Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Փարիզի սրտում բացվել է Ադրբեջանում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալներին նվիրված ցուցահանդեսը։ Նախաձեռնությունը պատկանում է Փարիզի քաղաքապետարանին և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին (CCAF)։ Միջոցառման նպատակն է հիշեցնել՝ Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ կիրառված բռնությունն ու բռնի տեղահանությունն ուղեկցվել են Արցախի քաղաքական ղեկավարության ձերբակալություններով։

Այսօր նրանցից 19-ը շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։ Քաղաքապետարանի շենքի վրա ցուցադրելով հայ գերիների դիմանկարները՝ Ֆրանսիայի մայրաքաղաքը ցանկանում է հանրային ուշադրություն հրավիրել նրանց ճակատագրին։ Փարիզի այս նախաձեռնությունը մեկուսացված քայլ չէ. Ֆրանսիայի մայրաքաղաքը տարիներ շարունակ հետևողականորեն իր աջակցությունն է հայտնում արցախահայությանը։

Դեռևս 2020 թվականին Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ էր արել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ 2023 թվականին՝ Արցախի շրջափակման և հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական ճնշումների խստացման շրջանում, Փարիզը մարդասիրական օգնություն նախաձեռնեց, իսկ քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությունն անձամբ մեկնեց Հայաստան՝ հասնելով մինչև Հակարիի կամուրջ՝ աջակցելու շրջափակված արցախահայերին։ Նույն թվականի նոյեմբերին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն Արցախի ժողովրդին շնորհեց Փարիզի պատվավոր քաղաքացու կարգավիճակ՝ վերահաստատելով քաղաքի քաղաքական, բարոյական և մարդասիրական համերաշխությունը։

Փարիզի դիրքորոշումը լիովին համահունչ է Ֆրանսիայի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աճող ներգրավվածությանը։ 2026 թվականի փետրվարի 3-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց բանաձև՝ պահանջելով Ադրբեջանում պահվող հայ պատանդառված բանտարկյալների ազատ արձակումը։ Նույն տարվա հուլիսին Կորսիկայի խորհրդարանը հանդես եկավ «Աջակցություն Արցախին և Ադրբեջանում պահվող հայ պատանդառված բանտարկյալների ազատ արձակում» վերնագրով որոշմամբ։ Ավելի վաղ՝ 2025 թվականի դեկտեմբերին, Նիցցայի քաղաքապետարանը ևս քաղաքապետարանի շենքի ճակատին փակցրել էր հայ պատանդառված բանտարկյալների դիմանկարները՝ պահանջելով նրանց շուտափույթ ազատումը։ Այս գործընթացներից անմասն չէ նաև Եվրախորհրդարանը, որը բազմիցս է պահանջել Բաքվից ազատ արձակել հայերին. 2025 թվականի ապրիլի 2-ի բանաձևով կառույցը պահանջել էր ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ընդգծել արցախահայության՝ անվտանգ, անարգել ու արժանապատիվ վերադարձի իրավունքը։

«Այսօր Փարիզում ցուցադրվող 19 դիմանկարները լոկ բանտարկյալների դեմքեր չեն. դրանք Արցախի պատմության, նրա քաղաքական կյանքի և նրա ժողովրդի իրավունքների կենդանի վկայություններն են»,- արձագանքել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։ Ցուցահանդեսը միաժամանակ հիշեցնում է արցախահայության՝ սեփական հայրենիք վերադառնալու իրավունքի մասին։ Հարկ է նշել, որ դեռևս 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին ապահովել Արցախն ստիպողաբար լքած անձանց անվտանգ, անարգել և արագ վերադարձը։

Այդ իրավական պարտավորությունը մինչ օրս մնում է թղթի վրա։ «Քանի դեռ հայ գերիներն ազատ չեն, նրանց դեմքերը շարունակելու են հիշեցնել աշխարհին, որ արդարությունը չի կարող փոխարինվել մոռացությամբ, իսկ մարդու ազատությունը՝ քաղաքական պայմանավորվածություններով»,- նշել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանը։

Տասնինը դեմք, տասնինը ճակատագիր և մեկ ընդհանուր պահանջ՝ ազատությո՛ւն։

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Լևոն Քոչարյա՛ն, դու պարտավոր ես այդ քայլն անել․ էդ մենակ քո թասիբի հարցը չի․ Տիգրան Չոբանյան (video) Ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Զախարովան ասել է կեսը, ես կասեմ մնացածը․ Սուրեն Սուրենյանց (video) «Պուտինի մատերի հետքը մնալու է Նիկոլի դեմքին․ ծանր է լինելու»․ Տիգրան Չոբանյան (video) «Dodge»-ով վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է «Պապիկյան Սուրոյի գալուց 2 օր հետո նույն զորամասում մարդ են կրակում»․ Հայկ Նահապետյան (video) Պուտինի հետ հանդիպումից մեծ վախ ունեմ, Ռուսաստանը էլ խաղը չի կարող շարունակել․ Սուրեն Սուրենյանց (video) ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահը նշել է Ոսկե գնդակի իր ֆավորիտին Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Իշխանությանը պետք էր Արմենին կալանավորել, և փորձելու են երկար մեկուսացնել քաղաքական գործընթացներից Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները Ռուսաստանն ասաց՝«задний» չի դնելու, Հայաստանը պատասխան պիտի տա (video) Թուրքիան ու Սիրիան ավարտել են Էդ ցիլոյով մենակ թիթեռ են բռնում, խլուրդ չեն բռնում․ Բագրատ Միկոյան (video) Խարգ կղզին ոչնչացվե՞լ է Մնաց 2 օր․ Նիկո՛լ, սատանի մայլեն քյանդրբազություն մի արա, թե չէ․․․ Արման Աբովյան (video) Հարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ «Ալիևը սպասում է․ ե՞րբ են գալիս 300 հազար ադրբեջանցիները» (video) «Ալենը սովորաբար սեղանի տակ է լինում, հիմա սեղանի վրա է»․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ալիևը սադրեց Փաշինյանին․ Պուտինի քուանշը»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ալիևը Նիկոլին ասելու է՝ առը, թե Ջերմուկից տարածք կտամ»․ Նաիրա Զոհրաբյան (video) Ռոբերտ Քոչարյանի թերություններն ու բացթողումները․ ինչու՞ 4-րդ անգամ կալանավորեցին նրան (video) Սրանք խայտառակության տակ են մտել․ էլ փամփուշտ չունեն կրակելու․ Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանի մասին (video) «Փաշինյանը խաբել ու թռել է Ռուսաստանից»․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am