Էլ Նինյոն հասել է վերջին 1,000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը․ Լևոն Ազիզյան

Էլ Նինյոն հասել է վերջին 1000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը, այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Միչիգանի համալսարանի գիտնականների՝ Science ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին 40 տարիների ընթացքում Էլ Նինյո կլիմայական երևույթը դարձել է գրեթե 40%-ով ավելի ուժեղ, քան նախաարդյունաբերական ժամանակաշրջանում։ Ըստ հետազոտության՝ սա այն դարձնում է վերջին հազարամյակի ամենաուժեղ Էլ Նինյոն։

Ուսումնասիրությունն իրականացվել է Գալապագոսյան կղզիներից վերցված ժամանակակից և հնագույն մարջանների 13 նմուշների քիմիական կազմի վերլուծության հիման վրա։ Մասնավորապես ուսումնասիրվել են թթվածնի իզոտոպների, ստրոնցիումի և կալցիումի հարաբերակցությունները։ Մարջանների աճի շերտերը գիտնականների համար ծառայել են որպես բնական «ջերմաչափ»՝ հնարավորություն տալով վերականգնել օվկիանոսի ջերմաստիճանի փոփոխությունները հարյուրավոր տարիների ընթացքում։

Կլիմայական մոդելավորման միջոցով գիտնականները գնահատել են նաև բնական գործոնների՝ հրաբխային ակտիվության և Արեգակի ճառագայթման տատանումների հնարավոր ազդեցությունը։ Արդյունքները ցույց են տվել, որ դրանք չեն կարող բացատրել Էլ Նինյոյի դիտվող ուժեղացումը։ Հիմնական գործոն է համարվում մարդածին գլոբալ տաքացումը։

Էլ Նինյոյի ուժեղացումը գումարվում է մոլորակի ընդհանուր ջերմաստիճանի բարձրացման ազդեցությանը՝ մեծացնելով աշխարհի տարբեր շրջաններում եղանակային և կլիմայական ծայրահեղ երևույթների հավանականությունն ու ուժգնությունը։ Դրանց թվում են երկարատև երաշտները, անտառային հրդեհները, ուժեղ տեղումները և ջրհեղեղները, ինչպես նաև ենթակառուցվածքների վնասման աճող ռիսկերը»։

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում Էլ Նինյոն հասել է վերջին 1,000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը․ Լևոն Ազիզյան Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Շվեյցարիայի հյուսիսում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել Ում է մակագրվել Արմեն Աշոտյանի քրեական գործը Պատշգամբ է փլուզվել․ ՆԳՆ-ն մանրամասնում է Սևանա լճում գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում 2-րդ անգամ Իսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարին Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է․ այսօր Բակո Սահակյանի ծննդյան օրն է Դժվարությունը կարող է դառնալ հավատքի ճանապարհ. Ռուբեն Սրբազան Բագրատունյաց պողոտայում պատշգամբը 5-րդ հարկից փլուզվել և հայտնվել է 4-րդ հարկում․ կան վիրավորներ 60-ամյա վարորդը «ԶԻԼ»-ի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս հայտնվել է ձորում․ կա վիրավոր Բակո Սահակյանն իր ծննդյան օրն անցկացնում է Բաքվի բանտում՝ որպես քաղաքական պատանդ. Մետաքսե Հակոբյան Այսօր Ս. Աստվածածնի գոտու գյուտի տոնն է Սերբիայի նախագահը ՄԱԿ դատարանին մեղադրել է «ոչ քաղաքակիրթ վարքագծի» մեջ Ռատկո Մլադիչի մահից հետո ՌԴ ԶՈՒ-ն վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով «Գագոն ե՞րբ է գալու…». Ծառուկյանի թոռնիկներն ամեն օր մայրիկին այս հարցն են տալիս Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը․ կա վիրшվոր Արտահանումն ու գյուղատնտեսությունը ձեռք ձեռքի տված անկում են ապրում․ Hetq.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am