Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում բախվել են «Infiniti» մակնիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալինի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Ռուդիկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նիկոլայ Նահապետյանը և Նարեկ Նիկոլյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Վանաձորում 3-րդ հարկից ընկած 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել Նոյեմբերյանի քաղաքապետը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. Հրապարակ Ձերբակալել են Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանին ու տեղափոխում են Երևան Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ Հայտնաբերվել են չափաքանակից ավելի որսի դեպքեր Մենք բոլորս սպասում ենք, որ ճշմարտությունը հաղթի Հայաստանում․ Զատուլինը շնորհավորել է Քոչարյանին Հայաստանը կարող է դառնալ 120 կմ թռիչքային հեռահարությամբ Pinaka հրթիռների առաջին պատվիրատուն. IDRW Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Ստամբուլում կկայանա Մեքքայի համաձայնագրի առաջին նիստը Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնին Երևանում տնակների քանդման ժամանակ ոստիկանների վրա քարեր նետելու դեպքով ձերբակալվածներ կան Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ Բաքվում պահվող 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ Պիղատոսները Հիսուսին խաչեցին, բայց չհաղթեցին. հոգևորականներին էլ կարող են խաչել, բայց հաղթել՝ երբեք Ես բանակի ինքնшսպшնություններին չեմ հավատում․ Տիգրան Չոբանյան (video) Փաշինյանը կարմիր գիծ է հատել․․․ զգուշացումներ իրար հետևից․ Հայկ Նահապետյան (video) «Սյունիքի օրերը լինելու են հաշված․ ի՞նչ է Բիշքեկում զեկուցել Փաշինյանն Ալիևին» (video) Սպետեմբերի 27-ին՝ պատերազմի օրը, հանդիպեցի Բակո Սահակյանին․ Չոբանյանը բացառիկ պատմություն հիշեց (video) Փաշինյանը դժբախտաբար մի բան է հասկացել՝ խփում է ու փուչիկի պես տրաքացնում․ Սուրեն Սուրենյանց (video) Լևոն Քոչարյա՛ն, դու պարտավոր ես այդ քայլն անել․ էդ մենակ քո թասիբի հարցը չի․ Տիգրան Չոբանյան (video) Ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Զախարովան ասել է կեսը, ես կասեմ մնացածը․ Սուրեն Սուրենյանց (video) «Պուտինի մատերի հետքը մնալու է Նիկոլի դեմքին․ ծանր է լինելու»․ Տիգրան Չոբանյան (video) «Dodge»-ով վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է «Պապիկյան Սուրոյի գալուց 2 օր հետո նույն զորամասում մարդ են կրակում»․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am