Մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում 23-ամյա զինծառայողի մահվան դեպքից․ նա իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարույթը նախաձեռնվել է օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի տներից մեկի անասնագոմում հայտնաբերված 23-ամյա Արտակ Հ.-ի դիակի փաստով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը՝ ժամը 11:25-ի սահմաններում Արտակ Հ.-ի մարմինը անասնագոմում առաստաղից գերանից հակի թելից կախված վիճակում հայտնաբերել է նրա ազգականը, ով իջեցրել է նրան, ապա զանգահարել շտապօգնություն և մինչ կժամանեին բժիշկները, փորձել է օգնություն ցուցաբերել։ Ժամանած շտապօգնության բժիշկները սակայն արձանագրել են նրա մահը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը, ապա ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչները, իսկ երբ տեղում պարզվել է, որ մահացածը Պաշտպան հայրենյաց ծրագրով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը մինչ ինքնասպանություն գործելը հաղորդագրություն է ուղարկել իր ազգականին, որտեղ մասնավորապես գրված է եղել․ «Արարքներիս համար ներողություն եմ խնդրում։ Չեմ ցանկանում ապրել այս քար աշխարհում»։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն էլ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, սակայն նման ծայրահեղ քայլի դիմելուց առաջ նա մի քանի օր առաջ էր ծառայությունից վերադարձել տուն։

դիտվել է 239 անգամ
Լրահոս
Հոգեբույժ չեմ, բայց Նիկոլը ոնց որ բանանը․․․ Էդգար Ղազարյան (video) Ինչ է կատարվում Սպիտակում ընտրություններից առաջ. «Արմլուր» «Դուք վախենու՛մ եք․․․ դուք եք մեղավորը և պատասխան եք տալու»․ Արթուր Միքայելյան (video) Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են Լավրովն Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում Ով «քցվեց» շատ խիստ պատասխան է ուզելու Փաշինյանից․ Մեսրոպ Մանուկյան (video) Տեղի է ունեցել ոճրագործություն․ սրանք փաստերով առկա են, որոնք բացահայտվելու են․․․ Գոհար Մելոյան (video) «Ով որ ձեր բոլորի մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծը». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը Փաշինյանի իշխանությանը մի բան եմ զգուշացնում․ Ռուբեն Մխիթարյան (video) Խուզարկեցին առանձնատունս, տարան «Զինապահից» ստացած զոհված որդուս թոշակը. Սասուն Բադոյան (video) Բումերանգի հակադարձ հարվածը շատ շուտով կհասնի ձեզ․ Զոհրաբյան Բերդկունքում բախվել են «Hongqi»-ն ու «Volkswagen»-ը. կա վիրավոր. դեպքի վայր է ժամանել մարզպետը Փաշինյանին բանտարկելու պահը գալու է, ու․․․ Էդգար Ղազարյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը մարտ ամսին ինչ թուղթ է դնելու Փաշինյանի առաջ (video) Եթե բանը հասավ հանրաքվեի, իշխանությունը Ալիևի սահմանադրությունը կանցկացնի. Մուրազի Եթե բանտում գտնվող Արթուր Վարդանյանը բարձրաձայնում է առողջական խնդիրների մասին, ուրեմն վիճակը իսկապես լավ չէ. Միքայել Համբարձումյան Արգամ Աբրահամյանի թիկնապահի ընտանիքի ֆինանսական վիճակը հոգևոր հովվի սպանությունից հետո էականորեն բարելավվել է. ՔԿ «Հայաստանն ուղղակի ճզմվելու է, եթե Պուտինը գնա այդ քայլին». Նաիրա Զոհրաբյան (video) Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է. Հաջիև Կալանավորել են Դավիթ Իշխանյանի ադրբեջանցի փաստաբանին «Դատաստանդ մոտ է․․․ ցիտում եմ՝ հարբեցող ծաղրածու»․ Հռիփսիմե Եգանյանը՝ Փաշինյանին (video) Նիկոլ Փաշինյա՛ն, քեզ մի կոչ եմ անում․․․ Անի Առաքելյան (video) Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Վրաստանի հետ գործնական և փոխշահավետ հարաբերությունների հաստատման օգտին. ՌԴ ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am