Մեքքայի համաձայնագրի առաջին նիստը Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am