Նեպալի ֆինանսների նախարար Սվառնիմ Վագլեն հայտարարել է, որ հեղեղումներից վնասի գումարը կարող է կազմել առնվազն մի քանի միլիարդ դոլար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։
«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, կորուստների ու վնասների ընդհանուր ծավալը, երբ դրանք վերջնականապես հաշվարկվեն մոտավորապես մեկ շաբաթից, կկազմեն առնվազն մի քանի միլիարդ դոլար», – ասել է նախարարը։
Նեպալի ոստիկանությունը հայտնել է, որ երկրում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 489-ի։
Անհետ կորածների թիվը գերազանցում է 900-ը։ Նրանց թվում կա 537 օտարերկրացի։Ջրհեղեղը տեղի էր ունեցել Նեպալի և Չինաստանի սահմանին օգոստոսի 26-ին՝ սառցադաշտի փլուզման հետևանքով։ Տիբեթում հաստատվել է 5 հոգու մահը, անհետ կորած է 558 մարդ, այդ թվում՝ օտարերկրյա զբոսաշրջիկներ։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը