Գագարինում բախվել են «Toyota Alphard»-ը և «KamAZ» բեռնատարը. «Toyota»-ն կողաշրջված հայտնվել է ծառերի մեջ. կա 1 զոհ, 4 վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22:05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Բախման հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota»-ն, ապա մահացածի մարմինը պատգարակով մոտեցրել դիատարին։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի, գումարտակի ծառայության տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Վ․ Սահակյանն ու Ա․ Խաչատրյանը։

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի վարորդների մահացածի և վիրավորների ինքնությունը։

դիտվել է 69 անգամ
Լրահոս
«4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած». Հաջիև Այս չոր փաստերը համադրեք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետ Անխնա հարվածներ է հասցրել․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Դանդաղ մահն է դարձել իմ դատավճիռը․ Արթուր Վարդանյանի ուղերձը՝ բանտից Ինչո՞ւ Պուտինը շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանին, իսկ Փաշինյանին՝ ոչ. Աննա Գրիգորյանի պատասխանը (video) Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ Ի՞նչ է սեղանի շուրջ քննարկել Ռոբերտ Քոչարյանը Պուտինի հետ․ Անժելա Թովմասյան (video) ԱՄՆ-ն և Իրանը կրկին փոխանակվել են հարվածներով Ո՞վ է իրական թշնամին․ Խամենեին կարևոր կոչով դիմել է Ծոցի երկրներին Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանի հարավում գտնվող Լարակ կղզու երկու հրթիռային կայանքներին Ասում են՝ Քոչարյանը գույքը գնեց 40 մլն-ով, ծախեց՝ 1 մլրդ-ով, ե՞րբ՝ 2001-ին գնել է, 2021-ին՝ վաճառել (video) Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն ցանկացած հարձակման դեպքում «վճռական» պատասխան կտա. Փեզեշքիան Գագարինում բախվել են «Toyota Alphard»-ը և «KamAZ» բեռնատարը. «Toyota»-ն կողաշրջված հայտնվել է ծառերի մեջ. կա 1 զոհ, 4 վիրավոր Ալիևի ձեռքը նախագահ Քոչարյանին չհասավ, իրար խառնվեց Փաշինյանը․ Աննա Գրիգորյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը խախտել է խաղի կանոնները․ ինչ է սպասվում Պուտին-Նիկոլ հանդիպումից․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան Ռոբերտ Քոչարյանի ուղերձը ԱԱԾ-ից (video) Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի ՀՐԱՏԱՊ․ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է․ թիմի ասուլիսը (video) Անհետ կորած մեր հայրենակիցների ճակատագրի բացահայտումը չի կարող լինել ժամանակ առ ժամանակ հիշվող թեմա․ Թանդիլյան Ժողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով Բագրատ Սրբազանը դիմեց Բակո Սահակյանի ընտանիքին (video) РИА Новости․ Էրդողանն ու Պուտինը Բիշքեկում կքննարկեն էներգետիկան և իրավիճակը Մերձավոր Արևելքում Մեսրոպ Մանուկյանը փաստերով բացահայտում է Հ1-ի մեկնաբանների կեղծիքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am