Դանդաղ մահն է դարձել իմ դատավճիռը․ Արթուր Վարդանյանի ուղերձը՝ բանտից

Համահայկական Ազգային Պետականություն կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը ուղերձ է հղել բանտից։

«Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր սրտացավ այս տարիների ընթացքում իրենց աղոթքներով, խոսքով, գործով և աջակցությամբ իմ և իմ ընտանիքի կողքին են եղել։

Հիմա, երբ առողջական վիճակս օր-օրի վատթարանում է՝ կենաց ու մահու այս կռվում, ապրելն անգամ դառել է պայքարի միջոց։ 2 տարի և 3 ամիս է ինչ գտնվում եմ բանտում՝ անհիմն, կեղծ, շինծու և ապօրինի դատավճռի արդյունքում և դանդաղ մահն է դարձել իմ դատավճիռը։

Միգուցե մենք մի օր կունենանք այն պետությունը, որտեղ հայ լինելը և մարդը կլիննեն բարձրագույն արժեք, այլ ոչ թե թղթի վրա գրված լոկ ոսքեր, բայց հիմա ես միայն տեսնում եմ անարդարություն, անձնական և քաղաքական շահեր, որոնք մահ, ցավ ու տառապանք են պատճառում հայ ժողովրդին։ Իմ առողջական վիճակը և անարդար ազատազրկումը ցույց տվեցին, որ անպայն չէ ռազմագերի լինել Բաքվի բանտերում որպիսի հայտնվես և բախվես հայատյաց համակարգի ճիրաններում։

Եթե Բաքվի բանտերում հայ ռազմագերիները ապօրինի դատապարտված և զրկված են բոլոր իրավական և մարդկային իրավունքներից, ապա ինչպե՞ս կբացատրեք այն, ինչ կա և այն ինչ տեղի է ունենում Հայաստանում և Հայաստանի բանտերում։


Սա այն հարցն է, որի պատասխանը պետք է տանք բոլորս։ Հիմա, երբ օր-օրի ավելացող ցավերն ու թուլացող տեսողությունս իմ բանտային առօրյայի մասն են դարձել՝ ավելի ու ավելի պարզ եմ տեսնում մարդկային ու ազգային արժեքների պակասն ու անհրաժեշտությունը պետական համակարգում։
Իշխանատենչ և անձնավորված քաղաքականության արդյունքում մեր պետությունը դարձել է անձնական և քաղաքական շահերի բախման պլացդարմ, որտեղ իրավունքը Սահմանադրությունը ու արդարությունը հայտնվել են վերջին տեղերում կամ առհասարակ բացակայում են, ինչի բացասական հետևանքները իր մաշկի վրա է զգում հայ ժողովուրդը և մեզանից յուրաքանչյուրը։

Ազատության, կյանքի և ապրելու իրավունքները չպետք է լինեն քչերի կամ ոմանց համար նախատեսված առավելություններ, այլ պետք է հասանելի լինեն բոլորին, հակառակ դեպքում ստացվում է, որ մինչ հասարակ ժողովուրդը հանուն հայրենիքի և հայոց պետականության զոհասեղանին է դրել իր կյանքն ու ազատությունը, քչերի համար այն վերածվել է առևտրի և հնարավորությունների շուկա։

Մի օրինակ կբերեմ Աստվածաշնչից, որը իմ կարծիքով տեղին կլինի (Մարկոս 12։41-44). «Հիսուսը գանձանակի մոտ նստած դիտում էր, թե ինչպես էր ժողովուրդը դրամ գցում գանձանակի մեջ և շատերը, որ հարուստ էին շատ էին գցում և մի աղքատ որբևայրի եկավ ու 2 լումա գցեց, որը 1 գրոշ է։ Նա աշակերտներին կանչեց իր մոտ և ասաց նրանց․ «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս աղքատ որբևայրին ավելի շատ գցեց գանձանակի մեջ, քան մյուս բոլոր գցողները, որովհետև բոլորն էլ իրենց ավելցուկից գցեցին, մինչդեռ սա իր չքավոր վիճակում գտնվելով գցեց իր բոլոր ունեցածը՝ իր ամբողջ ապրուստը»։

