Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը։

Շատերի կարծիքով ՔՊ-ն ընտրել է Արեւմուտքի հետ ինտեգրվելու ճանապարհը։

Բայց կա նաև կարծիք, որ գործող ռեժիմն ընտրել է ո՜չ Արեւմուտքը , ո՜չ էլ Ռուսաստանը։

Հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները՝ կարելի է ոչ անհիմն կարծել, որ Հայաստանի կառավարիչներն ընտրել են Թուրքիայի հետ սերտ մերձեցման ուղին։

Դեռևս 44-օրյա աղետալի պատերազմի ավարտից մի քանի ամիս անց Փաշինյանը հայտարարեց «Թուրքիայից դրական ազդակներ ստանալու» մասին։

Դրանից հետո նա հայտարարեց, որ ինքը վատ չի զգում,երբ իրեն թուրք են անվանում։

Այս հայտարարություններին հետևեցին նաեւ կոնկրետ գործողություններ։

Սկզբում Թուրքիա գործուղվեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը, իսկ դրանից հետո արդեն Էրդողանի երդմնակալությանը մասնակցեց հենց Նիկոլ Փաշինյանը,ով դեռեւս 2020-ի աշնանը կանադական հեղինակավոր «The Globe and Mail» պարբերականի հետ հարցազրույցում ասել էր.

«Անցել է հարյուր տարի, և Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը»։

Նույն հարցազրույցում իշխող թիմի առաջնորդն ասել է.

«Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո»։

Իսկ անդրադառնալով հնարավոր հրադադարին՝ Փաշինյանը նշել է.«Հրադադար կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան հեռացվի Հարավային Կովկասից»:

Ի՞նչ փոխվեց Թուրքիայի քաղաքականության մեջ։

Ինչու՞ 2020-ին Փաշինյանը Թուրքիային համարում էր պոտենցիալ ցեղասպան պետություն ու կոչ էր անում Թուրքիային հեռացնել Հարավային Կովկասից,իսկ տարիներ անց Էրդողանի տարածաշրջանային աշխարհակարգի մասին հեղինակած գիրքը պինդ սեղմում էր կրծքավանդակին։

Ո՞րն է պատճառը,որ Հայաստանի կառավարիչն ու նրա որոշ թիմակիցներ վիճելի եւ մերժելի հայտարարություններ են անում ՀՀ Անկախության հռչակագրի,Հայոց ցեղասպանության, Արեւմտյան Հայաստանի ու Արարատի խորհրդը վերաբերյալ։

Բանը հասել էր նրան,որ ասուլիսներից մեկի ժամանակ ՔՊ ղեկավարը ըստ էության Հայաստանի անվտանգային սպառնալիք համարեց ոչ թե Թուրքիային, այլ՝ «ռուսական ռազմական ներկայությունը»։

Այստեղ հարկ է նշել,որ պատմական ու դիվանագիտական փաստերի համաձայն Թուրքիան 1992-1993թթ. երեք անգամ մոտ էր ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններ սկսելու։

Եվ նույն այդ փաստերի համաձայն,բացառապես ՌԴ-ի կոշտ վարքագծի պատճառով թուրքական վերնախավը հրաժարվեց «Հայաստանին չափավոր հարված հասցնելու» իր մտադրությունից։

Պետք է հստակ գիտակցել որ Հայաստանի սպառնալիքը մնում են Ադրբեջանն ու Թուրքիան։

Նման սպառնալիքի պայմաններում քաղաքական կարճատեսություն է առաջնորդվել թուրք-ադրբեջանական օրակարգով։

Կա կարծիք,որ Թուրքիայի ազդեցության կտրուկ ու անհամաչափ աճը կարող է ձեռնտու լինել նաեւ Արեւմուտքին,քանի որ նման իրավիճակում թուլանում են ՌԴ-ի դիրքերը։

Գաղտնիք չէ, որ Արեւմուտքն ցանկանում է տարածաշրջանն առանց ռուսների,ՌԴ-ն՝ պահպանել իր դիրքերը կամ հնարավորինս քիչ կորուստներ արձանագրել, Թուրքիան ՝ Հայաստանում իր ազդեցությունն ապահովել, իսկ Ադրբեջանը ՝ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը ստանալ ու հասնել ՀՀ Անկախության հռչակագրի չեղարկման ։

Իսկ ի՞նչ է ուզում ՀՀ իշխանությունը. ամեն գնով պահպանել ու պաշտպանել սեփական իշխանությունը՝ ահա նրանց միակ նպատակը։

Մեր կարծիքով անթույլատրելի է ՀՀ Անկախության հռչակագրից հրաժարվելը։

Դա կլինի ՀՀ ինքնիշխանությանն ուղղված խայտառակ հարված»։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանի հարավում գտնվող Լարակ կղզու երկու հրթիռային կայանքներին Ասում են՝ Քոչարյանը գույքը գնեց 40 մլն-ով, ծախեց՝ 1 մլրդ-ով, ե՞րբ՝ 2001-ին գնել է, 2021-ին՝ վաճառել (video) Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն ցանկացած հարձակման դեպքում «վճռական» պատասխան կտա. Փեզեշքիան Գագարինում բախվել են «Toyota Alphard»-ը և «KamAZ» բեռնատարը. «Toyota»-ն կողաշրջված հայտնվել է ծառերի մեջ. կա 1 զոհ, 4 վիրավոր Ալիևի ձեռքը նախագահ Քոչարյանին չհասավ, իրար խառնվեց Փաշինյանը․ Աննա Գրիգորյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը խախտել է խաղի կանոնները․ ինչ է սպասվում Պուտին-Նիկոլ հանդիպումից․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան Ռոբերտ Քոչարյանի ուղերձը ԱԱԾ-ից (video) Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի ՀՐԱՏԱՊ․ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է․ թիմի ասուլիսը (video) Անհետ կորած մեր հայրենակիցների ճակատագրի բացահայտումը չի կարող լինել ժամանակ առ ժամանակ հիշվող թեմա․ Թանդիլյան Ժողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով Բագրատ Սրբազանը դիմեց Բակո Սահակյանի ընտանիքին (video) РИА Новости․ Էրդողանն ու Պուտինը Բիշքեկում կքննարկեն էներգետիկան և իրավիճակը Մերձավոր Արևելքում Մեսրոպ Մանուկյանը փաստերով բացահայտում է Հ1-ի մեկնաբանների կեղծիքը (video) Reuters․ ՆԱՏՕ-ում հայտարարել են Եվրոպայում Ռուսաստանի հիբրիդային հարձակումների ուժեղացման մասին, բայց հարձակման սպառնալիք չեն տեսել ԻՀՊԿ-ն խոստացել է պատասխանել ԱՄՆ-ի հարվածին Լարակ կղզու ուղղությամբ 43-ամյա տղամարդ է սպшնվել. կասկածյալը 28-ամյա կին է Եվ միայն մեկ մարդ՝ ընդամենը մեկ հոգի… այդ մարդը Բակո Սահակյանն էր. Վահագն Վարագյան Քաջարանում բեռնատար է կողաշրջվել․ փրկարարները վարորդի դին դուրս են բերել արգելափակումից «Ստախոս, ստախոս». Իրանի խորհրդարանի խոսնակը ծաղրել է ԱՄՆ ֆինանսների նախարարի հայտարարությունները Կարկուտ, անձրև․․․ ի՞նչ եղանակ է սպասվում սեպտեմբերի առաջիկա օրերին Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Լույս չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am