Թրամփ․ հնարավոր է՝ ստիպված լինենք փոխել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապագայում հնարավոր է քննարկվի նաև Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը փոխելու հարցը։ Նրա այս հայտարարությունը հնչել է Օնտարիո լճի անվանումը ԱՄՆ-ի տարածքում «Lake America» փոխելու մասին գործադիր հրաման ստորագրելուց հետո։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը նախկինում արդեն փոխել է Մեքսիկական ծոցի անվանումը՝ այն կոչելով «Ամերիկայի ծոց», և չի բացառել նմանատիպ քայլերի շարունակությունը այլ աշխարհագրական օբյեկտների դեպքում։
Օգոստոսի 27-ին Թրամփը գործադիր հրաման է ստորագրել, որով Օնտարիո լիճը ԱՄՆ պաշտոնական աշխարհագրական համակարգերում պետք է անվանվի «Lake America»։ Սակայն այդ որոշումը իրավական ուժ չունի Կանադայի տարածքում և պարտադիր չէ միջազգային օգտագործման համար։
Նոր որոշումը հնչել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև սրված առևտրային հարաբերությունների ֆոնին։ Օնտարիոյի և Կանադայի մի շարք պաշտոնյաներ արդեն քննադատել են անվանափոխության նախաձեռնությունը։
