Բյուրեղավանում մարդկանց թnւնավորումը հերիք չէր, հիմա էլ անգամ 6 ժամ ջուր չեն տալիս․ Արփինե Հովհաննիսյան

Ջուր չունե՞ք։ Ապացուցիր ինքդ: Սա են մեզ ասում: Առաջարկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովը վերանվանեք «Ստուգիր ինքդ» 2 հոգանոց հանձնաժողով։ Այս մասին գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:


«Մի քանի շաբաթ առաջ խնդրել էի բնակիչներին գրել, թե իրենց հասցեներում իրականում քանի ժամ են ջուր ստանում։ Արձագանքները բազմաթիվ էին՝ հրապարակման տակ և առանձին նամակներով։

Հավաքագրեցի ու ուղարկեցի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ակնկալելով, որ կստուգեն, կպարզեն պատճառները և իրենց լիազորությունների շրջանակում միջոցներ կձեռնարկեն «Վեոլիա Ջրի» նկատմամբ։

Ստացա պատասխան։

Նախ ինձ պատմել են օրենսդրական կարգավորումների մասին։ Շնորհակալություն։ Որպես իրավաբան՝ հատկապես դրա կարիքն ունեի։

Հետո հայտնել են, որ ՀԾԿՀ-ին պետք է «չափելի, հստակ փաստարկված և ժամկետի մեջ ստուգելի» տեղեկատվություն։

Սա արդեն բյուրոկրատիա չէ։

Սա ծաղր է քաղաքացիների նկատմամբ։

Որովհետև իմ ուղարկած տեղեկությունների մի մասը հենց այդպիսին էր՝ կոնկրետ բնակավայր, կոնկրետ հասցե, կոնկրետ ժամաքանակ։ Նոր Խարբերդի, Նոր Եդեսիայի, Էջմիածնի և այլ բնակավայրերի վերաբերյալ այդպիսի տվյալներ կային։

Կային նաև ավելի ընդհանրական ահազանգեր։ Դրանք էլ ուղարկել էի պետական կարգավորող մարմնին, որ, պատկերացնո՞ւմ եք, ուսումնասիրի։

Թե՞ ես նախ պետք է ՀԾԿՀ-ի փոխարեն ամբողջ ուսումնասիրությունն անեմ, հետո ուսումնասիրության արդյունքները ներկայացնեմ ՀԾԿՀ-ին։

Ու ընդհանրապես՝ քաղաքացին ինչպե՞ս պիտի ապացուցի, որ օրական երկու ժամ ջուր ունի, որպեսզի դա լինի նաև «ժամկետի մեջ ստուգելի»։

Ծորակի մոտ նոտա՞ր հրավիրի։

Երկու վկա՞ ապահովի։

Շուրջօրյա տեսախցի՞կ տեղադրի։

Թե՞ ջուրը կտրելու պահին զանգի ՀԾԿՀ՝ «արագ եկեք, հիմա է ստուգելի, մինչև նորից չեկավ»։

Գուցե քաղաքացիներին միանգամից նաև ապացուցման ստանդարտը տրամադրեք, որ իմանան՝ քանի վկա, քանի տեսագրություն և քանի ժամ դատարկ ծորակ է անհրաժեշտ պետական մարմնին համոզելու համար, որ ծորակից ջուր չի գալիս։

Բյուրեղավանի բնակիչներն էլ երկու օր առաջ նորից ահազանգում էին՝ հիմա արդեն անգամ 6-ժամյա գրաֆիկը չեն պահում։

Մարդկանց կիսապաշտոնական մակարդակով տարբեր բացատրություններ են տալիս՝ Նուռնուսի ամառանոցներն են պատճառը, սա է պատճառը, նա է պատճառը։

Բա ո՞վ պիտի գնա ու պարզի՝ իրականում ինչ է կատարվում։ Քաղաքացի՞ն։ Ես՞։

Թե՞ այն պետական մարմինը, որը հենց դրա համար ունի աշխատակազմ, լիազորություններ ու պետական ֆինանսավորում։

 

Բյուրեղավանում մարդկանց թունավորումը հերիք չէր, հիմա էլ անգամ 6 ժամ ջուր չեն տալիս։

Երևի խնդրի լուծման նոր մեթոդն է՝ ջուր չտանք, որ չթունավորվեն։

Ուզում եմ հասկանալ՝ քաղաքացին կամ ես ի՞նչ գործիքակազմ ունենք, որը ՀԾԿՀ-ն չունի։

Դուք ունեք աշխատակազմ։ Լիազորություններ։ Պետական ֆինանսավորում։ Կարգավորվող կազմակերպության նկատմամբ գործիքակազմ։

