Տարածաշրջանային նոր համաձայնագրերը ազդարարում են նոր դարաշրջանի մասին, որտեղ հարևան երկրները հույսը դնում են իրենց սեփական կարողությունների վրա․ Ղալիբաֆ
Արտատարածաշրջանային ուժերի վրա հիմնված անվտանգությունը փխրուն է և կախյալ, մինչդեռ մուսուլմանական ազգերի կամքի և համագործակցության վրա կառուցված անվտանգությունը կարող է լինել կայուն, արժանապատիվ և երկարատև։ Այս մասին ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Նա նշել է, որ տարածաշրջանային նոր համաձայնագրերը ազդարարում են նոր դարաշրջանի մասին, որտեղ հարևան մուսուլմանական երկրները հույսը դնում են իրենց սեփական կարողությունների վրա և ընտրում են համագործակցությունն ու եղբայրությունը՝ ավերիչ մրցակցության փոխարեն։
