Օգոստոսի 30-ին՝ ժամը 20։40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի 43-ամյա մի տղամարդ, որը մահացել է:
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ նույն շինությունում փաստացի բնակվող 28-ամյա մի կնոջ հետ, որն էլ, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով հարվածել է նրան։
28-ամյա կինը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն:
Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը