Պիղատոսները Հիսուսին խաչեցին, բայց չհաղթեցին. հոգևորականներին էլ կարող են խաչել, բայց հաղթել՝ երբեք

Ամենակարողության մոլուցքով տառապող ՀՀ կառավարության ղեկավարը որոշել է իրեն աստվածացնել, այս մասին հայտարարել է Տեր Առաքել քահանա Ամիրյանը։

«Ինքն է սահմանում՝ ու՞մ կամ ինչ՞ի համար հոգևորականը պետք է աղոթի, ու՞մ կամ որտե՞ղ այցելի, Սուրբ Պատարագի ժամանակ ու՞մ անունը հիշի, ումը՝ ոչ, Հայրենիքի ո՞ր հատվածի համար աղոթի, որի՞ համար՝ ոչ:

Հայրենիքի ու ազգի ճակատագրով մտահոգ Հայոց Հայրապետին, ով միջազգային բոլոր հարթակներում խոսում է կորուսյալ Արցախի, այնտեղ քանդվող ու պղծվող մեր սրբությունների, իրենց բնօրրանից տեղահանված ժողովրդի, նրանց իրավունքների, թշնամու բանտերում խոշտանգվող հայորդիների մասին, սպառնում են, ծաղրում, նսեմացնում և նաև իր աստվածատուր պարտականությունները կատարելու համար՝ դատում։

Սա պարզապես զավեշտ չէ, սա խեղկատակություն է, այն էլ «ներոնյան»»,- նշել է Տեր Առաքելը։

Տեր Հոր խոսքով՝ իսկ սարսափելին այն է, որ իրենց անաստված վարքագիծը արդարացնում են «ժողովրդից ստացած մանդատով»։

«Հիմա նայելով այս ամենին՝ աչքիս առաջ բացվում է աստվածաշնչյան այն տեսարանը, երբ Պոնտացի Պիղատոսը ժողովրդից «մանդատ» ստանալով խաչելության էր դատապարտում աշխարհի Ամենաարդարին։ Քահանայապետերը, օրենսգետներն ու փարիսեցիները կեղծիքով ու ստով այնքան էին մոլորեցրել ժողովրդին, որ Աստծու Որդուն, Ում սպասում էին հազարամյակներով, դատապարտեցին մահվան և Արդարությունը խաչեցին։ Բայց հատկանշականն այն է, որ Պիղատոսը, ով համաձայն էր Հիսուսին խաչելուն, ձեռքերը լվաց՝ ասելով․ «Այդ Արդարի արյունից ես անմասն եմ․ դու՛ք գիտեք»։ Իսկ խաբված ժողովուրդն առանց մտածելու, առանց կշռադատելու պատասխանեց․ «Նրա արյունը մեզ վրա և մեր որդիների վրա»։

Սիրելի ժողովու՛րդ, քրիստոնյա մեր հզոր ա՛զգ, հիշի՛ր՝ հրահրողները, ինչպես շատ դեպքերում, պիղատոսաբար «ձեռքները լվանալու են», իսկ նզովքն ու պատիժը կրելու ենք ազգովի՝ մենք ու նաև մեր սերունդները։

Պիղատոսները, հուդաները և նրանց ստերին ու կեղծիքներին հավատացողները Հիսուսին խաչեցին, բայց չհաղթեցին։ Հիսուսի քարոզության և գործի շարունակողներին՝ հոգևարականներին էլ կարող են խաչել, բայց հաղթել՝ երբեք։

Արթուն կացե՛ք․․․»,- հավելել է Տեր Առաքելը։

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Ստամբուլում կկայանա Մեքքայի համաձայնագրի առաջին նիստը Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնին Երևանում տնակների քանդման ժամանակ ոստիկանների վրա քարեր նետելու դեպքով ձերբակալվածներ կան Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ Բաքվում պահվող 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ Պիղատոսները Հիսուսին խաչեցին, բայց չհաղթեցին. հոգևորականներին էլ կարող են խաչել, բայց հաղթել՝ երբեք Ես բանակի ինքնшսպшնություններին չեմ հավատում․ Տիգրան Չոբանյան (video) Փաշինյանը կարմիր գիծ է հատել․․․ զգուշացումներ իրար հետևից․ Հայկ Նահապետյան (video) «Սյունիքի օրերը լինելու են հաշված․ ի՞նչ է Բիշքեկում զեկուցել Փաշինյանն Ալիևին» (video) Սպետեմբերի 27-ին՝ պատերազմի օրը, հանդիպեցի Բակո Սահակյանին․ Չոբանյանը բացառիկ պատմություն հիշեց (video) Փաշինյանը դժբախտաբար մի բան է հասկացել՝ խփում է ու փուչիկի պես տրաքացնում․ Սուրեն Սուրենյանց (video) Լևոն Քոչարյա՛ն, դու պարտավոր ես այդ քայլն անել․ էդ մենակ քո թասիբի հարցը չի․ Տիգրան Չոբանյան (video) Ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Զախարովան ասել է կեսը, ես կասեմ մնացածը․ Սուրեն Սուրենյանց (video) «Պուտինի մատերի հետքը մնալու է Նիկոլի դեմքին․ ծանր է լինելու»․ Տիգրան Չոբանյան (video) «Dodge»-ով վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է «Պապիկյան Սուրոյի գալուց 2 օր հետո նույն զորամասում մարդ են կրակում»․ Հայկ Նահապետյան (video) Պուտինի հետ հանդիպումից մեծ վախ ունեմ, Ռուսաստանը էլ խաղը չի կարող շարունակել․ Սուրեն Սուրենյանց (video) ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահը նշել է Ոսկե գնդակի իր ֆավորիտին Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Իշխանությանը պետք էր Արմենին կալանավորել, և փորձելու են երկար մեկուսացնել քաղաքական գործընթացներից Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները Ռուսաստանն ասաց՝«задний» չի դնելու, Հայաստանը պատասխան պիտի տա (video) Թուրքիան ու Սիրիան ավարտել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am