Դժվարությունը կարող է դառնալ հավատքի ճանապարհ. Ռուբեն Սրբազան

Եկեղեցու վերքը միայն նրա պատերի պատմությունը չէ։ Վերք է նաև այն ամենը, ինչ այսօր խոչընդոտում է նրա լիարժեք կյանքին՝ արտաքին կաշկանդվածությունը, ժամանակի դժվարությունները, երբեմն նաև մեր ներսում եղած չկամությունն ու հեռավորությունը, Բուրաստանի Սուրբ Հակոբ եկեղեցում խոսված իր քարոզում ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

««Երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու» (Հովհ․ Ի 29)

Արժանապատիվ քահանա հայրեր, սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, և մանավանդ, սիրելի՛ բուրաստանցիներ,

Այսօր մենք հավաքվել ենք Բուրաստանի Սուրբ Հակոբ եկեղեցում՝ մի սրբավայրում, որի քարերը ավելի քան երեք դար վկայում են այս ժողովրդի հավատքի մասին։ Եկեղեցին տեսել է սերունդների աղոթքը, ուրախությունն ու ցավը, տեսել է նաև անաստվածության տարիները, երբ իր սրբազան առաքելությունից զրկված՝ ծառայեցվել է որպես ամբար։ Այսօր այն կրկին աղոթքի տուն է․ վերանորոգված է և սպասում է իր վերաօծմանը։ Եվ այս սպասումն ինքնին հավատքի վկայություն է։ Մենք դեռ չենք տեսնում եկեղեցական համայնքի աշխուժացումը, բայց հավատում ենք նրա հավատքի նորոգված կյանքին և արդեն այսօր քայլում ենք այդ ուղղությամբ։ Այս է Թովմասին ուղղված Քրիստոսի խոսքի խորհուրդը․ «Երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու»։

Հարուցյալ Քրիստոս Թովմասին ներկայանում է մի կարևոր առանձնահատկությամբ՝ իր խոցված մարմնով։ Հարությունը չի ջնջել խաչի վերքերը։ Փառավորված մարմնի վերքերը դարձել են սիրո պատմությունը պատմող նշաններ։ Հարության ակունքում սերն է։ Հիսուսի հարուցյալ մարմինը «պատմող մարմին» է. նրան նայելով՝ տեսնում ենք Հոր սերը, տեսնում ենք այն սերը, որով Որդին ապրեց Հուդայի մատնությունը և Պետրոսի ուրացումը, զինվորների բռնությունները և իշխանությունների թշնամանքը։ Քրիստոսի վերքերը մեզ ասում են, որ այն չարիքը, որ նա կրեց, չվերածվեց վրեժի, այլ ներման, նվիրումի և սիրո։ Քրիստոսի վերքերը պարտության հետքեր չեն․ դրանք սիրո հաղթանակի վկայություններ են։ Եթե Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, ապա նրա վերքերն էլ օտար չեն Քրիստոսի վերքերին։ Սուրբ Հակոբ եկեղեցու պատմության վերքերը նույնպես պետք է մեզ առաջնորդեն ոչ թե հուսահատության, այլ ապաքինման։

Եկեղեցու վերքը միայն նրա պատերի պատմությունը չէ։ Վերք է նաև այն ամենը, ինչ այսօր խոչընդոտում է նրա լիարժեք կյանքին՝ արտաքին կաշկանդվածությունը, ժամանակի դժվարությունները, երբեմն նաև մեր ներսում եղած չկամությունն ու հեռավորությունը։ Բայց այսօր մենք այստեղ ենք ոչ թե վերքերը մատնանշելու, այլ Քրիստոսի ներկայությամբ դրանք բուժելու։ Վախը թող փոխվի համարձակության, տրտմությունը՝ հարության ուրախության, հեռավորությունը՝ մերձեցման, իսկ բաժանումը՝ միասնության։ Ավետարանում Հարուցյալը հայտնվում է ոչ թե մեկուսացած աշակերտին, այլ նրանց, ովքեր դեռ միասին են։ Նրանք փակված էին վախից, բայց Քրիստոս կանգնում է նրանց մեջտեղում։ Սա Եկեղեցու մեծ խորհուրդն է․ Հարուցյալ Քրիստոս հայտնվում է համայնքի մեջտեղում։ Թովմասը նույնպես իր հավատքի լիակատար խոստովանությանը հասնում է ոչ թե մեկուսի, այլ եղբայրների ու քույրերի համայնքում։ Քրիստոնեական հավատքը միայնակ մարդու ճանապարհ չէ։ Այն «ես»-ից դեպի «մենք» անցնելու ուղին է։

Ահա թե ինչու այսօր այստեղ են նաև Մասյացոտնի թեմի քահանա հայրերը՝ ի նշան զորակցության Բուրաստանի հոգևոր հովիվ Տեր Տիրան քահանային՝ եկեղեցական համայնքը հավաքելու, Սուրբ Սեղանի շուրջ կյանքը աշխուժացնելու և այս եկեղեցուն նոր շունչ հաղորդելու նրա առաքելության մեջ։ Պարզ այցելությունից և ներկայությունից ավելին՝ սա եղբայրական սիրո և միասնական ոգու վկայություն է։ Այս իմաստով ուշագրավ է Սուրբ Պողոս առաքյալի հիշեցումը, որ Աստված իր Եկեղեցուն օժտում է բազմաթիվ շնորհներով։ Մեկը քարոզում է, մյուսը՝ ուսուցանում, մեկը՝ առաջնորդում, մյուսը՝ օգնում։ Բայց բոլոր շնորհներն ունեն մեկ նպատակ՝ ծառայել Քրիստոսի մարմնի՝ Եկեղեցու շինությանը։ Եվ այդ ամենից վեր առաքյալը ցույց է տալիս «ավելի լավ ճանապարհը»՝ սերը։ Շնորհները տարբեր են, ծառայությունները՝ բազմազան, բայց Եկեղեցու հոգին մեկն է՝ սերը։

Սիրելի՛ բուրաստանցիներ, Սուրբ Հակոբ եկեղեցու վերաօծումը միայն քարերի օծում չէ․ այն պիտի դառնա նաև համայնքի հոգևոր նորոգության նշանը՝ ժողովրդի հավատքով, աղոթական ներկայությամբ, ծառայությամբ ու սիրով։ Ձեր համայնքի անունը՝ Բուրաստան, ինքնին գեղեցիկ պատգամ է, հիշեցում անուշահոտության, կյանքի, ծաղկման մասին։ Բայց այստեղ մի ցավոտ հակադրություն ենք տեսնում։ Այս իմաստալից անվամբ համայնքի սրբատեղին շրջապատված է այնպիսի միջավայրով, որն այնքան էլ անուշահոտության մասին չէ։ Այս պատկերը մեզ հոգևոր խորհրդածության առիթ է տալիս։ Աստված մեզ կանչում է այնպես ապրել, որ Բուրաստանն իր անվան պես բուրի՝ ոչ միայն իր դաշտերով, այլև իր մարդկանց հավատքով։ Թող այս եկեղեցուց դուրս եկող «բույրը» լինի աղոթքի, բարության, հաշտության և սիրո բույրը։ Թող մարդկանց խոսքերից Քրիստոս բուրի։ Թող ընտանիքներից խաղաղություն բուրի։ Թող երիտասարդների ներկայությունից կյանք բուրի։ Թող այս Սուրբ Սեղանի շուրջ հավաքված համայնքը դառնա այն «անուշահոտությունը», որի մասին Պողոս առաքյալն ասում է՝ Քրիստոսի ճանաչման բույրն աշխարհում (Բ Կորնթ․ Բ 14-15)։

