«Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Արարատ Արմենիայի այս հաջողությունը ոչ միայն ֆուտբոլային է նաեւ այլ իմաստով։ Սա համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է կամ դրսեւորում։

Ինչպես հայտնի է, ակումբը պատկանում է միլիարդատեր Սամվել Կարապետյանին։ Ակումբը հիմնադրվել է 2017 թվականին։ Սամվել Կարապետյանն ունեցել է ֆինանսական բավարար հնարավորություն, որպեսզի միանգամից ծախսեր այնքան տրանսֆերային փող, որ ակումբը լցնել այսպես ասած առնվազն միջին կարգի աստղերով եւ միանգամից ապահովեր հաջողություն եվրագավաթներում։

Բայց, Կարապետյանը գնացել է ակումբ, այսինքն համակարգ կառուցելու ճանապարհով։ 2019 թվականին՝ հիմնադրումից երկու տարի անց, ակումբը դարձյալ շատ մոտ էր Եվրոպայի լիգայի խմբային փուլին, բայց վերջին խաղում զիջեց 11 մետրանոցներով։ Դրանից հետո սակայն, ակումբը շարունակեց համակարգային, այսպես ասած հանդարտ, բնականոն ընթացքը՝ վերելքով ու վայրէջքով, բայց առանց «արհեստական խթանումների», այլ կայուն զարգացման տրամաբանությամբ։

Եվ գրեթե ութ տարի անց՝ եկավ այն հաջողությունը, որին շատ քիչ էր մնացել 2019–ին։

Սա համբերատար, համակարգային աշխատանքի, ռազմավարական, կոնցեպտուալ տեսալականի հիմքով առաջնորդվելու վկայություն է, ու այդ պատճառով է, որ համարում եմ ոչ միայն ֆուտբոլային արժեք։ Սա պարզապես աշխատանքային արժեք է բոլոր պարագաներում, բոլոր ոլորտներում։

Ի դեպ, ես նաեւ այս տրամաբանության ու մոտեցման, մտածողության մասին եմ խոսում, երբ անդրադառնում եմ նաեւ Հայաստանում ընդդիմադիր դաշտում վերափոխումների թեմային։

Ըստ այդմ, աշխատանքային այդ արժեքի բոլոր դրսեւորումները արժանի են ուշադրության, ուսանելի են, անկախ «մասնագիտական» հարթությունից։

Մեզ շատ պակասում է այդ երեւույթի, այդ մշակույթի արժեվորումը։ Արարատ Արմենիայի՝ նախօրեին արձանագրած աննախադեպ հաջողությունն այդ տեսակետից կարեւոր առիթ է, որը պետք չէ բաց թողնել»:

 

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Թիվ 133 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարդու կմախք ու ոսկորներ «Սրբուհի Գալյա՛ն, Նուբարաշենի էդ կլոր կանալիզացիան շուտով քեզ է պետք լինելու». Նարե Սոսե (video) «Ալենը վերցրեց Աննայի պասը․ Նիկոլից զանգ է ստացել»․ Մանուկ Սուքիասյան (video) «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպա (video) Աննա Վարդապետյա՛ն, դուք պատասխան եք տալու՝ Արսենին «մшհվան ուղեգիր տվող դատավորի հետ»․ Ղահրամանյան (video) Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դի Արսեն Գևորգյանի մшհվան հարցը հասցնելու ենք ԱԺ․․․ որո՞նք են հետագա քայլերը․ Արեգա Հովսեփյան (video) Եղեգնաձորում ավագանին քաղաքապետ ընտրեց․ ՔՊ-ի թեկնածուն չանցավ Թե բա՝ ծնողները հավաքվել են, ասել՝ հանկարծ պլանքաշ տնօրենին չհանեք․ սա հիվանդ հասարակության ախտանիշ է․մեդիափորձագետ Ինչ է ասել ԵՄ դեսպանը Արսեն Գևորգյանի մшհվան մասին․ պատգամավորը մանրամասներ հայտնեց (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Սրբուհի Գալյանը թող իրեն կոռեկտ պահի․ Աննա Գրիգորյանի պատասխանը (video) Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Քուչակում բախվել են «Kia Forte»-ն և «Mazda»-ն․ կա վիրավոր Ռուսական գազի թանկացման դեպքում այլընտրանքը դառնալու է Ադրբեջանը, ոչ թե Իրանը. Հակոբ Բադալյան Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է, որի համար կոնկրետ մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում․ հասցեներ Անցնելու ենք քայլերի․․․ մեր ընկերոջ մшհը հերթական դրվագ չի՛ լինելու․ Գոհար Մելոյանն՝ ակցիայի ժամանակ (video) ՔՊ-ի պատանդն է դարձել. «Հրապարակ» Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն Արսեն Գևորգյանին հասցրեցին մшհվան․․․ չե՛նք թողնելու՝ լռեք․ ակցիա ԵՄ գրասենյակի դիմաց (video) Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելու Լա՛վ նայեք այս մարդու նկարին․․․ Պատասխան է տալու Արսեն Գևորգյանի դատավոր այս մարդը. Աննա Գրիգորյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am