Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն

Վլադիմիր Պուտին–Նիկոլ Փաշինյան առաջիկա հանդիպումը Բիշքեկում տեղի է ունենալու հայ-ռուսական հարաբերությունների թերևս ամենախոր ճգնաժամերից մեկի պայմաններում։


Երկու երկրների հարաբերություններում գրեթե չեն մնացել ուղղություններ, որտեղ հնարավոր է արձանագրել շոշափելի քաղաքական արդյունք կամ վստահության վերականգնում։

Հանդիպման օրակարգի վերաբերյալ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունները ցույց են տալիս, որ Մոսկվան պատրաստվում է Երևանի հետ քննարկել ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցը։

Ուշակովը հայտարարել է, որ քննարկվելու են Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումը և ԵԱՏՄ-ին անդամակցության հետ դրա համատեղելիությունը։ Մոսկվայի դիրքորոշումը բավական կոշտ է․ Հայաստանը, ըստ ռուսական կողմի, չի կարող միաժամանակ ձգտել ԵՄ անդամակցության և շարունակել օգտվել ԵԱՏՄ շրջանակում համագործակցության տնտեսական առավելություններից։

Սա նշանակում է, որ Բիշքեկում Փաշինյանը կանգնելու է մի հարցի առաջ, որի պատասխանը Երևանը երկար ժամանակ փորձում է հետաձգել՝ խոսելով արտաքին քաղաքական «հավասարակշռման» և «այլընտրանքների ձևավորման» մասին։

Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգը միայն արտաքին քաղաքականությամբ չի սահմանափակվելու։

Ուշակովը բաց տեքստով հայտարարել է, որ Մոսկվայում «մեծ մտահոգություն» են առաջացնում Հայաստանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները՝ հատկապես առանձնացնելով նրանց, ովքեր հանդես են եկել հայ-ռուսական ավանդական հարաբերությունների վերականգնման օգտին։

Այս հայտարարությունը կարևոր է երկու առումով։

Նախ՝ Մոսկվան Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր դժգոհությունը բարձրացնում է պետության առաջին դեմքերի բանակցությունների մակարդակ։

Երկրորդ՝ Հայաստանում քաղաքական ռեպրեսիաների թեման աստիճանաբար ձեռք է բերում նաև արտաքին քաղաքական բաղադրիչ՝ դառնալով հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի հարց։

Այս ամենին նախորդել է Փաշինյանի վերջին ճեպազրույցը, որի ժամանակ նա, ըստ էության, արձանագրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այլևս չեն համապատասխանում դաշնակցային հարաբերությունների տրամաբանությանը՝ կրկին հղում անելով 2022 թվականի հայտնի իրադարձություններին։

Մոսկվայի արձագանքը նույնպես կոշտ է եղել։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Փաշինյանին ուղղված հրապարակային գրառմամբ նրան մեղադրել է պատասխանատվությունից խուսափելու և այն Մոսկվայի, ՀԱՊԿ-ի, Ադրբեջանի, նախկին իշխանությունների, Եկեղեցու, հայ գործարարների ու Արցախի հայերի վրա բարդելու մեջ։
Գործ ունենք քաղաքական վստահության համակարգային ճգնաժամի հետ։

Հենց այս պատճառով Բիշքեկի հանդիպումից բեկում ակնկալելը չափազանց լավատեսական կլինի։ Դրա համար այսօր բացակայում են թե՛ քաղաքական նախադրյալները, թե՛ փոխադարձ վստահությունը, թե՛ հարաբերությունների ապագայի վերաբերյալ ընդհանուր ռազմավարական պատկերացումը։
Ավելին՝ կողմերը Բիշքեկ են գնում սկզբունքորեն տարբեր քաղաքական մոտեցումներով։

Երևանը փորձում է նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից և ընդլայնել արևմտյան ուղղությունը, իսկ Մոսկվան արդեն բաց տեքստով պահանջում է հստակեցնել, թե ինչպես է Հայաստանը պատկերացնում ԵՄ-ին ինտեգրումն ու ԵԱՏՄ-ում իր հետագա ներկայությունը։

Հետևաբար, Պուտին–Փաշինյան հանդիպման իրատեսական առավելագույն արդյունքը կարող է լինել ոչ թե հայ-ռուսական հարաբերությունների վերականգնումը, այլ ճգնաժամի ժամանակավոր կառավարումը՝ թույլ չտալով, որ առկա հակասությունները կարճաժամկետ հեռանկարում վերածվեն բաց քաղաքական կամ տնտեսական առճակատման։

Դա ընդամենը ժամանակ շահելու հնարավորություն է։

Պուտին- Փաշինյան հանդիպումը կարող է ևս մեկ անգամ ցույց տալ, թե կողմերը որքան են հեռացել այն հարաբերություններից, որոնք դեռ ոչ վաղ անցյալում պաշտոնապես բնութագրվում էին որպես ռազմավարական և դաշնակցային»։

դիտվել է 265 անգամ
Լրահոս
Ֆոն դեր Լայենը հաստատել է մասնակցությունը Ադրբեջանի սահմանադրությամբ Սյունիքը, Վայոց Ձորը իրենցն են, հասկանու՞մ եք՝ ինչ է լինելու (video) Միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Իրաքը և ԱՄՆ-ն պայմանավորվել են Հորմուզի նեղուցով իրաքյան նավթի արտահանման վերաբերյալ Արթուր Դանիելյանի ձերբակալությունը ժողովրդավարական հետընթացի մտահոգություններ է առաջացրել․ DW «Մի կում ջուր խմեմ` չվատանամ…»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանի խոսքերը մեկնաբանելուց առաջ (video) #ՈՒՂԻՂ․ Հենց այսօր Փաշինյանը խայտառակ հայտարարություն արեց․ «Հարիֆներն ընկել են ոտքերը»․ Սուրենյանց (video) Նպաստել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումը․ Շոյգու Ալեն Սիմոնյանը բացահայտեց՝ «Էրատոյի վրա հույս չդնեք»․ Հայկ Նահապետյան (video) Բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է ջրատարում Ռուսաստանը հարվածել է Օդեսային․ կան զոհեր և վիրավոր Ձեր պալատից տեսնու՞մ եք՝ ինչ է կատարվում Երևանում․ լրագրողն Ավինյանին նկարներ ցույց տվեց (video) Փաշինյանը կմեկնի Թուրքիա Մոսկվան Փաշինյանից պատասխան է պահանջում․Հայաստանը զրկվելու է բոլոր առավելություններից (video) Կարող է լինել հայկական օրակարգով ձևավորված առաջարկ և ոչ երբեք ալիևյան Սահմանադրություն․ Աննա Գրիգորյան Ինչ անելու առաջիկայում ընդդիմությունը․ Աննա Գրիգորյանը փակագծեր բացեց (video) «Անողին կախե՛ք». թեժ լեզվակռիվ Մեսրոպ Մանուկյանի և Տիգրան Ավինյանի միջև (video) Իտալական մամուլը գնահատել է Հենրիխ Մխիթարյանի խաղը Կոմոյի դեմ հանդիպումից հետո Պեսկովը՝ առաջնորդների հանդիպման մասին Արտակարգ իրավիճակ Գորիսում․ բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Իլհամ Ալիևը ցուցադրաբար «բացեց» Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցը Ստեփանակերտում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am