Հետևաբար, եկեղեցու վերաօծման օրը մենք պետք է պատրաստենք ոչ միայն եկեղեցու պատերն ու շրջակայքը, այլև մեր սրտերը։ Թող վերաօծված Սուրբ Սեղանը գտնի վերանորոգված համայնք։ Թող այս հնագույն եկեղեցին այլևս չպատմի միայն անցյալի մասին, այլ դառնա ներկայի կենդանի հավատքի վկայությունը և ապագայի հույսը։ Եվ Թովմաս առաքյալի խոստովանությունը թող դառնա նաև մերը․ «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ»։ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ՝ այս եկեղեցու վերքերի մեջ։ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ՝ մեր դժվարությունների մեջ։ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ՝ մեր սպասման մեջ։ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ՝ մեր ապագայի մեջ։ Երբ գա այս եկեղեցու վերաօծման օրը, մենք ոչ միայն տեսնենք օծված պատերը, այլև ճանաչենք նորոգված համայնքը։ Բուրաստանը իսկապես դառնա իր անվանն արժանի՝ Քրիստոսի սիրո անուշահոտությունը տարածող համայնք։ Քրիստոսի փառավորված մարմինը մեզ այսօր պատգամ է փոխանցում. վերքը կարող է դառնալ վկայություն, դժվարությունը՝ հավատքի ճանապարհ, շնորհը՝ ծառայություն, ծառայությունը՝ սեր, իսկ սերը՝ համայնքի վերածնունդ։ Քրիստոս հարություն է առել, և նրա մարմինը փառավորված է։ Եվ մենք՝ որպես Եկեղեցի, կոչված ենք աշխարհում լինելու նրա սիրո տեսանելի և անուշահոտ վկայությունը։

Քրիստոս մեր մեջ է, և նրա սիրով մենք մեկ ենք։ Ամեն»,- նշել է Սրբազան Հայրը։

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Իսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարին Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է․ այսօր Բակո Սահակյանի ծննդյան օրն է Դժվարությունը կարող է դառնալ հավատքի ճանապարհ. Ռուբեն Սրբազան Բագրատունյաց պողոտայում պատշգամբը 5-րդ հարկից փլուզվել և հայտնվել է 4-րդ հարկում․ կան վիրավորներ 60-ամյա վարորդը «ԶԻԼ»-ի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս հայտնվել է ձորում․ կա վիրավոր Բակո Սահակյանն իր ծննդյան օրն անցկացնում է Բաքվի բանտում՝ որպես քաղաքական պատանդ. Մետաքսե Հակոբյան Այսօր Ս. Աստվածածնի գոտու գյուտի տոնն է Սերբիայի նախագահը ՄԱԿ դատարանին մեղադրել է «ոչ քաղաքակիրթ վարքագծի» մեջ Ռատկո Մլադիչի մահից հետո ՌԴ ԶՈՒ-ն վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով «Գագոն ե՞րբ է գալու…». Ծառուկյանի թոռնիկներն ամեն օր մայրիկին այս հարցն են տալիս Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը․ կա վիրшվոր Արտահանումն ու գյուղատնտեսությունը ձեռք ձեռքի տված անկում են ապրում․ Hetq.am Պարսից ծոցում Իրանի հետ պատերազմից հետո շուրջ 400 նավ է մնացել արգելափակված. IMO Քոչարյանի կալանքը «թալանի վերադարձ» չէ․ սա իշխանության վախի դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան Ռոբերտ Քոչարյանի 4-րդ կալանքը. իշխանությունը փորձում է չեզոքացնել համախմբման առաջնորդին․ Նարեկ Մանթաշյան Գիշերը գլուխը բարձին դնելիս վերհիշե’ք, որ այս մարդն է լուծում մեր երեխաների ճակատագիրը․ Րաֆֆի Ասլանյան Կարևոր չէ, որ ոչնչացվում են մեր եկեղեցիներն ու վանքերը, կարևոր է, որ բավարարվի վրեժի ու նախանձի մութ զգացումը․ քաղաքագետ Էլ Նինյոն հասել է վերջին 1,000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը․ Լևոն Ազիզյան ԱՄՆ գործողությունների պատճառով Իրանի առևտրաշրջանառությունը նվազել է 25-35%-ով Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ի կողմից էներգետիկ շուկաները մանիպուլյացիայի ենթարկելու փորձերի մասին Պատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներին Ռուս երկաթուղային աշխատողների փորձն էր, որ օգնեց ՀՀ-ին պահպանել մրցակցային առավելությունը․ Գալուզին Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում թուրքական նավերի վրա հшրձակման պատճառով Տարածաշրջանային նոր համաձայնագրերը ազդարարում են նոր դարաշրջանի մասին, որտեղ հարևան երկրները հույսը դնում են իրենց սեփական կարողությունների վրա․ Ղալիբաֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am