Մենք հայերս, որպես քրիստոնյա ազգ չպետք է հեռանանք Աստծուց և պետք է ամուր պահենք մեր ազգային արժեքները, ինչևէ, չգիտեմ դեռ ինչքան կկարողանամ իմ խոսքն ու միտքը ձեր հետ կիոսվեմ ,հաշվի առնելով իմ առողջական վիճակը և անարդար կալանքը, բայց կամփոփեմ այսպես՝ հանուն իմ հայրենիքի և ժողովրդի զոհաբերեցի ամեն ինչ և հիմա ինձ միայն կյանքս է մնացել և ինչպես ասացի, ասելն անգամ դարձել է պայքարի միջոց։
Առողջ եղեք և Աստված ձեզ պահապան», - գրել է Արթուր Վարդանյանը, որը դատարանի ապօրինի որոշմամբ դատապարտվել է ազատազրկման։

 

դիտվել է 146 անգամ
Լրահոս
#ՈՂԻՂ․ Ռուսաստանը բացահայտեց՝ ինչ է վաղն ասելու Պուտինը Փաշինյանին․ սպասեք մեծ աղետի․ Զոհրաբյան (video) Երևանում ռուսական համարանիշներով «Hyundai»-ի սրահում հայտնաբերվել է 53-ամյա տղամարդու մարմին Մաղթում եմ դիմացկունություն՝ փորձությունների առջև․ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին Բաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Բյուրեղավանում մարդկանց թnւնավորումը հերիք չէր, հիմա էլ անգամ 6 ժամ ջուր չեն տալիս․ Արփինե Հովհաննիսյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձավ 72 տարեկան Իրանը Հայաստանի հետ կապված սեփական աշխարհաքաղաքական ծրագրերն ունի. Արեշև «4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած». Հաջիև Այս չոր փաստերը համադրեք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետ Անխնա հարվածներ է հասցրել․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Դանդաղ մահն է դարձել իմ դատավճիռը․ Արթուր Վարդանյանի ուղերձը՝ բանտից Ինչո՞ւ Պուտինը շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանին, իսկ Փաշինյանին՝ ոչ. Աննա Գրիգորյանի պատասխանը (video) Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ Ի՞նչ է սեղանի շուրջ քննարկել Ռոբերտ Քոչարյանը Պուտինի հետ․ Անժելա Թովմասյան (video) ԱՄՆ-ն և Իրանը կրկին փոխանակվել են հարվածներով Ո՞վ է իրական թշնամին․ Խամենեին կարևոր կոչով դիմել է Ծոցի երկրներին Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանի հարավում գտնվող Լարակ կղզու երկու հրթիռային կայանքներին Ասում են՝ Քոչարյանը գույքը գնեց 40 մլն-ով, ծախեց՝ 1 մլրդ-ով, ե՞րբ՝ 2001-ին գնել է, 2021-ին՝ վաճառել (video) Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն ցանկացած հարձակման դեպքում «վճռական» պատասխան կտա. Փեզեշքիան Գագարինում բախվել են «Toyota Alphard»-ը և «KamAZ» բեռնատարը. «Toyota»-ն կողաշրջված հայտնվել է ծառերի մեջ. կա 1 զոհ, 4 վիրավոր Ալիևի ձեռքը նախագահ Քոչարյանին չհասավ, իրար խառնվեց Փաշինյանը․ Աննա Գրիգորյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը խախտել է խաղի կանոնները․ ինչ է սպասվում Պուտին-Նիկոլ հանդիպումից․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան Ռոբերտ Քոչարյանի ուղերձը ԱԱԾ-ից (video) Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am