Իրանը Հայաստանի հետ կապված սեփական աշխարհաքաղաքական ծրագրերն ունի. Արեշև

Փորձագետի կարծիքով՝ իրանցիները ցանկանում են լոգիստիկ միջանցք ստանալ դեպի Սև ծով և նախատեսում են «Հյուսիս-հարավ» նախագծի իրենց ճյուղն անցկացնել Մեղրիից մինչև հայ-վրացական սահման:

Իրանը շատ մեծ հետաքրքրություն ունի Սյունիքի նկատմամբ, և ինչ-որ պահի կարող է աշխարհաքաղաքականությամբ պայմանավորված բախում առաջանալ. TRIPP նախագծի հարցում կարող են չհամընկնել ԱՄՆ-ի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի կապալառուների շահերը։

Այս մասին է հայտնեց կովկասագետ, քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը։

Կարելի էր կանխատեսել, որ Հայաստանի գործող իշխանությունը կտրուկ քայլերի կգնա խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո։ Նա շեշտել է օրերս ՀՀ խորհրդարանական ամբիոնից ներկայացված կառավարության 2026-2031 թթ ծրագիրը։ Չնայած ամեն ինչ սկսվել էր շատ ավելի վաղ, քանի որ դեռ անցյալ տարվա մարտին Հայաստանում օրենք ընդունվեց Եվրամիությանը միանալու գործընթաց սկսելու մասին։

Եվ դա այն դեպքում, երբ Բրյուսելի կողմից նման գործողությունների ոչ մի ակնարկ չէր արվել։ Փորձագետը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հրապարակային ողջույնի չարժանացավ նաև Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ ՀՀ–ն առաջիկայում պաշտոնական դիմում կներկայացնի ԵՄ–ին անդամակցելու համար։

 

 

Եվ ընդհանրապես, եթե հետևենք այս ուղղությամբ տեղի ունեցող գործընթացներին՝ խուսափելով ամեն տեսակ գաղափարական կողմնապահություններից, ապա պետք է գիտակցենք, որ Եվրամիությունը 2013 թվականից ի վեր չի ընդլայնվել։ Եվ պետք է հասկանալ, որ հիմա էլ հետխորհրդային երկրները, թեկուզև «սեփական գլխից վեր ցատկելով», առավելագույնս հեռու են կուշտ ու ապահով ապագայից, եթե նման բան առհասարակ դեռ կա հենց եվրոպացիների համար։

Քաղաքագետը շեշտում է՝ իրականում հիմա հեշտ չէ ոչ մի տեղ՝ ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Եվրոպայում։ Ամեն տեղ էլ խնդիրներ են, և դրանք ցուցադրական-պոպուլիստական հայտարարություններով ու սադրիչ քայլերով լուծելը նույնն է, թե կրակես սեփական ոտքիդ։ Հենց դա էլ հիմա տեսանելի է ռուս-հայկական փոխհարաբերությունների դեգրադացիայի օրինակով, ինչը հատկապես նկատելի է վերջին մի քանի ամիսների ընթացքում։

Իսկ իրականում թե՛ Երևանի, թե՛ Մոսկվայի համար գերկարևոր մի շարք հարցեր պետք է քննարկվեին և լուծվեին առանց ամբոխահաճությանը դիմելու, սոցիալական ցանցերից դուրս։ Փորձագետը նշում է՝ խոսքը այնպիսի լուրջ բաների մասին է, ինչպիսիք են ատոմակայանը, երկաթուղին, Հայաստանում «Գազպրոմի» ենթակառուցվածքը։

«Առայժմ մնում է միայն սպասել` արդյոք Հայաստանի ղեկավարությունը կգնա՞ առճակատման ճանապարհով, որն անցանկալի կլիներ և կհանգեցներ հայ-ռուսական առևտրատնտեսական փոխհարաբերությունների փլուզմանը»,-նշում է Արեշևը։

TRIPP նախագիծը կարող է բախման հանգեցնել

Մեկնաբանելով TRIPP («Թրամփի ուղի») նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Արեշևը խորհուրդ է տալիս կենտրոնանալ անմիջապես հարևանությամբ՝ Իրանի ուղղությամբ ձևավորվող իրավիճակի վրա: Ամերիկացիները շտապում են, քանի որ նրանց չի հաջողվել ռազմական ճանապարհով լուծել այն խնդիրները, որոնք ի սկզբանե դրված էին։ Հիմա էլ որոշվել է խաղադրույք կատարել Իրանին տնտեսապես խեղդելու վրա։

