Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP

Աֆրիկյան եղջյուրի երկրների, հատկապես՝ Սոմալիի ափերի մոտ առևտրային նավերի վրա ծովահենների հարձակումների թիվն այս տարի հասել է ռեկորդային մակարդակի 13 տարվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Agence France-Presse գործակալությունը, որը վերլուծել է ՄԱԿ-ի Ծովագնացության միջազգային կազմակերպության (IMO) տվյալները:

Տարեսկզբից գրանցվել է ծովահենների առնվազն 15 հարձակում: Ընդ որում, այդ հարձակումներից ութը տեղի են ունեցել մայիսից հետո ընկած ժամանակամիջոցում: Այս տարի խոշորագույն հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 21-ին, երբ 30 ծովահեններ հարձակվել են Honor 25 նավթատար լցանավի վրա:

Նավը մինչ օրս մնում է ծովահենների վերահսկողության ներքո:Վերջին անգամ նման մեծ թվով հարձակումներ են գրանցվել 2013 թվականին:

Դրան հաջորդող տարիներին միջազգային կազմակերպությունները հայտնել են փոքր թվով հարձակումների մասին, 2025 թվականին կատարվել է ընդամենը հինգ գրոհ:

Սոմալիի ափերի մոտ ծովահենությունը հանգեցրել է ծովային փոխադրումների լուրջ խախտումների 2000-ականների վերջից մինչև 2010-ականների վերջը, երբ զինված խմբավորումները հարձակվել են առևտրային նավերի վրա Ադենի ծոցում և Հնդկական օվկիանոսում: Միջազգային ռազմածովային պարեկության շնորհիվ հարձակումների թիվը 2020-ականների սկզբին զգալիորեն կրճատվել է, սակայն վերջին ժամանակներս ծովահենային խմբավորումների ակտիվությունը կրկին աճել է:

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Հորմուզի նեղուցում գազատար նավը պայթել է ականի վրա Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Դիլիջանի համայնքային կենտրոնն» ընտրվել է որպես ԵՄ երիտասարդական ծրագրի գործընկեր Երևանում միջադեպ է տեղի ունեցել տրոլեյբուսի վարորդի և «Chevrolet»-ի վարորդի միջև, վերջինը թքել է տրոլեյբուսի վարորդի վրա, ապա քաշքշnւկ է սկսվել Կարող էի անմիջապես ավարտել պшտերազմն Իրանի հետ, բայց մենք դա անում ենք մի փոքր ավելի երկար ու քաղաքակիրթ ձևով. Թրամփ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Տիգրան Աբրահամյան Մակրոնը պատրաստ է միջնորդել ԵՄ-Ռուսաստան բանակցություններում 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ճանապարհին մшհացել է ու վթարի ենթարկվել (video) Եվրոպական երկրները ներկայացված կլինեն Ռուսաստանի հետ հաջորդ բանակցություններում․ Քուշներ Գազայում շարունակվում է «լուռ ցեղասպանությունը»․ միջազգային արձագանք չկա․ Արաղչի Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը. Քրիստինա Վարդանյան Ի՞նչ են արժենում Փաշինյանի փորձարկումները (video) «Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում #ՈՒՂԻՂ․ Ալիևը Փաշինյանին ժամանակ չի տվել․․․ խայտառակություն կուլիսներում․ Տիգրան Չոբանյան (video) ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին․ փաստաբան Տնետուն են ընկել․ «Հրապարակ» Ստեփանավանցիները վրդովված են․ «Հրապարակ» Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ» Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը․ «Հրապարակ» Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am