Կառավարությունը երկու պաշտոնյայի գործուղում է Վաշինգտոն՝ TRIPP ծրագրի շրջանակում. ArmLur.am

ArmLur.am-ի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին երկու բարձրաստիճան պաշտոնյա գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ «Թրամփի ուղի» միջազգային խաղաղության և բարգավաճման (TRIPP) նախագծի շրջանակում իրականացվող աշխատանքներին մասնակցելու նպատակով։

ArmLur.am-ի տեղեկություններով օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ Վաշինգտոն են գործուղվելու կառավարության աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Սուջյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այվազյանը։

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների գործուղման նպատակը TRIPP ծրագրի շրջանակներում ԹԻՓՓ զարգացման ընկերության (TRIPP Development Company) կանոնադրական և բաժնետիրական համաձայնագրի շուրջ բանակցությունների նպատակով կառավարության աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ քննարկումների անցկացումն է։

 Այսպիսով, փաստաթուղթը ցույց է տալիս, որ «Թրամփի ուղի» ծրագրի շուրջ գործընթացը շարունակվում է ոչ միայն քաղաքական և դիվանագիտական մակարդակներում, այլև բավական կոնկրետ աշխատանքներ են իրականացվում իրավական և կազմակերպչական ուղղություններով։

Հատկանշական է, որ գործուղումը տեղի է ունենալու օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը՝ այսինքն՝ ընդամենը մի քանի օր անց այն ժամանակահատվածից, երբ Հայաստանի կառավարությունը վերջնականապես ձևավորվում է։ Փաստացի, իշխանությունը TRIPP-ի հետ կապված աշխատանքները շարունակում է նաև կառավարության վերակազմավորման և նոր նշանակումների փուլում։

Հիշեցնենք, որ TRIPP-ը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում քննարկվող տարածաշրջանային հաղորդակցային նախագիծ է, որի շուրջ հետագա աշխատանքներում առանձնահատուկ նշանակություն ունեն իրավական, պայմանագրային և ներդրումային հարցերը։ Կառավարության այս որոշումը փաստում է, որ այժմ այդ ուղղությամբ արդեն անցում է կատարվում գործնական բանակցությունների և պայմանագրային գործընթացների։

դիտվել է 316 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վիրավոր կա Ավինյանը արձագանքում է Աննա Հակոբյանին՝ թավշյա հակադարձումով. Հակոբ Բադալյան ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ Սրանք ընդդիմադիրներին առանձին-առանձին կա՛մ սպшնելու են, կա՛մ․․. Սամվել Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան Բացահայտվելու է ամեն ինչ, որ Սրբուհի Գալյանը չհամարձակվի այդպիսի բան ասել․ Ժաննա Ալեքսանյան (video) Շաքի ներխուժած և հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցու գործն ուղարկվել է Սյունիքի դատարան Բորիս Մուրազին՝ Հ1-ի եթերում ծեծկռտուքի մասին․ իրականում ինչ վիճակում է եղել Հարություն Մկրտչյանը (video) Նուբարաշեն ՔԿՀ-ում կան թախտաբիթիներ, որովհետև նախարարը Սրբուհի Գալյանն է․ Խուդոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կանչել են Մոսկվա․ ի՞նչ է որոշել Պուտինը․ Նաիրա Զոհրաբյան (video) Սրբուհի Գալյա՛ն, ձեր մաշկի վրա զգացի՞ք, իսկ հիմա շնորհակալ եղեք, որ․․․ Աննա Կոստանյան (video) Ու՞ր եք ՔՊ-ականնե՛ր, բա եկեք, փաստերով ձեր դիմաց դնենք․ Դերենիկ Մալխասյանն՝ ԱԺ ամբիոնից (video) «Վալոդյան սպшնվեց, սրանց ջախջախելուց անմիջապես հետո»․ Վալոդյա Գրիգորյանի ընկերոջ խոսքն՝ ԱԺ-ից (video) Սուր երկխոսություն՝ Ղազարյան-Գաբրիելյան․ «Գերիների համար ինչի՞ եք պատրաստ», «Ձեզ հանձնելուն» (video) Ամուսինը բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը. արգելել է կնոջ և երեք մանկահասակ երեխաների շփումը Լևոն Զուրաբյանն ԱԺ ամբիոնից առաջին անգամ բացառիկ մանրամասներ հայտնեց՝ ինչ է ասել Նիկոլ Փաշինյանին (video) Արշակ Կիրակոսյանը նշանակվել է Երբ եք ձերբակալելու Նիկոլ Փաշինյանին․ Էդգար Ղազարյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (video) «Mercedes G»-ն բախվել է «ՎԱԶ 2121»-ին և հեղուկ գազի լիցքավորման կայանին․ վիրավոր կա Փոխանցեք Փաշինյանին․ «Քեզ խելոք պահիր, քեզ համար ապրիլ ամսին վտանգավոր քամիներ են գալու»․ Թովմասյան (video) «Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան Աննա Հակոբյանը «հունցել» է խմոր, որը դեռ շատ ջուր կքաշի, ու քաղաքապետ Ավինյանը թերևս չի կարող չպատկերացնել դա. քաղաքական մեկնաբան Մասիս Մելքոնյանը Փաշինյանի իշխանության «հետույքը» շփոթել էր․․․ Նաիրա Զոհրաբյանի սուր խոսքը (video) Այ փսլնքոտնե՛ր, դուք ու՞ր էիք, ով եք դուք․․․ Արամ Մանուկյանն ԱԺ-ից Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am