Այնպես որ պետք է հասկանալ, որ որոշակի փուլում կարող է աշխարհաքաղաքականությամբ պայմանավորված բախում առաջանալ, քանի որ ամերիկյան կապալառուների, ինչպես նաև իրանցիների, ադրբեջանցիների և թուրքերի շահերը կսկսեն կտրուկ տարբերվել, և, Արեշևի խոսքով, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես են դրանք լուծվելու հայկական տարածքում, ուրեմն խնդիրները լուրջ են լինելու։

Հայկական կողմը հերթական անգամ հայտարարել է, որ աջակցում է «Թրամփի ուղուն»։ Սակայն այստեղ պետք է սահմանել հստակ ժամկետ՝ նոյեմբեր, երբ նախատեսված են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնց արդյունքում Թրամփը կարող է Ստորին պալատում կորցնել մեծամասնությունը և, ինչպես ասում են ԱՄՆ–ում, դառնալ «կաղ բադ», համենայնդեպս, ըստ մեր զրուցակցի, շատ ամերիկագետներ հակված են այդ կարծիքին։ Եվ այդ ժամանակ TRIPP նախագծի իրագործման համար կտրուկ կմեծանա Ադրբեջանի և Թուրքիայի դերը։

Այնպես որ Սյունիքով «միջանցքի» նշանակությունը պետք է ընկալել ոչ միայն տարածաշրջանային հարթության մեջ կամ որպես «տեղական առանձնահատկություն»։ Նախագիծը, ինչպես նշում է Անդրեյ Արեշևը, կարևոր է նաև ավելի լայն համատեքստում՝ որպես այսպես կոչված Միջին միջանցքի օղակ, որը կոչված է շրջանցելու և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը` Չինաստանից և Կենտրոնական Ասիայից Կասպից ծովով, Կովկասով և Թուրքիայով

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի թերություններն ու բացթողումները․ ինչու՞ 4-րդ անգամ կալանավորեցին նրան (video) Սրանք խայտառակության տակ են մտել․ էլ փամփուշտ չունեն կրակելու․ Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանի մասին (video) «Փաշինյանը խաբել ու թռել է Ռուսաստանից»․ Հայկ Նահապետյան (video) Ռուսաստանի կողմից քայլերը սրվում են․․․ մեծ բախման տեղ ենք դառնալու․ Աննա Գրիգորյան (video) Քննչականում վերջին զանգի էժան սցենարիստներ են․ Բագրատ Միկոյան (video) #ՈՂԻՂ․ Ռուսաստանը բացահայտեց՝ ինչ է վաղն ասելու Պուտինը Փաշինյանին․ սպասեք մեծ աղետի․ Զոհրաբյան (video) Երևանում ռուսական համարանիշներով «Hyundai»-ի սրահում հայտնաբերվել է 53-ամյա տղամարդու մարմին Մաղթում եմ դիմացկունություն՝ փորձությունների առջև․ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին Բաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Բյուրեղավանում մարդկանց թnւնավորումը հերիք չէր, հիմա էլ անգամ 6 ժամ ջուր չեն տալիս․ Արփինե Հովհաննիսյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձավ 72 տարեկան Իրանը Հայաստանի հետ կապված սեփական աշխարհաքաղաքական ծրագրերն ունի. Արեշև «4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած». Հաջիև Այս չոր փաստերը համադրեք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետ Անխնա հարվածներ է հասցրել․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Դանդաղ մահն է դարձել իմ դատավճիռը․ Արթուր Վարդանյանի ուղերձը՝ բանտից Ինչո՞ւ Պուտինը շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանին, իսկ Փաշինյանին՝ ոչ. Աննա Գրիգորյանի պատասխանը (video) Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ Ի՞նչ է սեղանի շուրջ քննարկել Ռոբերտ Քոչարյանը Պուտինի հետ․ Անժելա Թովմասյան (video) ԱՄՆ-ն և Իրանը կրկին փոխանակվել են հարվածներով Ո՞վ է իրական թշնամին․ Խամենեին կարևոր կոչով դիմել է Ծոցի երկրներին Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանի հարավում գտնվող Լարակ կղզու երկու հրթիռային կայանքներին Ասում են՝ Քոչարյանը գույքը գնեց 40 մլն-ով, ծախեց՝ 1 մլրդ-ով, ե՞րբ՝ 2001-ին գնել է, 2021-ին՝ վաճառել (video) Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն ցանկացած հարձակման դեպքում «վճռական» պատասխան կտա. Փեզեշքիան Գագարինում բախվել են «Toyota Alphard»-ը և «KamAZ» բեռնատարը. «Toyota»-ն կողաշրջված հայտնվել է ծառերի մեջ. կա 1 զոհ, 4 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am