Գնացեք և ստուգեք։ Դրա համար եք ստեղծված։

Այլապես սա հակամարդկենտրոն ու հակահաղորդակցային վերաբերմունք է քաղաքացու նկատմամբ։

Հետևաբար առաջարկս ուժի մեջ է․ ՀԾԿՀ-ն վերանվանենք «Ինքներդ ստուգեք» հանձնաժողով։

Գոնե անունը գործունեությանը կհամապատասխանի։

Լրատվամիջոցներին էլ խնդրանք․ եթե անդրադառնաք թեմային, ձեր լսարանին առաջարկեք հայտնել բնակավայրը/հասցեն, նախատեսված ջրամատակարարման տևողությունը և փաստացի քանի ժամ են ջուր ստանում։

Հավաքենք ու նորից ուղարկենք՝ հնարավորինս «չափելի, հստակ փաստարկված և ժամկետի մեջ ստուգելի»։

Եթե դա էլ բավարար չլինի, հաջորդ անգամ ինքներս մոնիտորինգ կանենք, արձանագրությունները կկազմենք, որոշման նախագիծն էլ կգրենք։

ՀԾԿՀ-ին կմնա ստորագրել։

Մի բան էլ պետական մարմնին անելու թողնենք։

Հ.Գ. Հաջորդիվ առանձին-առանձին կանդրադառնամ կոնկրետ բնակավայրերին ու հասցեներին և կներկայացնեմ, թե ջրամատակարարման խնդիրների վերաբերյալ ինչպիսի «ֆանտաստիկ», երբեմն էլ պարզապես իրականությունից ու գործից անտեղյակ մեկնաբանություններ են ներկայացնում ՀԾԿՀ-ն ու «Վեոլիա Ջուրը»»,-գրել է նա։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի թերություններն ու բացթողումները․ ինչու՞ 4-րդ անգամ կալանավորեցին նրան (video) Սրանք խայտառակության տակ են մտել․ էլ փամփուշտ չունեն կրակելու․ Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանի մասին (video) «Փաշինյանը խաբել ու թռել է Ռուսաստանից»․ Հայկ Նահապետյան (video) Ռուսաստանի կողմից քայլերը սրվում են․․․ մեծ բախման տեղ ենք դառնալու․ Աննա Գրիգորյան (video) Քննչականում վերջին զանգի էժան սցենարիստներ են․ Բագրատ Միկոյան (video) #ՈՂԻՂ․ Ռուսաստանը բացահայտեց՝ ինչ է վաղն ասելու Պուտինը Փաշինյանին․ սպասեք մեծ աղետի․ Զոհրաբյան (video) Երևանում ռուսական համարանիշներով «Hyundai»-ի սրահում հայտնաբերվել է 53-ամյա տղամարդու մարմին Մաղթում եմ դիմացկունություն՝ փորձությունների առջև․ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին Բաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Բյուրեղավանում մարդկանց թnւնավորումը հերիք չէր, հիմա էլ անգամ 6 ժամ ջուր չեն տալիս․ Արփինե Հովհաննիսյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձավ 72 տարեկան Իրանը Հայաստանի հետ կապված սեփական աշխարհաքաղաքական ծրագրերն ունի. Արեշև «4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած». Հաջիև Այս չոր փաստերը համադրեք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետ Անխնա հարվածներ է հասցրել․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Դանդաղ մահն է դարձել իմ դատավճիռը․ Արթուր Վարդանյանի ուղերձը՝ բանտից Ինչո՞ւ Պուտինը շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանին, իսկ Փաշինյանին՝ ոչ. Աննա Գրիգորյանի պատասխանը (video) Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ Ի՞նչ է սեղանի շուրջ քննարկել Ռոբերտ Քոչարյանը Պուտինի հետ․ Անժելա Թովմասյան (video) ԱՄՆ-ն և Իրանը կրկին փոխանակվել են հարվածներով Ո՞վ է իրական թշնամին․ Խամենեին կարևոր կոչով դիմել է Ծոցի երկրներին Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանի հարավում գտնվող Լարակ կղզու երկու հրթիռային կայանքներին Ասում են՝ Քոչարյանը գույքը գնեց 40 մլն-ով, ծախեց՝ 1 մլրդ-ով, ե՞րբ՝ 2001-ին գնել է, 2021-ին՝ վաճառել (video) Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն ցանկացած հարձակման դեպքում «վճռական» պատասխան կտա. Փեզեշքիան Գագարինում բախվել են «Toyota Alphard»-ը և «KamAZ» բեռնատարը. «Toyota»-ն կողաշրջված հայտնվել է ծառերի մեջ. կա 1 զոհ, 4 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am