Reuters․ ՆԱՏՕ-ում հայտարարել են Եվրոպայում Ռուսաստանի հիբրիդային հարձակումների ուժեղացման մասին, բայց հարձակման սպառնալիք չեն տեսել

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը ուժեղացնում է Եվրոպայում հիբրիդային ակտիվությունը, սակայն ներկայումս դաշինքը չի տեսնում բլոկի երկրների վրա հարձակման անմիջական սպառնալիք, հայտնում է Reuters գործակալությունը։

 «Չնայած այն բանին, որ Ռուսաստանը բախվում է Ուկրաինայի կողմից շատ լուրջ դիմադրության, այն մեծացնում է հարձակումները Ուկրաինայի վրա, ինչպես նաև հիբրիդային գործողությունները Եվրոպայում», — ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։

Ըստ նրա, դաշինքը շարունակում է ուշադիր հետևել տարբեր սպառնալիքներին։ «Այս պահին մենք չենք տեսնում հարձակման անմիջական սպառնալիք», — ընդգծել է նա՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել Ուկրաինային և շուրջօրյա աշխատում է իր մոտ մեկ միլիարդ բնակչի անվտանգության ապահովման ուղղությամբ։

Նախօրեին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Վարշավան և ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների։ Ըստ նրա, չի կարելի բացառել Ռուսաստանի կողմից դաշինքի անդամ ցանկացած երկրի դեմ սադրանքի հնարավորությունը։

Երեքշաբթի օրը ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը կարճատև այց է կատարել Ռուսաստան, որտեղ հանդիպել է հետախուզական կառույցներից ռուսաստանցի գործընկերների հետ։ Reuters-ի իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների տվյալներով, Ռեթքլիֆը հանդիպման ընթացքում բարձրացրել է ՆԱՏՕ-ի երկրներից մեկի դեմ Ռուսաստանի հնարավոր գործողության հարցը։ Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե արդյոք դա է եղել նրա այցի հիմնական նպատակը։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում Հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել «Նրան կալանավորելով՝ իշխանությունը փորձում է տեղ բացել ՔՊ թեկնածուի համար»․ Նաիրի Հոխիկյան Պատմական արդյունք. Հայաստանը ներկայացնող գեղասահորդներն արժանացել են բրոնզե մեդալի Բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում «Մի գաղտնիք եմ ուզում բացել»․ Արամ Վարդևանյան «Պետք է ձևավորել նոր, ազգային իշխանություն»․ Արեգնազ Մանուկյան «ՏԻՄ այն ղեկավարները, ովքեր չեն անցնում իր «թրի» տակով, դառնում են տոտալ ճնշումների թիրախ»․ Արմեն Հովասափյան Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց ՀԱՊԿ-ը չի բարձրացնում Հայաստանին կազմակերպությունից հանելու հարցը. Մասադիկով Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ Պայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ կփակվի Թումանյան փողոցի մի հատվածը Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Ավինյանը մտադիր է Դավթաշենի նախկին թաղապետ Միքայել Թումասյանին նշանակել Նուբարաշենի ղեկավար «Դավիթ Համբարձումյանին կարելի է ճանաչել որպես քաղբանտարկյալ»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Դավիթ Համբարձումյանի գործը Վճռաբեկ դատարանում լուծվել է միջինից 14 անգամ ավելի արագ. Ռուբեն Մելիքյան Երևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել 4 դասընկերները Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Քոչարյան․ «Նոր Սահմանադրությունը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան՝ իր բովանդակությամբ» «Թուրք պրոպագանդիստ Գարո Փայլանը եկել է ու հաշվարկ է անում»․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am