Նուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին

Երեկ՝ օգոստոսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի տներից մեկում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Ոստիկաններն ու պարեկները նշված տան բակում՝ մուտքի դիմաց, հայտնաբերել են տղամարդու կախված դի։

Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 31-ամյա Հ․ Ս․-ն է։ Վերջինս, ինքնասպանություն գործելուց առաջ, ընտանիքի անդամների հետ է եղել։ Ընտանիքը մեկնելիս է եղել միջոցառման, սակայն, երբ հայրը նրան հայտնել է, որ իրենք պատրաստվում են մեկնել, և հարցրել է, թե ինչու չի ցանկանում միանալ իրենց, որդին հայտնել է, որ մի քիչ գործեր ունի և երբ հարազատները միջոցառումից վերադարձել են, նրան հայտնաբերել են մահացած։

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Նուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին Վանաձորում 3-րդ հարկից ընկած 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել Նոյեմբերյանի քաղաքապետը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. Հրապարակ Ձերբակալել են Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանին ու տեղափոխում են Երևան Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ Հայտնաբերվել են չափաքանակից ավելի որսի դեպքեր Մենք բոլորս սպասում ենք, որ ճշմարտությունը հաղթի Հայաստանում․ Զատուլինը շնորհավորել է Քոչարյանին Հայաստանը կարող է դառնալ 120 կմ թռիչքային հեռահարությամբ Pinaka հրթիռների առաջին պատվիրատուն. IDRW Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Ստամբուլում կկայանա Մեքքայի համաձայնագրի առաջին նիստը Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնին Երևանում տնակների քանդման ժամանակ ոստիկանների վրա քարեր նետելու դեպքով ձերբակալվածներ կան Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ Բաքվում պահվող 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ Պիղատոսները Հիսուսին խաչեցին, բայց չհաղթեցին. հոգևորականներին էլ կարող են խաչել, բայց հաղթել՝ երբեք Ես բանակի ինքնшսպшնություններին չեմ հավատում․ Տիգրան Չոբանյան (video) Փաշինյանը կարմիր գիծ է հատել․․․ զգուշացումներ իրար հետևից․ Հայկ Նահապետյան (video) «Սյունիքի օրերը լինելու են հաշված․ ի՞նչ է Բիշքեկում զեկուցել Փաշինյանն Ալիևին» (video) Սպետեմբերի 27-ին՝ պատերազմի օրը, հանդիպեցի Բակո Սահակյանին․ Չոբանյանը բացառիկ պատմություն հիշեց (video) Փաշինյանը դժբախտաբար մի բան է հասկացել՝ խփում է ու փուչիկի պես տրաքացնում․ Սուրեն Սուրենյանց (video) Լևոն Քոչարյա՛ն, դու պարտավոր ես այդ քայլն անել․ էդ մենակ քո թասիբի հարցը չի․ Տիգրան Չոբանյան (video) Ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Զախարովան ասել է կեսը, ես կասեմ մնացածը․ Սուրեն Սուրենյանց (video) «Պուտինի մատերի հետքը մնալու է Նիկոլի դեմքին․ ծանր է լինելու»․ Տիգրան Չոբանյան (video) «Dodge»-ով վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am