«Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․«Երբ աշխարհիկ իշխանավորը հայտարարում է, թե Եկեղեցու կանոնական Հովվապետն իր համար Կաթողիկոս չէ կամ «Ամենայն Հայոց» չէ, բնական հարց է առաջանում՝ ե՞րբ և ո՞վ է աշխարհիկ իշխանությանը տվել Եկեղեցու Հովվապետի կանոնական կարգավիճակը սեփական ընդունմամբ կամ մերժմամբ որոշելու իրավասություն։

Սուրբ Գիրքը հիշեցնում է մի սկզբունք, որի շուրջ արժե լրջորեն խորհել նման մտքեր արտահայտելուց առաջ.
«Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային։ Իր Տիրոջ առջև է կանգուն կամ ընկած։ Բայց նա կանգուն կմնա, որովհետև Տերը կարող է նրան կանգուն պահել» (Հռոմ. 14։4)։
Եկեղեցին պետական գերատեսչություն չէ, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գահը՝ քաղաքական պաշտոն չէ, որպեսզի նրա կրողի կանոնական կարգավիճակը կախված լինի որևէ կուսակցության, պաշտոնյայի կամ իշխանության հավանությունից։ Եկեղեցին ունի իր նվիրապետական կարգը, կանոնական ավանդությունը և իր ներքին կյանքը տնօրինելու սեփական եկեղեցական իշխանությունը։
Առաքյալը պատվիրում է. «Եվ ձեր ամեն ինչը պարկեշտությամբ և կարգ ու կանոնով թող լինի» (Ա Կորնթ. 14։40), իսկ մեկ այլ տեղ՝ «հաստատո՛ւն մնացեք և պի՛նդ պահեք այն ավանդությունները, որ սովորել եք թե՛ խոսքով, թե՛ մեր նամակով» (Բ Թես. 2։15)։

Առավել մտահոգիչ է, երբ աշխարհիկ քաղաքական գործիչը սկսում է արդեն թելադրել, թե ինչպիսի՛ն պիտի լինի հաջորդ Կաթողիկոսը, պիտի՞ պահվի կուսակրոնությունը, թե՞ «կանոնները պետք է փոխվեն»։ Այստեղ հարցն այլևս որևէ հոգևորականի նկատմամբ անձնական համակրանքը կամ հակակրանքը չէ։ Հարցն այն է՝ ո՞վ է իրավասու տնօրինելու Եկեղեցու ներքին կարգը՝ Եկեղեցի՞ն, թե՞ քաղաքական իշխանությունը։ Կաթողիկոսի կանոնական կարգավիճակը որոշվում է Եկեղեցու կարգով, ոչ թե քաղաքական գործչի անձնական ճանաչմամբ։

Անշուշտ, յուրաքանչյուր քաղաքացի կարող է անձնական կարծիք ունենալ Կաթողիկոսի անձի, խոսքի կամ գործունեության վերաբերյալ։ Բայց անձնական կարծիք ունենալը մի բան է, իսկ Եկեղեցուն թելադրել, թե ով պիտի լինի նրա Հովվապետը և ինչ կանոններով պիտի ընտրվի՝ բոլորովին այլ բան։

Իսկ եթե մարդ իրեն համարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ, բայց արհամարհում է Եկեղեցու հոգևոր առաջնորդներին լսելու և նրանց հնազանդ լինելու առաքելական պատգամը (Եբր. 13։17), ապա թող նախ ինքն իրեն հարցնի՝ ինչպե՞ս է այդ վերաբերմունքը համատեղում Եկեղեցու զավակ լինելու հետ»։

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Ազատ են արձակել գերեվարված 600 եմենցի զինծառայողի Գավառում բախվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանը Լատվիա – Հայաստան․ Ֆուտբոլիստների գնահատականները «Կյանքը բումերանգ է». փաստաբանը հիշել է մի դրվագ Չեմ կարող չանդրադառնալ նաև հրեշավոր ընտրակեղծիքներին Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Հորմուզի նեղուցում երկու նավթատար նավ է խորտակվել Արտակարգ դեպք․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Դեմ ենք ալիևյան սահմանադրությանը․ ԱԺ պատգամավորները իրազեկման ակցիա են իրականացրել Երևանում Բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 20 մարդ է ձերբակալվել 31-ամյա վարորդը «Opel Combo»-ով բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են Մայամիի օդանավակայանում օդանավերի բախման հետևանքով երկու մարդ է վիրավորվել Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը Երևանում 4 ժամում կենսաչափական անձնագիրը ստանալու համար պետք է վճարել շուրջ 90 հազար դրամ Հիվանդի հարազատը վիճել է, ծեծկռտուք է եղել․ բժիշկներից մեկը տուժել է Որքան գազ է հնարավոր մեկ տարվա ընթացքում մղել Իրան-Հայաստան գազատարով. տեսականը և իրականը Գործարար Նարեկ Նալբանդյանի մեքենաները տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ» Իրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ Armlur Փլուզում՝ Գորիսում. փրկարարներն անվնաս դուրս են բերել արգելափակված քաղաքացուն Իմ կալանքի նիստի ժամանակ ասել եմ, որ օրը գալու է․ մաղթել եմ, որ իրա գործը չքննի իր նման դատավոր. Կոչուբաև Նա մտել է բանտ՝ առողջ, իսկ մի քանի շաբաթվա ընթացքում բանտից մեզ հանձնել են մարդու՝ անշնչшցած․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am