ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Ստեփանավան խոշորացվող համայնքի (Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ) հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանն է: Նախկին ՀՀԿ-ական Արայիկ Ներսիսյանը 21 տարի եղել է Կողեսի գյուղապետը: 2017-ին կրկին ՀՀԿ-ի կողմից առաջադրվել ու ընտրվել է խոշորացված Լոռի Բերդ համայնքի ղեկավար, իսկ չորս տարի անց նախկին հանրապետականը ճամբարափոխ է եղել՝ դարձել ՔՊ-ական:

Նա Հայաստանի հարուստ համայնքապետերից է։ 2023 թվականին նա հայտարարագրել է 51 անշարժ գույք, որոնց մեծ մասը՝ 45-ը՝ միանձնյա սեփականության իրավունքով։ Դրանցից 50-ը գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան եւ Լոռի Բերդ համայնքներում, մեկը՝ Երեւանում։ Համայնքապետի հայտարարագրում նշված է 40 հողամասի, 5 բնակարանի, 1 արտադրական շինության եւ 2-ական բնակելի տան, ավտոտնակների ու հասարակական նշանակության շինությանների մասին։ Հայտարարագրել է 12 տրանսպորտային միջոց, որից 2-ը՝ FORD բեռնատար տրանսպորտ, 3 MERCEDES-BENZ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, 6 գյուղտեխնիկա, 1 ZIL բեռնատար մեքենա: Դրամական միջոցները տվյալ տարվա սկզբում կազմել են 40 հազար դոլար եւ 12 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 60 հազար դոլար եւ 20 մլն դրամ։ 2026 թվականին ներկայացրած հայտարարագրում նշել է 36 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց, որից 3-ը՝ FORD բեռնատար եւ մարդատար, 3 MERCEDES-BENZ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, 7 գյուղտեխնիկա: Տվյալ տարվա սկզբում հայտարարագրել է 60 հազար դոլար եւ 30 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 60 հազար դոլար եւ 40 մլն դրամ: Նա որպես եկամուտ՝ ներկայացրել է 4 մլն 772 հազար դրամ աշխատավարձ եւ «ՀՈՒՆԱՅԿԱ» ՍՊԸ-ից 1 մլն 198 հազար դրամ վարձակալության եկամուտ: Արայիկ Ներսիսյանը, լինելով ՀՀԿ-ական գյուղապետ, ոչ միայն հասցրել է ունեցվածք կուտակել, այլ նաեւ մեդալներ եւ պարգեւներ է ստացել: 2008-ին նա պարգեւատրվել է ԼՂՀ «Մայրական երախտագիտություն», 2009-ին՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալներով (նշենք, որ ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգեւատրվում են Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողություններին մասնակցած անձինք, աշխատանքի վետերանները, որոնք ակտիվորեն մասնակցում են երիտասարդության ռազմահայրենասիրական ոգով դաստիարակությանը, ՀՀ ազգային բանակի գեներալները եւ սպաները, շարքայինները եւ սերժանտները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին), 2010-ին՝ «Վազգեն Սարգսյան», 2011-ին՝ «ՀՀ զինված ուժեր 20 տարի», 2013-ին՝ ՀՀ երկրապահ կամավորականների միության հրամանով «ԵԿՄ 20 տարի» մեդալներով, 2016-ին՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ոսկե մեդալով: Իսկ փաշինյանական կառավարման տարիներին Ներսիսյանը չի պարգեւատրվել, որքան էլ որ Պնախարար Սուրեն Պապիկյանի հարազատ համայնքի ղեկավարն է:

Արայիկ Ներսիսյանին հարցրինք՝ համայնքը ղեկավարելուց բացի, ի՞նչ այլ աշխատանք եւ կողմնակի եկամուտ ունի։ «Զբաղվում եմ գյուղատնտեսությունով, ի սկզբանե դա եղել է մեր ընտանիքի հիմնական զբաղմունքը, այլ զբաղմունքի տեսակ չի եղել: Տարիներ շարունակ դա եղել է իմ ծնողների օգնությամբ: Անասնապահություն չունենք, դաշտավարություն է, հիմնականում սեփականատերերից ձեռք բերված հողեր են, որը որոշ մարդիկ ուզեցել են օտարեն: Եթե մարդը վարելահողը ծախում է, ուրեմն խոտհարք իրեն պետք չի, բայց դա որպես միավոր, 2000 մետր, 3000 մետր խոտհարքը, որպես անշարժ գույք երեւում է, բայց դա այն անշարժ գույքը չի: Ես բազմիցս ասել եմ, որը որ ընդամենը անշարժ գույք անվան տակ կարելի է գնահատել մարդու կարողությունները: Ես կարամ ասեմ, որ մեր Լոռվա տարածաշրջանում, նամանավանդ խոտհարքները, չի կարելի համարել այդպիսի լուրջ կապիտալ, անշարժ գույք: Ասենք՝ մարդիկ ունեն 1 կտոր վարելահող, 2 կտոր խոտհարք, եթե օտարում եմ, իրար հետ եմ օտարում, նույն արժեքով: Մարդիկ օտարել են, քանի որ իրենց էլ պետք չի եղել: Ես էլ գնել եմ, մարդկանց տալիս եմ, իրենց ասում եմ՝ հարկը վճարեք, օգտագործեք: Իմ սեփական հողատարածքները տվել եմ նաեւ վարձակալության «Հունայկա» ՍՊԸ-ին եւ եկամուտ եմ ստանում: Հայրս տուն է ունեցել կառուցված 1980 թվականին՝ Ստեփանավանում, հորս մահից հետո չշարունակեցի սարքել, օտարել եմ: Ինչ վերաբերում է մեքենաներին, դա ճոխություն չի, դա փոխադրամիջոց է, առանց դրա հնարավոր չի»:

Մի ուշագրավ հանգամանք եւս՝ Արայիկ Ներսիսյանի հետ կապված: Գյուղապետ աշխատած տարիներին նա վաճառքի է հանել համայնքային հողերը ու հենց ինքն էլ գնել: Պարզվում է, որ ՀՀ դատախազությունը քրեական վարույթ է հարուցել, եւ Արայիկ Ներսիսյանը համայնքին (պետությանն) է վերադարձրել ապօրինի օտարված գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից 2 հեկտարը:

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Կառավարությունը Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» Կախված հայտնաբերված զինծառայողը մահից առաջ հաղորդագրություն է ուղարկել ազգականին․ նոր մանրամասներ (video) Փաշինյանի նպատակն է՝ հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում Առաջիկա օրերին Փաշինյանին ծանր հանդիպում է սպասվում Պուտինի հետ․ Ռոբերտ Մարգարյան (video) Առինջում վեճից հետո հայր ու որդի փայտե մահակով կոտրել են «Rover 416 SL»-ի դիմապակին ու դռները Ագրարային համալսարանի գույքահարկի պարտքը հատել է 900 միլիոն դրամի սահմանը․ «Հրապարակ» Մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում 23-ամյա զինծառայողի մահվան դեպքից․ նա իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել Հայաստանի ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում․ Լավրովը՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ» «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ «Ալե՛ն, չես դադարում ապուշություններ խոսել, տեսա՞ր Ռուսաստանի արձագանքը Քոչարյանի վերաբերյալ» (video) Թրամփ․ հնարավոր է՝ ստիպված լինենք փոխել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը Կառավարությունը երկու պաշտոնյայի գործուղում է Վաշինգտոն՝ TRIPP ծրագրի շրջանակում. ArmLur.am «Վահագն Ալեքսանյա՛ն, դու քո ծննդականը տեսե՞լ ես, անհայտ հորդ արած-չարածի համար պատասխան ես տալու» (video) Զախարովա․ Զելենսկին անխոհեմ է գործում և Եվրոպայում միջուկային աղետի վտանգ է ստեղծում Մե՞նք ենք 2 միլիարդ պարտք․ Սերգեյ Լավրովի կոշտ խոսքն՝ ուղղված Փաշինյանին (video) Թրամփի վարչակազմը մտադիր չէ վերադառնալ Իրանի հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի դրույթներին «Նարեկ Նալբանդյանը կարող էր հորեղբորս որդին լինել, բայց Նիկոլը չէր դադարի պիղծ․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Գուտերեշը ակնկալում է, որ ԱՄՆ-ը կվճարի ՄԱԿ-ին ունեցած պարտքի մի մասը Զեկույց․ շուրջ 370 պաղեստինցի երեխա պահվում է իսրայելական բանտերում Փեզեշքիանը նոր դեսպաններին կոչ է արել առաջ մղել խաղաղության և հավասար երկխոսության օրակարգը Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում Օգոստոսի 28-31-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am