167 մլն դրամ՝ պարապուրդի համար․ որքան են արժենում դատավորների ձգձգվող քրեական գործերը․ Hetq.am

Տարիներով ձգձգվող քրեական վարույթների պատճառով պետական բյուջեն շարունակում է հսկայական ֆինանսական բեռ կրել։ 2020թ-ից մինչև 2026թ. օգոստոսի 18-ը մոտ 167 մլն դրամ է վճարվել լիազորությունները կասեցված և քրեական վարույթներով անցնող 6 դատավորի: Նրանք ամեն ամիս ստանում են ոչ աշխատողի մեղքով հարկադիր պարապուրդի համար փոխհատուցում: Մինչդեռ նրանց նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթները տարիներով առաջ չեն գնում: Այս մասին գրում է Հետքը։

«2026թ. օգոստոսի 18-ի դրությամբ կասեցված են Սնանկության երեք դատավորի՝ Արա Կուբանյանի, Գևորգ Նարինյանի, Տիգրան Փոլադյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի լիազորությունները:

2022թ-ի հոկտեմբերից կասեցված էր նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները, սակայն նա հրաժարականի դիմում է ներկայացրել, և Բարձրագույն դատական խորհուրդը նրա լիազորությունները 2026թ. օգոստոսի 14-ից դադարեցրել է:

Դատավորների լիազորությունների կասեցումը պայմանավորված է նրանց նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթներով։ Չնայած առաջադրված մեղադրանքներին՝ մինչև դատարանի վերջնական ակտը նրանք համարվում են անմեղ։

Անմեղության կանխավարկածից բխող իրավական երաշխիքներից մեկն էլ պարապուրդի փոխհատուցումն է։ Դատական օրենսգրքի համաձայն՝ լիազորությունների կասեցման ընթացքում դատավորները վարձատրվում են որպես ոչ իրենց մեղքով պարապուրդում գտնվող աշխատողներ։ Ըստ Աշխատանքային օրենսգրքի՝ այդ հատուցումը կազմում է նրանց միջին ժամային աշխատավարձի երկու երրորդը։

Սակայն քրեական գործերի քննությունը հաճախ տարիներ է տևում։ Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ դատավորը չի իրականացնում իր լիազորությունները, բայց անմեղության կանխավարկածի ուժով շարունակում է վարձատրվել։

Մի կողմից՝ սա դատավորի անկախության կարևոր երաշխիք է, որպեսզի մինչև վերջնական դատավճիռը նրա նկատմամբ պատժիչ միջոցներ չկիրառվեն։ Մյուս կողմից՝ ծագում է արդարացի հարց. որքանո՞վ է ողջամիտ տարիներ շարունակ հանրային միջոցներ ծախսել դատական գործառույթ չիրականացնող անձանց վրա։

Ամենաերկարը Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի լիազորություններն են կասեցված՝ 2020 թվականի հուլիսի 21-ից։ Արդեն ավելի քան վեց տարի է՝ նրանք գտնվում են այս կարգավիճակում, մինչդեռ նրանց վերաբերյալ քրեական գործերը դեռևս վերջնական լուծում չեն ստացել»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 65 անգամ
Լրահոս
167 մլն դրամ՝ պարապուրդի համար․ որքան են արժենում դատավորների ձգձգվող քրեական գործերը․ Hetq.am Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի» Բախվել են «Chery»-ն և «Honda»-ն․ վերջինը բախվել է կայանված «Honda Elysion»-ին․ կան վիրավորներ Միջադեպ՝ թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսում Կրկին մեքենա է գլխիվայր շրջվել․ վիրավորներ կան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ Բակո Սահակյանին շուտափույթ ազատություն, որպեսզի արդարությունը հաղթանակի. Բագրատ Սրբազան Ջոկերային ժպիտով շարժվող արարածն այդ ամենը շատ լավ տեսնում ու քահ-քահ ծիծաղում է Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածների նախապատրաստման մասին Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Երբ մեր կյանքի ծովում նորից փոթորիկ բարձրանա, թող մեր սրտում հնչի ոչ թե վախի, այլ հավատքի ձայնը. Տեր Հեթում Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում Էլ Նինյոն հասել է վերջին 1,000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը․ Լևոն Ազիզյան Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Շվեյցարիայի հյուսիսում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել Ում է մակագրվել Արմեն Աշոտյանի քրեական գործը Պատշգամբ է փլուզվել․ ՆԳՆ-ն մանրամասնում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am